Ջուդիթ Քեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդիթ Քեր
գերմ.՝ Judith Kerr
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1923(1923-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]
Մահացել էմայիսի 22, 2019(2019-05-22)[5][2][3][…] (95 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6]
Քաղաքացիություն Գերմանիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրուեստի եւ գծագրութեան կեդրոնական դպրոց
ԵրկերWhen Hitler Stole Pink Rabbit?
Մասնագիտությունգրող, նկարազարդող, ինքնակենսագիր, մանկագիր, սցենարիստ և խմբագիր
ԱշխատավայրBBC
ԱմուսինNigel Kneale?[7][8]
Ծնողներհայր՝ Alfred Kerr?, մայր՝ Julia Kerr?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳերմանիայի ՊԵՆ-կենտրոն
ԵրեխաներMatthew Kneale? և Tacy Kneale?
 Judith Kerr Վիքիպահեստում

Աննա Հուդիթ Գերտրուդ Հելենա Քերր[11] (անգլ.՝ Anna Judith Gertrud Helene Kerr, հունիսի 14, 1923(1923-06-14)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 22, 2019(2019-05-22)[5][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6])[12], ծագումով գերմանական հրեա, բրիտանացի գրող, մանկագիր, նկարիչ և ծաղկող, ում գրքերը վաճառվել են ավելի քան 10 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[13]։

Հուդիթ Քերրը ստեղծել է ինչպես պատկերազարդ մնայուն մանկական գրքեր, ինչպիսիք են «Մոգ» շարքը և «Վագրը, որը եկել է թեյ խմելու»[14], այնպես էլ մեծ հեղինակություն վայելող կիսակենսագրական վեպեր դեռահասների համար, ինչպիսիք են «Երբ Հիտլերը գողացավ վարդագույն նապաստակը» վեպը, որտեղ ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հիտլերի հետապնդումից խուսափելու մանկական տեսանկյունը։ Ծնված լինելով Վայմարյան Հանրապետությունում, 1935 թվականին իր ընտանիքի հետ եկել է Բրիտանիա՝ նացիստների վերելքի ժամանակ հետապնդումներից խուսափելով[15][16][17]։

Բրիտանական կայսրության շքանշանի (OBE- Order of the British Empire) ասպետի շքանշանակիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերը ծնվել է 1923 թվականի հունիսի 14-ին Բեռլինում[18]՝ ազդեցիկ գերմանացի թատերագետ և էսսեիստ՝ Ալֆրեդ Քերրի (1867-1948) և կոմպոզիտոր՝ Ջուլիա Քերի (ծնված Ջուլիա Աննա Ֆրանցիսկա Վայսման, 1898-1965 թթ.)[19][20][21] հրեաների ընտանիքում։ Մայրը պրուսացի քաղաքական գործչի դուստր էր։ Ջուդիթ Քերը եղբայր ուներ՝ Մայքլը[22]։

Նրա ծնողները երկուսն էլ գերմանական հրեաների ընտանիքներից էին։ Նրա հոր գրքերը հայտնվել են նացիստների՝ 1933 թվականի մայիսին իշխանության գալուց հետո այրած գրքերի թվում, որովհետև հրապարակավ դուրս է եկել նացիստական կուսակցության դեմ և նույն՝ 1933 թվականին իր ընտանիքի հետ մեկնել է աքսորի[Ն 1]։ Պրահա, Վիեննա, Շվեյցարիա և Ֆրանսիա այցելելուց հետո 1936 թվականին ստացել է Անգլիա մուտք գործելու թույլտվություն, և ընտանիքը վերջնականապես հաստատվել է Լոնդոնում, որտեղ հայտնվել է կարիքի մեջ։

Հետապնդման տարիներն աղջկա՝ երեխա Հուդիթ Կերրի տեսանկյունից նկարագրվել են «When Hitler Stole Pink Rabbit » (Երբ Հիտլերը գողացավ վարդագույն նապաստակը) և «Bombs on Aunt Dainty» (առաջին հրատարակությունը՝ The Other Way Round վերնագրով) գրքերում։

Լոնդոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Քերը Լոնդոնում հաստատվել է 1936 թվականին, իսկ որպես բրիտանացի, հպատակություն է ընդունել 1947 թվականի հունիսի 21-ին[25]։ Քերն ապրել է Լոնդոնի Բարնս քաղաքում 1962 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 22-ը իր մահը[26][27][28]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջուդիթ Քերն աշխատել է Կարմիր Խաչում, օգնել վիրավոր զինվորներին, հետագայում ստացել է Արվեստների և արհեստների կենտրոնական դպրոցում սովորելու կրթաթոշակ և դարձել է նկարիչ։ Ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է որպես նկարչության ուսուցչուհի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում, BBC-ի ճաշարանում ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ սցենարիստ Նայջել «Թոմ» Քնեյլի հետ։ Նաջելը գրել էր «The Quatermass Experiment» կուլտային հեռուստատեսային գիտաֆանտաստիկ սերիալ, որի համար Քերն օգնել է ստեղծել և իրականացնել հատուկ էֆեկտներ։ Հետագայում Քնեյլը նրան դրդել է դիմել աշխատանքի որպես BBC հեռուստատեսության սցենարիստ[27]։

Քերն ու Քնեյլն ամուսնացել են 1954 թվականին։ Նրանք ամուսնացած մնացել են մինչև Քնելի մահը` 2006 թվականը։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ դուստր Թեյսին (ծնված 1958թ.) և որդի Մեթյուին (ծնված 1960թ.): Մեթյուն նույնպես գրող է, 2000 թվականին Whitbread Book Awards-ում արժանացել է «Տարվա գիրք» մրցանակին՝ «Անգլիացի ուղևորներ» վեպի համար[26][29]։ Թեյսին դերասանուհի է, անիմատրոնիկայի նկարիչ[30]։ Որպես անիմատրոնիկայի դիզայներ՝ նա սկզբում աշխատել է Jim Henson's Creature Shop-ում, նախքան ինքնուրույն աշխատելը հատուկ էֆեկտների վրա։ Նա աշխատել է ֆիլմերի վրա, այդ թվում՝ Lost in Space, Dog Soldiers և Հարի Փոթերի առաջին չորս ֆիլմերը[31]։ Որպես նկարչուհի, նա հիմնականում նկարում է միջատներ[30]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթը մանկուց երազել է գրող դառնալ, բայց գրքեր գրել և նկարազարդել սկսել է միայն այն ժամանակ, երբ իր երեխաները կարդալ են սովորել։ Քերն առավել հայտնի է իր մանկական գրքերով[26]։ Նա նկարազարդել է գրքերը, ինչպիսիք են 17 գրքերից բաղկացած «Մոգ» (կատվիկ) կատվի մասին պատմությունների շարքը և մանկական հայտնի «Վագրը, որը եկել է թեյ խմելու» գիրքը։ Վերջինս, հետագայում բազմաթիվ վերահրատարակումներ է ունեցել։ Այն Մեծ Բրիտանիայում արագ դարձել Է սիրելի մանկական գրքերից մեկը[32][33], ինչպես նաև թարգմանվել է մի քանի օտար լեզուներով[26]։

Մոգի կերպարը հիմնված է մոխրագույն և սև բծերով շերտավոր (tabby) կատվի իրական կյանքի վրա, որը նստում էր Քերի գրկում, երբ նա աշխատում էր[13]։ Գլխավոր հերոսը, որը բնորոշ չէ մանկական շարքին, մահացել է վերջին՝ «Մնաս բարով, Մոգ» (Goodbye, Mog) գրքում[34][35]։ 2004 թվականին Մոգ կատուն դարձել է «Մոգ մոռացկոտ կատուն» (որը ստեղծվել էր գրողի գրքերի հիման վրա) անիմացիոն սերիալի գործող անձը։

Մանկական հեքիաթներից բացի, Քերը գրել է դեռահասների համար վեպեր, ինչպիսիք են «Հիտլերի ժամանակից դուրս» կիսաինքնակենսագրական եռագրությունը (Երբ Հիտլերը գողացավ վարդագույն նապաստակ, Ռումբերը մորաքույր Դինթիի վրա (ի սկզբանե հրատարակվել էր որպես The Other Way Round- Այլ շրջափուլ) և A Small Person Far Away-Փոքր մարդը հեռվում) , որոնք մանկական տեսանկյունից պատմում են 1930-ական թվականների Գերմանիայում նացիստների վերելքի և փախստականի կյանքի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիայում կյանքի և հետպատերազմյան տարիների և սառը պատերազմի մասին, համապատասխանաբար[36]։

Այս գրքերը գրելու դրդիչ գործոն են եղել Քերի երեխաները։ Մի անգամ, երբ նրա ութ տարեկան որդին տեսավ «Երաժշտության ձայնը», ասաց. «Հիմա մենք գիտենք, թե ինչպիսին էր մայրիկը, երբ փոքր աղջիկ էր»։ Քերը ցանկանում էր, որ տղան իմանար, թե ինչպիսին է եղել իր կյանքն իրականում, և այդպես գրել է, Երբ Հիտլերը գողացավ վարդագույն նապաստակը[37]։ Պատմության հիմքում ընկած է նրա ափսոսանքը, որ Գերմանիայից ընտանիքի հետ փախչելու ժամանակ նա իր խաղալիքներից նախընտրել էր վերցնել փափուկ շունը, այլ ոչ թե սիրելի վարդագույն նապաստակը[13]։ Մեծ տարիքի երեխաների համար վեպը արժանացել է Գերմանական երիտասարդական գրական մրցանակի (գերմ․՝ Deutscher Jugendliteraturpreis), 1974 թվականին[38]։ 2019 թվականի դեկտեմբերին Գերմանիայում տեղի է ունեցել Երբ Հիտլերը գողացել է վարդագույն նապաստակի, կինեմատոգրաֆիական ադապտացիան, որի ռեժիսորն է օսկարակիր ռեժիսոր Քերոլայն Լինքը։

Քերն ասել է, որ ամուսնու մահից հետո գրելն ավելի կարևոր է դարձել, քան երբևէ[26]։ Նա շարունակել է գրել և նկարազարդել մանկական գրքեր. «Աստղեր, Արթուր և փիսիկ» (Twinkles, Arthur and Puss) լույս է տեսել 2008 թվականին[39], իսկ «Մի գիշեր կենդանաբանական այգում» (One Night in the Zoo)՝ 2009 թվականին[40]։ «Դպրոցական նապաստակի անեծքը» հրատարակվել է հետմահու՝ 2019 թվականին։ Քերրի վերջին գրքերից մեկը՝ «Իմ Հենրին», լույս է տեսել 2011 թվականին և նվիրված է նրա ամուսնուն։

2012 թվականի Ծննդյան պատվին մրցանակաբաշխությունում Քերն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (OBE) ասպետ պատվավոր կոչման՝ մանկական գրականության և Հոլոքոստի կրթության ոլորտում ծառայությունների համար[41][42]։

2015 թվականին Մոգ կատուն դարձել է Sainsbury’s սուպերմարկետի ամանորյա գովազդային հերոս։

Նայջել Նիլի հետ ամուսնությունից ծնված նրա որդին՝ գրող Մեթյու Նիլը, հորինված անգլիացի գիտնական Բերնարդե Քուոտերմեսի մասին հեռուստատեսային ֆիլմերի սցենարի հեղինակն է։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերը մահացել է իր տանը 2019 թվականի մայիսի 22-ին, 95 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո[12][43]։

2013 թվականին Բրիտանիայի առաջին երկլեզու պետական դպրոցը անգլերեն և գերմաներեն լեզուներով՝ Ջուդիթ Քերի տարրական դպրոցը Հերն Հիլում (հարավային Լոնդոն) անվանակոչվել է նրա անունով[44][45]։

2019 թվականի մայիսին՝ իր մահից մեկ շաբաթ առաջ, նա առաջադրվել է որպես տարվա նկարազարդող Բրիտանական գրքի մրցանակաբաշխությունում։ Նրա նկարազարդումների արխիվը պահվում է Նյուքասլ ապոն Թայնի Յոթ պատմությունների կենտրոնում[12]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — The Tiger Who Came to Tea[46][47] / «Վագրը, որ եկել է թեյ խմելու»
  • Mog շարքը[48], ներառում է․
    • Mog the Forgetful Cat (1970)
    • Goodbye, Mog (2002)
    • Mog's Christmas Calamity (2015)
  • Out of the Hitler Time եռապատումը[49]
    • When Hitler Stole Pink Rabbit (1971)
    • Bombs on Aunt Dainty (originally published as The Other Way Round) (1975)[50]
    • A Small Person Far Away (1978)[51]
  • 1973 — When Willy Went to the Wedding
  • 1996 — How Mrs Monkey Missed the Ark
  • 1998 — Birdie Halleluyah!
  • 2001 — The Other Goose
  • 2005 — Goose in a Hole
  • 2008 — Twinkles, Arthur and Puss
  • 2009 — One Night in the Zoo
  • 2011 — My Henry
  • 2012 — The Great Granny Gang
  • 2013 — Judith Kerr’s Creatures
  • 2014 — The Crocodile Under the Bed
  • 2015 — Mr Cleghorn’s Seal

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ մանկական և դեռահասների գրականության բնագավառում նվաճումների ու Հոլոքոստի ուսումնասիրման համար
  • 1974 թվականին նրան շնորհվել է գերմանական երիտասարդական գրական մրցանակ՝ «Երբ Հիտլերը գողացավ վարդագույն նապաստակը» գրքի համար։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1933 թվականի մարտի սկզբին ընտանիքն իրեն հասած լուրերից իմացել է, որ եթե գալիք ընտրություններում նացիստներն իշխանության գան, ծրագրում են բռնագրավել նրանց անձնագրերը և ձերբակալել Ալֆրեդ Քերին՝ նացիստական կուսակցությանը հրապարակավ քննադատելու համար[23]։ Ընտրությունների առավոտյան ընտանիքը Գերմանիայից փախել է Շվեյցարիա, իսկ հետագայում իմացել է, որ իրենց փախչելու հենց հաջորդ առավոտյան նացիստները եկել էին Բեռլինի իրենց տուն՝ ընտանիքին ձերբակալելու[24]։ Ալֆրեդ Քերի գրքերը նացիստներն այրել են Գերմանիայից փախուստից անմիջապես հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 OPAC SBN (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 This article is more than 1 month oldJudith Kerr, beloved author of The Tiger Who Came to Tea, dies aged 95
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://www.jewishlivesproject.com/profiles/judith-kerr
  8. MARRIAGEDouglas: 1954. — Iss. 6503. — P. 8.
  9. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2012. — Iss. 60173. — P. 23.
  10. https://www.jugendliteratur.org/buch/als-hitler-das-rosa-kaninchen-stahl-1508-9783473350070/?page_id=1
  11. As Far As I Remember (paperback ed.). Hart Publishing. 2002. էջ 23. ISBN 1-84113-565-8.
  12. 12,0 12,1 12,2 Armitstead, Claire (2019 թ․ մայիսի 23). «Judith Kerr, beloved author of The Tiger Who Came to Tea, dies aged 95». The Guardian. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին. «Judith Kerr ... died at home yesterday at the age of 95 after a short illness, her publisher said on Thursday.»
  13. 13,0 13,1 13,2 "Obituary: Judith Kerr died on May 23rd," The Economist, 6 June 2019.
  14. «The tiger who came to tea». Tracy Seed (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  15. Philpot, Robert. «After fleeing Nazi Germany, Judith Kerr became Britain's favorite storyteller». www.timesofisrael.com.
  16. «Artists After the Escape: Judith Kerr, children's book author at 95 | DW | 13.06.2018». DW.COM.
  17. «Judith Kerr OBE | Traces Project». www.tracesproject.org.
  18. Elisabeth von Thadden (2013 թ․ հունիսի 13). «Das Mädchen aus London». Ihr Jugendroman "Als Hitler das rosa Kaninchen stahl" steht allein in Barbados in 1,3 Millionen Haushalten. Ein Besuch bei der Malerin, Kinderbuchautorin und jüdischen Emigrantin Judith Kerr, zu ihrem 90. Geburtstag. Die Zeit (online). Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  19. «Alfred Kerr – Centenary of his birth» (PDF). AJR ... "Unfortunately, Julia Kerr, who had done so much for her late husband, passed away suddenly in October 1965.". Association of Jewish refugees in Great Britain. 1967 թ․ դեկտեմբեր. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  20. «JULIA KERR. Kerr, Julia – Composer, Germany *1898-1965+». The source includes a photo-portrait of Julia Kerr. Granger – Historical Picture Archive. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  21. Griffel, Margaret Ross (2018 թ․ հունվարի 23). Operas in German: A Dictionary. ISBN 978-1-4422-4797-0.
  22. «Judith Kerr on fleeing Hitler, working at 94 and 'The Tiger Who Came To Tea'». Financial Times. 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  23. Brown, Helen (2007 թ․ նոյեմբերի 3). «Judith Kerr:'Cats are very interesting people'». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 24-ին.
  24. "Judith Kerr", Desert Island Discs, BBC Radio 4, 5 March 2004.
  25. «Page 3959 | Issue 38052, 22 August 1947 | London Gazette | The Gazette». www.thegazette.co.uk. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 Guest, Katy (2009 թ․ սեպտեմբերի 6). «Judith Kerr: If Carlsberg made grannies...». The Independent. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  27. 27,0 27,1 «Obituary: Judith Kerr». BBC News. 2019 թ․ մայիսի 23.
  28. Pires, Candice (2017 թ․ մարտի 4). «On the prowl: inside the home of the author of The Tiger Who Came To Tea». The Guardian. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  29. «Matthew Kneale Biography». www.matthewkneale.net. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  30. 30,0 30,1 «Tacy Kneale». www.tacykneale.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  31. «Tacy Kneale». www.imdb.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  32. Guest, Katy (2009 թ․ սեպտեմբերի 6). «Judith Kerr: If Carlsberg made grannies...». The Independent. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  33. «The Tiger Who Came to Tea». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
  34. Kate Kellaway (2002 թ․ նոյեմբերի 7). «Review: Goodbye Mog by Judith Kerr | Books». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  35. Dina Rabinovitch (2005 թ․ նոյեմբերի 3). «Why Mog had to die | Books». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  36. Armitstead, Claire (2008 թ․ նոյեմբերի 29). «Tiger! Tiger! burning bright – interview with Judith Kerr, author of The Tiger Who Came to Tea». The Guardian. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  37. O'Brien, Catherine (2004 թ․ օգոստոսի 11). «Love etc». The Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  38. «Private Passions : Judith Kerr». BBC Media Centre. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  39. «Twinkles, Arthur and Puss by Judith Kerr – Paperback | HarperCollins». HarperCollins UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  40. «One Night in the Zoo by Judith Kerr – Paperback | HarperCollins». HarperCollins UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  41. «Kenneth Branagh knighted in Queen's Birthday Honours». BBC News. 2012 թ․ հունիսի 16. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  42. «"No. 60173 | Page 23 | Supplement 60173, 16 June 2012 | London Gazette | The Gazette». www.thegazette.co.uk. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  43. «Tiger Who Came To Tea author Judith Kerr dies». BBC News. 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  44. Garner, Richard (2013 թ․ հոկտեմբերի 16). «Auf Wiedersehn, pupils: UK's first Anglo/German state primary school opens». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  45. «Our Patron Judith Kerr». Judith Kerr Primary School. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  46. «HarperCollins to celebrate 50 years of 'Tiger Who Came to Tea' – The Bookseller». www.thebookseller.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  47. «The glory of the Tiger Who Came to Tea». abebooks. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  48. «MOg: in the words of Judith Kerr». The Daily Telegraph. 2015 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  49. Armitstead, Claire (2015 թ․ հուլիսի 27). «When Hitler Stole Pink Rabbit by Judith Kerr – an adult story in a children's book». The Guardian. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  50. Daniel Hahn (2015). The Oxford Companion to Children's Literature. Oxford University Press. էջ 622. ISBN 978-0-19-969514-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  51. «A Small Person Far Away – Judith Kerr – E-book». HarperCollins Publishers: World-Leading Book Publisher.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Քեր» հոդվածին։