Հոլիվուդի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլիվուդի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր ԱՄՆ
Կայքthehollywoodmuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Հոլիվուդի թանգարան (անգլ.՝ Hollywood Museum), թանգարան Հոլիվուդում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ), որը պահպանում է ամերիկյան կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության հետ կապված առարկաների հավաքածու։ Գտնվում է Մաքս Ֆակտորի պատմական շենքում, Հայլենդ-ավենյուում[1]։ Շենքի նախագիծը կազմել է Սիմեոն Չարլզ Լին՝ հոլիվուդյան ար-դեկո ոճում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9 տարի ռեստավրացիոն աշխատանքներից հետո չորս հարկանի թանգարանը բացվել է 2003 թվականին և աշխատում էր շաբաթը երկու անգամ։ Այսօրվա դրությամբ թանգարանը աշխատում է շաբաթը 5 օր (չորեքշաբթի-կիրակի)։ Թանգարանը լրացուցիչ միջոցառումներ և հանդիպումներ է կազմակերպում։

Թանգարանից կցված է Mel’s Drive-In ռեստորանը։

Ցուցադրանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են ավելի քան 10 հազար առարկ[3]։ Առաջին հարկում ներկայացված է հազարավոր սև-սպիտակ նկարներից պատկերասրահ, Քերի Գրանտի ռոլս ռոյսը, «Կապիկների մոլորակը» և «Յուրայի դարաշրջանի պարկը» ֆիլմից ռեկվիզիտը, Ջուդի Գառլենդի մրցանակը և «Կարմիր մաշիկները»։ Այստեղ էլ ներկայացվել է առաջին հոլիվուդյան դիմահարդար Մաքս Ֆակտորի ստուդիայի ցուցահանդեսը դերասանուհիների մազերի գույներով չորս սենյակների հետ՝ շիկահերների (Մերիլին Մոնրո), շիկակարմիրների (Լյուսիլ Բոլ), թխահերների և շագանակահերների[4]։

Երկրորդ և երրորդ հարկերը կինեմատոգրաֆիայի աստղերի կոստյումների համար են, որոնք հայտնվում էին հայտնի ֆիլմերում, գովազդային պոստերներում և ռեկվիզիտում։ Թանգարանում ներկայացված է Մերիլին Մոնրոյի օրիգինալ առարկաների ամենախոշոր հավաքածուն։

Չորրորդ հարկում սարսափ ֆիլմերի դահլիճ է։ Այստեղ կարելի է քայլել բանտային միջանցքով, ինչպես Ջոդի Ֆոսթերը «Գառնուկների լռությունը» ֆիլմում, տեսնել Հաննիբալ Լեկտերի դիմակը, Բորիս Կարլոֆի հետ ֆիլմից մումիան, Ֆրանկենշտեյնին և նրա հարսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Susan King (7.02.2015). «Hollywood on parade in two new exhibits». Los Angeles Times. latimes.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  2. Hollywood Museum website. Retrieved May 18, 2015
  3. Flomberg, Deb. Explore Movie-Making History At The Hollywood Museum. Արխիվացված 2018-10-15 Wayback Machine CBS Los Angeles. July 3, 2013. Retrieved May 19, 2015.
  4. Sadie Stein Makeup Forever(անգլ.) // The Paris Review. — 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլիվուդի թանգարան» հոդվածին։