Հուգո Ալվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուգո Ալվեն
Alfven Kroyer.jpg
Բնօրինակ անունշվեդ.՝ Hugo Alfvén
Ի ծնե անունշվեդ.՝ Hugo Emil Alfvén
Ծնվել էմայիսի 1, 1872(1872-05-01)[1][2][3][4][5][6][7][8]
Ստոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն[9][3]
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա[10]
Մահացել էմայիսի 8, 1960(1960-05-08)[9][2][3][5][6][8] (88 տարեկանում) կամ մայիսի 5, 1960(1960-05-05)[7] (88 տարեկանում)
Ֆալուն, Շվեդիա[1]
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտագետ, նկարիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՈւփսալայի համալսարան և Kungliga Hovkapellet?[11]
ԿրթությունՈւփսալայի համալսարան
ԱմուսինՄարի Կրյոյեր
ՊարգևներԳրականության և Արվեստների մեդալ և Director musices?
Hugo Alfvén Վիքիպահեստում

Հուգո Էմիլ Ալվեն (շվեդ.՝ Hugo Alfvén, մայիսի 1, 1872(1872-05-01)[1][2][3][4][5][6][7][8], Ստոկհոլմ, Շվեդ-նորվեգական միություն[9][3] - մայիսի 8, 1960(1960-05-08)[9][2][3][5][6][8] կամ մայիսի 5, 1960(1960-05-05)[7], Ֆալուն, Շվեդիա[1]), շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին, Ստոկհոլմում։ 1887-1891 թվականներին սովորել է Ստոկհոլմի Արքայական բարձրագույն երաժշտական դպրոցում` ստանալով ջութակահարի մասնագիտություն։ Մոտավորապես 10 տարի, սկսած 1897 թվականից, անց է կացրել Եվրոպայում շրջագայելով` առավել հմտանալով ջութակահարության ու դիրիժորության մեջ։ Ջութակ նվագելով Ստոկհոլմի «Արքայական օպերայում»` վաստակել է իր ապրուստը։ Ելույթ է ունեցել որպես դիրիժոր։ 1910-1939 թվականներին եղել է նաև Ուփսալայի համալսարանի Արքայական ակադեմիական նվագախմբի «երաժշտական տնօրեն»։ Երաժշտական տաղանդից բացի նա նաև կարողանում էր նկարել, նկարում էր ջրաներկով։ Գրել է 4 հատորանոց ինքնակենսագրություն։ Մահացել է 1960 թվականին, 88 տարին լրանալուց մի քանի օր հետո։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականից ապրել, իսկ 1912-1936 թվականներին ամուսնացած է եղել դանիացի հայտնի նկարիչ Մարիա Կրյոյերի հետ (1867-1940)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ գործեր է գրել տղամարդկանց երգչախմբի համար, 5 սիմֆոնիա և երեք «Շվեդական ռապսոդիա»` նվագախմբի համար: Սիմֆոնիաների շարքում հատկանշական է Սիմֆոնիա համար 4-ը` սիմֆոնիկ կտավ (երկու մենակատարար վոկալիստների հետ), բաղկացած չորս մասից, որոնք իրար հաջորդում են առանց որևէ ընդմիջման: Ռապսոդիաներից ամենահայտնին Շվեդական ռապսոդիա համար 1-ն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118914812 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Hennerberg C. (unspecified title) — P. 383.
  4. 4,0 4,1 Hugo E Alfvén — 1917.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Musikverkets auktoritetsdatabas — 2017.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 International Music Score Library Project — 2006.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Альвен Хуго // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  11. Hugo Alfvén (1872-1960)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]