Հյուսիսային անձնագրային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միության քարտեզը

Հյուսիսային անձնագրային միություն (դան․՝ Den nordiske pasunion, ֆին.՝ Pohjoismainen passivapaus, իսլ.՝ Norræna vegabréfasambandið, նորվ.՝ Den nordiske passunionen, շվեդ.՝ Nordiska passunionen), համասկանդինավյան անձնագրային միություն, որի կազմի մեջ մտնում են Դանիան[1] (1966 թվականի հունվարի 1-ից ներառյալ նաև Ֆարերյան կղզիները), Շվեդիան, Նորվեգիան[2], Ֆինլանդիան և Իսլանդիան[3]: Այս երկրների քաղաքացիները կարող են ազատ ճանապարհորդել և ապրել այս երկրներից յուրաքանչյուրում, առանց արտասահմանյան անձնագրի և առանց մշտական բնակության հավակնության: Օտարերկրացիները կարող են հատել սկանդինավյան պետությունների սահմանը առանց անձնագրային ստուգման, սակայն նրանք պետք է ունենան արտասահմանյան անձնագիր կամ անձը հաստատող մեկ այլ փաստաթուղթ:

Միության ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային անձնագրային միությունը ստեղծվել է երեք հիմնական փուլերով: Առաջինը տեղի է ունեցել 1952 թվականին, երբ կնքվել է համաձայնագիր՝ չեղարկելու սկանդինավյան երկրների միջև արտասահմանյան անձնագրերի կիրառումը: Վերջինս, հնարավորություն էր տալիս կանխել ոչ օրինական արտագաղթը սկանդինավյան մի երկրից դեպի մյուսը: Երկրորդ փուլը տեղի է ունեցել 1954 թվականին, երբ համաձայնագիրը ընդլայնվել է, այդ երկրների քաղաքացիները ստացել են իրավունք ապրելու սկանդինավյան ցանկացած երկրում, առանց մշտական բնակության հավակնության: Երրորդ փուլը հանդիսանում է այդ երկրների քաղաքացիների համար անձնագրային ստուգման վերացումը:

Սկանդինավյան երկրները և Շենգենը[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին սկանդինավյան երկրները միացել են Շենգենյան մեծ համաձայնագրին:

2001 թվականի մարտի 25-ին Հյուսիսային անձնագրային միության 5 երկրներ իրենց տարածքներում ներդրել են Շենգենյան կանոնակարգը (բացառությամբ Ֆարերյան կղզիների, որը չի մտնում Շենգենյան գոտու մեջ): Վերացվել են հսկիչ-անցագրային կետերը շենգենյան գոտու երկրների միջև: Միության կազմում գտնվող երկրների համար ի հայտ եկան այնպիսի իրավունքեր, որոնք չունեին Շենգենյան գոտու կազմում գտնվող երկրները: Օրինակ, ավելի քիչ թղթաբանություն, անձի ինքնության հաստատման ավելի քիչ պահանջներ: Սակայն Սկանդինավիայի բնակչության մեծ մասը չունեն ազգային իդենտիֆիկացիոն քարտեր, որոնք հաստատվեց են Շենգենով, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են ունենալ արտասահմանյան անձնագիր՝ Հյուսիսային անձնագրային միության գոտուց դուրս գալու ժամանակ[4]:

Համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավցիների համար արտասահմանյան անձնագրի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան անձնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը կնքվել է 1952 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում՝ Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի միջև:

Համաձայնագիրը իրագործվել է անհատական, սակայն կառավարությունների միաժամանակյա գործողունեությամբ: Այն բավարարել է համաձայնագրի կնքմանը մասնակից չորս երկրների քաղաքացիների կարիքները: Սկանդինավյան երկրներով կարճաժամկետ ճանապարհորդության ժամանակ այս երկրների քաղաքացիների համար արտասահմանյան անձնագրի պահանջը վերացվել է:

Համաձայնագիրը կարող է չեղարկվել պատերազմների, միջազգային վտանգավոր կոնֆլիկտների կամ ազգային նկատառումներից ելնելով:

Օտարերկրացիների հետընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտարերկրացիների հետընդունման մասին[5] համաձայնագիրը ընդունվել է 1952 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում:

Համաձայն ստորագրված փաստաթղթի, սկանդինավյան մի երկրից մեկ այլ երկիր անօրեն ճանապարհով տեղափոխված քաղաքացիները, ովքեր այդ երկրում բնակվել են ավելի քան 1 տարի, պետք է ընդունվեն «նոր» երկրի կողմից:

Արտասահմանյան անձնագրերի և առանց մշտական բնակության հավակնության գործընթացի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի մայիսի 22-ի համաձայնագրի համաձայն, որը կնքվել է Կոպենհագենում, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի քաղաքացիները ստացել են իրավունք տեղաշարժվելու միության անդամ երկրներում առանց արտասահմանյան անձնագրերի և առանց մշտական բնակության հավակնության գործըթնացի ապահովման:

Համաձայնագիրը կարող է չեղարկվել պատերազմների, միջազգային վտանգավոր կոնֆլիկտների կամ ազգային նկատառումներից ելնելով:

Ներքին սահմանների վրա սահմանապահ հսկողության վերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս համաձայնագիրը կնքվել է Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի միջև 1957 թվականի հուլիսի 12-ին Կոպենհագենում: Վերջինս ուժի մեջ է մտել 1958 թվականի մայիսի 1-ին: Համաձայնագրով, ներքին սահմանների վրա չեղարկվում էր սահմանապահ ստուգումը[6], սակայն պետությունները պետք է ուժեղացնեին արտաքին սահմանների հսկողությունը: Օտարերկրացիները, ովքեր ունեին սկանդինավյան պետությունում առանց մշտական բնակության հավակնության կարգավիճակ, կարող էին միության անդամ մեկ այլ երկրում բնակվել ոչ ավելի քան երեք ամիս, բացի նրանցից, ովքեր այստեղ էին եկել բիզնեսի կամ աշխատանքի համար:

Օտարերկրացուն, ում մերժել էին սկանդիկնավյան երկրներից մեկը մտնելու մուտքի վիզա, կմերժեին նաև մյուս երկրներում: Բացի այդ, պետությունները պարտավորվում էին ընդունել օտարերկրացիներին, ում արտաքսում էին այն երկրներից, որտեղ որ նրանք ապրում էին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիայի բոլոր տարածքները, բացառությամբ Գրենլանդիայի,
  2. Շպիցբերգենը, Յան Մայենը, Բուվե կղզին և Մոդ թագուհու երկիրը ներառված չեն
  3. 1955 թվականի նոյեմբերի 3-ից:
  4. När behövs pass?(շվեդ.)
  5. United nations treaty collection։ «Agreement for readmittance of aliens who have illegally entered the territory of another contracting party»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-19-ին։ Վերցված է 2009-03-17 
  6. United nations treaty collection։ «Agreement between Denmark, Finland, Norway and Sweden to remove passport control at the internal Nordic borders»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-19-ին։ Վերցված է 2009-03-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]