Հուդիթ Կերր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուդիթ Կերր
գերմ.՝ Judith Kerr
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1923(1923-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական ռայխ[4]
Մահացել էմայիսի 22, 2019(2019-05-22)[5][2][3][…] (95 տարեկան)
Մահվան վայրBarnes, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրուեստի եւ գծագրութեան կեդրոնական դպրոց
ԵրկերWhene Pink Rabbit?
Մասնագիտությունգրող, նկարազարդող, ինքնակենսագիր, մանկագիր և սցենարիստ
ԱմուսինNigel Kneale?
Ծնողներհայր՝ Alfred Kerr?, մայր՝ Julia Kerr?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Գերմանական մրցանակ մանկական գրականության բնագավառում
ԵրեխաներMatthew Kneale? և Tacy Kneale?
Judith Kerr Վիքիպահեստում

Աննա Հուդիթ Գերտրուդ Հելենա Կերր (անգլ.՝ Judith Kerr, հունիսի 14, 1923(1923-06-14)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - մայիսի 22, 2019(2019-05-22)[5][2][3][…], Barnes, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, նկարիչ և ծաղկող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազդեցիկ գերմանացի թատերաքննադատ և հրեական ծագմամբ էսսեիստ՝ Ալֆրեդ Կերրի ընտանիքում։ Նրա հոր գրքերը հայտնվել են նացիստների՝ 1933 թվականի մայիսին իշխանության գալուց հետո այրած գրքերի թվում։ Կերրը հրապարակավ դուրս է եկել նացիստական կուսակցության դեմ և նույն՝ 1933 թվականին իր ընտանիքի հետ մեկնել է աքսորի։ Պրահա, Վիեննա, Շվեյցարիա և Ֆրանսիա այցելելուց հետո 1936 թվականին ստացել է Անգլիա մուտք գործելու թույլտվություն, և ընտանիքը հաստատվել է Լոնդոնում, որտեղ հայտնվել է կարիքի մեջ։ Հետապնդման տարիները աղջկա՝ երեխա Հուդիթ Կերրի տեսանկյունից նկարագրվել են «When Hitler Stole Pink Rabbit » (Վարդագույն նապաստակ, որին գողացել է Հիտլերը) և «Bombs on Aunt Dainty» (առաջին հրատարակությունը՝ The Other Way Round վերնագրով) գրքերում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հուդիթ Կերրն օգնել է վիրավոր զինվորներին, հետագայում ստացել է կրթաթոշակ Արվեստի և արհեստի կենտրոնական դպրոցում սովորելու համար և դարձել է նկարիչ։ Ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է որպես նկարչության ուսուցչուհի։ Հետագայում ծանոթացել է BBC-ի սցենարիստ Նայջել Նիլի հետ։ Ավելի ուշ BBC-ում աշխատել է որպես հեռուստատեսային սցենարիստ։

Հուդիթը մանկուց երազել է գրող դառնալ, բայց գրքեր գրել և նկարազարդել սկսել է միայն այն ժամանակ, երբ իր սեփական երեխաները սովորել են կարդալ։ Հեղինակ է եռահատոր ինքնակենսագրության և մանկական հայտնի «Վագրը, որ եկել է թեյ խմելու» գրքի, որը հետագայում դիմացել է բազմաթիվ վերահրատարակումների։ Այն Մեծ Բրիտանիայում արագ դարձել Է սիրելի մանկական գրքերից մեկը[6][7], ինչպես նաև թարգմանվել է մի քանի օտար լեզուներով։

Նրան է պատկանել նաև Մոգ կատվի մասին պատմությունների շարքը։ 1970-2015 թվականներին շարքում լույս է տեսել 18 գիրք։ Գլխավոր հերոսը, որը բնորոշ չէ մանկական շարքին, մահացել է վերջին՝ «Մնաս բարով, Մոգ» (Goodbye, Mog) գրքում։ 2004 թվականին Մոգ կատուն դարձել է «Մոգ մոռացկոտ կատուն» (որը ստեղծվել էր գրողի գրքերի հիման վրա) անիմացիոն սերիալի գործող անձը։

2015 թվականին Մոգ կատուն դարձել է Sainsbury’s սուպերմարկետի ամանորյա գովազդային հերոս։

Կերրի վերջին գրքերից մեկը՝ «Իմ Հենրին», լույս է տեսել 2011 թվականին և նվիրված է նրա ամուսնուն։

Նայջել Նիլի հետ ամուսնությունից ծնված նրա որդին՝ գրող Մեթյու Նիլը, հորինված անգլիացի գիտնական Բերնարդե Քուոտերմեսի մասին հեռուստատեսային ֆիլմերի սցենարի հեղինակն է։

Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — The Tiger Who Came to Tea / «Վագրը, որ եկել է թեյ խմելու»
  • 1971 — When Hitler Stole Pink Rabbit
  • 1973 — When Willy Went to the Wedding
  • 1975 — The Other Way Round
  • 1987 — A Small Person Far Away
  • 1996 — How Mrs Monkey Missed the Ark
  • 1998 — Birdie Halleluyah!
  • 2001 — The Other Goose
  • 2005 — Goose in a Hole
  • 2008 — Twinkles, Arthur and Puss
  • 2009 — One Night in the Zoo
  • 2011 — My Henry
  • 2012 — The Great Granny Gang
  • 2013 — Judith Kerr’s Creatures
  • 2014 — The Crocodile Under the Bed
  • 2015 — Mr Cleghorn’s Seal

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ մանկական և դեռահասների գրականության բնագավառում նվաճումների ու Հոլոքոստի ուսումնասիրման համար
  • 1974 թվականին նրան շնորհվել է գերմանական երիտասարդական գրական մրցանակ՝ «Վարդագույն նապաստակ, որը գողացել է Հիտլերը» գրքի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 82—83. — ISBN 978-3-7609-1310-0
  5. 5,0 5,1 5,2 This article is more than 1 month oldJudith Kerr, beloved author of The Tiger Who Came to Tea, dies aged 95
  6. Guest Katy (սեպտեմբերի 6, 2009)։ «Judith Kerr: If Carlsberg made grannies...»։ The Independent։ Վերցված է 2012-01-08 
  7. «The Tiger Who Came to Tea»։ BBC։ Արխիվացված օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է 2009-02-24