Մաքս Ֆակտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Ֆակտոր
լեհ.՝ Maksymilian Faktorowicz
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1872(1872-09-15)[1] կամ սեպտեմբերի 15, 1877(1877-09-15)[2]
ԾննդավայրԶդունյան-Վոլյա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1938(1938-08-30)[3]
Մահվան վայրԲևերլի Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, ձեռնարկատեր, դիմահարդար, գիտնական, գյուտարար և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMax Factor, Jr.? և Louis Factor?
Կայքmaxfactor.com
 Max Factor Վիքիպահեստում
Մաքս Ֆակտորի թանգարանը Հոլիվուդում

Մաքս Ֆակտոր, իսկական անունը Մաքսիմիլիան Աբրամովիչ Ֆակտորովիչ (անգլ.՝ Max Factor, սեպտեմբերի 15, 1872(1872-09-15)[1] կամ սեպտեմբերի 15, 1877(1877-09-15)[2], Զդունյան-Վոլյա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1938(1938-08-30)[3], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), Ռուսական կայսրությունից գաղթած հրեական ծագմամբ ամերիկացի գործարար։ «Max Factor» ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիան Ֆակտորովիչը Լեհաստանի հրեա է, որը ծնվել է Լոձում աշխատող աշխատավոր ընտանիքում։ Նա յոթ տարեկանում թատրոնում կոնֆետ է վաճառել, ութ տարեկանում աշխատել է դեղատանը, ինը տարեկանում դարձել է կեղծամ պատրաստող ենթավարպետ, տասներեքում՝ բեռլինցի հայտնի վարսավիրի աշակերտ է եղել։ 14 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա և աշխատել է Մեծ թատրոնում՝ որպես գրիմարարի օգնական։ Թատրոնում ձեռք բերված հմտությունները Ֆակտորին հետագայում շատ են օգնել։

Ֆակտորովիչը պարտադիր զինվորական ծառայության է անցել ռուսական բանակում, զորացրումից հետո 1895 թվականին Ռյազանում բացել է իր սեփական խանութը, որտեղ վաճառել է իր կողմից պատրաստած կարմրաներկ, քսուքներ, օծանելիք և կեղծամներ։ Տունը, որտեղ գտնվել է նրա առաջին խանութը, պահպանվել է․ այն գտնվում է Ռյազան քաղաքում՝ Սաբորնի փողոց, տուն 48։

Մի անգամ Ռյազանում թատերական խումբ է ժամանել և մի քանի շաբաթ անց լեհաստանցի հրեայի արտադրանքն արդեն ճանաչում էին արքունիքում։

Իմ ամբողջ ժամանակը նվիրվել է անհատական խորհրդատվությանը, ես նրանց ցույց եմ տվել, թե ինչպես ընդգծել դեմքի առավելությունները և թաքցնել թերությունները։

Ավելի ուշ նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աշխատել է Օպերային թատրոնում, զբաղվել է բեմական հագուստի մոդելավորմամբ և դիմահարդարումով։ Մասք Ֆակտորի դիմահարդարած դերասանները խաղացել են Նիկոլայ II-ի և շուտով դիմահարդարի անունը լայն ճանաչում է գտնում արիստոկրատների շրջանում։ Մի քանի տարի նա աշխատել է ռուսական արքունիքի կայսրական թատրոնում որպես կոսմետիկայի մասնագետ[4]։

1904 թվականին ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ[4]։ Հիմնադրել է «Max Factor» ընկերությունը։

Մահացել է 65 տարեկանում՝ Բևեռլի Հիլզում։

Նրան անվանում են «ժամանակակից կոսմետիկայի հայր»[5][6]։ Մաքս Ֆակտորի մահից հետո՝ 1938 թվականին, նրա գործը շարունակել է որդին՝ Ֆրենկը, որը փոխել է անունը՝ անվանվելով Մաքս Ֆակտոր կրտսեր։

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքս Ֆակտորի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ է տեղադրվել։
  • Հոլիվուդի այն շենքում, որտեղ աշխատել է Մաքս Ֆակտորը, բացվել է թանգարան։ Այսօր այդ թանգարանում նրան է նվիրված մի առանձին ցուցահանդես[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130503673 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Nepa F. L. Factor, Max (1872?–30 August 1938), cosmetics expert and executive // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1002191
  4. 4,0 4,1 4,2 «Hollywood Museum website».
  5. Moja_Polska. «Max Factor: его называют "отцом современной косметики". Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  6. masterok (2013 թ․ նոյեմբերի 30). «Максимилиан Факторович (он же Max Factor) - отец современной косметики». Мастерок.жж.рф. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.