Հովակիմ (Հուդայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովակիմ
եբրայերեն՝ יְהֹויָקִים
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 634
ԾննդավայրԵրուսաղեմ, Հուդայի թագավորություն
Մահացել էմ. թ. ա. 598
Մահվան վայրԵրուսաղեմ, Հուդայի թագավորություն
ՔաղաքացիությունՀուդայի թագավորություն
ԱզգությունIsraelites?
ԿրոնYahwism?[1]
Մասնագիտությունկառավարիչ
ԱմուսինNehusta?[2]
Ծնողներհայր՝ Josiah?, մայր՝ Zebudah?
Զբաղեցրած պաշտոններՀուդայի թագավոր
ԵրեխաներJeconiah?[3] և Zedekiah?[4]
 Jehoiakim of Judah Վիքիպահեստում

Հովակիմ կամ Էլիակիմ[5], (եբրայերեն՝ יהוֹיָקִים‎, Յեգոակիմ, «Տերը կբարձրացնի» (մ. թ. ա. 634, Երուսաղեմ, Հուդայի թագավորություն - մ. թ. ա. 598, Երուսաղեմ, Հուդայի թագավորություն), Հովսիայի որդի, աստվածաշնչյան հինկտակարանային կերպար, հրեաների թագավոր, եգիպտական Նեխո II փարավոնի դրածո, որին մեծ տուրք էր վճարում (1 տաղանդ ոսկի և 100 տաղանդ արծաթ)։

Ըստ Աստվածաշնչի՝ Հովակիմը գահ է բարձրացել այն բանից հետո, երբ Նեխո փարավոնը հեռացրել է նրա եղբորը՝ Հովքազին՝ Հովսիայի որդուն, որը ղեկավարում էր գրեթե երեք ամիս։ Նշանակման ժամանակ Հովակիմը խոստացել է լինել Եգիպտոսի հավատարիմ վասալը։ Նա աչքի էր ընկնում ծայրահեղ անբարշտությամբ և, ուշադրություն չդարձնելով Բաբելոնի կողմից սպառնացող վտանգին, ժամանակն անցկացնում էր անսանձ զվարճանքներում և հետապնդում էր մարգարեներին (Ուրիային, Երեմիային և Վարուխին) հրապարակայնորեն թագավորի քաղաքականությունը մերկացնելու և Երուսաղեմի վախճանը կանխատեսելու համար։

Միչդեռ մ․թ․ա․ 609 թվականին Հարան ամրոցի մոտ ասորական զորքերից վերջնական պարտությունից հետո Սիրիայում և Քանանում գերիշխանության համար դիմակայություն սկսեցին Մերձավոր Արևելքի երկու խոշորագույն տերությունները՝ Եգիպտոսն ու Բաբելոնը։ Մ․թ․ա․ 607 թվականի գարնանը Բաբելոնի հիվանդ և ծեր թագավորը՝ Նաբոպալասարը, բանակի հրամանատարությունը հանձնում է որդուն՝ Նաբուգոդոնոսորին։ Հաջորդ տարի հաղթահարում են Եփրատը Կարքեմիշից հարավ։ Հենց այստեղ էլ մ․թ․ա․ 605 թվականին (Հովակիմի գահակալման երրորդ տարում) տեղի է ունենում եգիպտացիների հետ վճռորոշ մարտը, որում եգիպտական զորքերը կրում են ջախջախիչ պարտություն։

Կարքեմիշի մարտում որպես Նեխո II-ի վասալներ մասնակցում էին հրեաները, փյունիկեցիները և Սիրիայի բնակիչները։ Փոքր պետությունները զարմացած էին եգիպտացիների ջախջախմամբ և գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին բաբելական բանակին։ Երբ Նոբուգոդոնոսորը մոտենում է Իսրայելին, Հովակիմը շտապում է փրկագնել իրեն Երուսաղեմի տաճարի գանձերի մի մասը և հրեական հայտնի ընտանիքների երիտասարդներին, որոնց թվում էր նաև հայտնի մարգարե Դանիելը, գերի տալով։ Հրեաները դառնում են Բաբելոնի հարկատուն, և ժողովրդի մի մասը տարվում է Բաբելոն։

Մ․թ․ա․ 605 թվականի օգոստոսի 15-ին՝ Բաբելոնում սիրիական արշավանքի ամենաթեժ պահին, մահանում է Նաբոպալասար թագավորը և Նաբուգոդոնոսորը շտապում է մայրաքաղաք։

Հովակիմն էլ շարունակում էր անհոգ կյաքնը։ Հրեական իշխող վերնախավը հիմնականում արմատական եգիպտամետ կուսակցության կողմնակիցներ էին, նրանց թվում էր նաև Անանիա մարգարեն։ Նա դիտարկում էր անկախություն ձեռք բերելու և բաբելոնացիների դեմ պայքարում Եգիպտոսի վրա հենվելու հնարավորությունը։ Նրանց հակադրվում էր ժուժկալների կուսակցությունը, որոնք հանդես էին գալիս Բաբելոնի հետ հարաբերությունները սրելու դեմ։ Նրանց թվին էր պատկանում Երեմիա մարգարեն, որը կանխատեսոմ էր Երուսաղեմի անկումը՝ Հովակիմի՝ Բաբելոնի սյուզերենին դավաճանության դեպքում։

Մ․թ․ա․ 601 թվականին Նաբուգոդոնոսորը հավանաբար տիրել է փղշտացիներին և ռիսկի է դիմել արշավել Եգիպտոսի վար։ Սակայն Նեխո II-ը հասցնում է նախապատրաստվել և դժվարին մարտում թշնամուն արժանի հակահարված է տալիս։ Նրան նույնիսկ հաջողվում է վերցնել Ղազան, իսկ Նաբուգոդոնոսորը, մեծ կորուստներ կրելով, ստիպված է լինում նահանջել։ Հովակիմ թագավորը, հնարավոր է, դրանում տեսնում է Բաբելոնի տիրապետությունից դուրս գալու հարմար պահ։

Մ․թ․ա․ 599 թվականին Նոբուգոդոնոսորը մի շարք հաղթանակներ է տանում արաբների դեմ, իրեն է հպատակեցնում Մոավը և Ամոնը։

Հովակիմի դավաճանությունը աննկատ չի մնում Բաբելոնի թագավորից։ Մ․թ․ա․ 598 թվականին Նաբուգոդոնոսորը շարժվում է դեպի Երուսաղեմ։

Հովակիմի ճակատագիրը տարբեր ձևերով է ներկայացված Թագավորության չորրորդ գրքում, որը հաղորդում է, որ հրեական թագավորը մահացել է մինչև բաբելոնացիների գալը, Պարալիպոմենոնի երկրորդ գիրքը պնդում է, որ բաբելոնական բանակի առաջատար բանակները ներծուժել են Երուսաղեմ թագավորի կենդանության օրոք։ Հովսեփիոս Փլավիոսը «Հրեական հնությունների մասին» գրքում գրում է, որ Հովակիմը ինքնակամ գերի է հանձնվել՝ հուսալով հաղթողի գթասրտության վրա, բայց սպանվել է Նաբուգոդոնոսորի հրամանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bibleinterp.arizona.edu/articles/2008/12/isb288001
  2. 8 // ΒΑΣΙΛΕΙΩΝ Δ (երբ.)
  3. 6 // ΒΑΣΙΛΕΙΩΝ Δ (երբ.)
  4. 16 // ΠΑΡΑΛΕΙΠΟΜΕΝΩΝ Α (երբ.)
  5. «Иегояким». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովակիմ (Հուդայի թագավոր)» հոդվածին։