Հյուն Բին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուն Բին
Ծնվել էսեպտեմբերի 25, 1982(1982-09-25)[1] (41 տարեկան)
ԾննդավայրSongpa District, Սեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՉունգ Անգի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2003 թ.
ԺանրերՄելոդրամա, դրամա, կատակերգություն
Ամուսին(ներ)Սոն Ե Չժին
hyun-bin.co.kr
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Հյուն Բին (հանգըլ՝ 현빈, ի ծնե Կիմ Թե Փյոնգ (հանգըլ՝ 김태평, սեպտեմբերի 25, 1982(1982-09-25)[1], Songpa District, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։ Հայտնի է «Միլիոնատիրոջ առաջին սերը», «Ես շատ երջանիկ եմ» ֆիլմերից և կորեական սերիալներից (դորամաներից)՝ «Իռլանդիա», «Իմ անունը Կիմ Սամ-Սուն է», «Ձյունե թագուհի», «Աշխարհը, որտեղ նրանք ապրում են», «Ընկեր, սա է մեր լեգենդն է», «Խորհրդավոր այգին»։

Երիատասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուն Բինը իր ավագ եղբոր հետ ծնվել և մեծացել է Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Ավագ դպրոցից նա երազում էր դառնալ հայտնի դերասան։ Նա թատերական խմբակ էր հաճախում՝ ձևացնելով, որ գրադարան է գնում։ Երբ դա հայտնի դարձավ, նրան արգելեցին հաճախել այդ պարապմունքներին։ Շուտով նրա ծնողները հանձնվեցին, սակայն պայման դրեցին, որ նա պետք է կրթություն ստանա Չհոն Ան համալսարանի թատերական ստուդիայում։ Հյուն Բինը 2004 թվականին ավարտեց համալսարանը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերանյի սկիզբ, առաջին դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուն Բին դեբյուտել է «Կործանարար թիմը » ֆիլմում։ Դերասանի խեսքերով, թեկուզ նա փոքր դեր է խաղացել այդ ֆիլմում, ձեռք բերած փորձը օգտակար է «Իռլանդիա» ֆիլմի փորձերին[3] ։

Հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինը հռչակ ձեռք բերեց «Երկարասրունք հորեղբայրը», «Միլլիոնատիրոջ առաջին սերը» ֆիլմերի և «Ձյունե թագուհին» սերիալի շնորհիվ։ Որպես մոդել երիտասարդը նույնպես հաջողակ է։ Նրա ֆոտոսոսիաները՝ «Caspi Conus», «HangTen», «Radio Garden», «Sieg»։ Նկարները կարելի է տեսնել Հյուն Բինի պաշտոնական կայքում։ Հյուն Բինը շատ է նկարահանվում տեսահոլովակներում և գովազդներում։

Կարիերայի շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից մինչև 2011 թվականի հունվարը Հարավային Կորեայի հեռուստատեսությամբ ցուցադրվում էր «Խորհրդավոր այգին» դորաման, որի համար Հյուն Բին արժանացավ SBS Drama Awards մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորությամբ Հյուն Բինը շատ համես է՝ նա ամաչում է խոսել անծանոթների հետ։ Նրա դերասանական տաղանդին օգնում են զարգանալ հմայքն ու խարիզման։ Դերասանը համարում է, որ Կիմ Տեպհյոն անունը հնաոճ է, բայց համենայն դեպս լավն է, դրանից կարելի է հասկանալ, որ նա տաքարյուն չէ։ Նրա բեմական կեղծանունը «Հյուն Բին» նշանակում է «վառ փայլել» դա արտացոլում է նրա երազանքը՝ դառնալ լավագույն դերասաններից մեկը։

Նշանված է եղել կորեացի դերասանուհի և «Աշխարհ, որտեղ նրանք ապրում են» դորամայում իր գործընկերուհի Սոն Հեգի հետ, բայց շուտով նրանք բաժանվեցին չար լեզուների պատճառով։

2011 թվականի մարտի 7- ից Հյուն Բինը զինծառայության է անցնում Սեգյուրիյում՝ Հարավային Կորեայում։ Նրա ծառայությունը տևել է 21 ամիս։ Զինակոչվում է 2012 թվականի դեկտեմբերին։

2016 թվականի դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ դերասանը հանդիպում է Կան Սորա դերասանուհու հետ։ 2022 թվականին ամուսնանում է դերասանուհի Սոն Ե Չժինի հետ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է «KBS Acting Awards»-ի 8 տարբեր մրցանակների և հայտնիության համար՝«42nd Baeksang Awards»-ի (2006 թվական)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2015 Հայդը, Ջեկիլը և ես Hyde,Jekyll and I GU Seo-jin
2014 Արքայի զայրույթը The King's Wrath Չոնջո արքա
2011 Եվ վիշտի,և ուրախության մեջ Come Rain Come Shine Չիսոկ
2010 Աֆրիկայի արցունքները Tears of Africa Պատմող
2010 Խորհրդավոր այգին Secret Garden Կիմ Ջուվոն
2010 Ուշ աշուն Late Autumn Տան Վեյ
2009 Ընկեր,սա մեր լեգենդն է Feiwnd,Our Legent Հան Դոնսու
2008 Ես շատ երջանիկ եմ I am Very Happy Չհո Մանսու
2008 Աշխարհը, որտեղ նրանք ապրում են The World That They Live in Չոն Ջիո
2006 Ձյունե թագուհին The Snow Queen Հան Տևուն / Հան Դկգու
2006 Միլլիոնատիրոջ առաջին սերը A Millionaires First Love Չեգյոն
2005 Երկարասրունք հորեղբայրը Daddy-Long-Legs Հյուն-Ջուն
2005 Իմ անունն է Կիմ Սամ-Սուն My Name is Kim Sam-Soon Հյոն Ջունհոն
2004 Իռլանդիա Ireland Կան Գուկ
2004 Կործանարար թիմը Spin Kick Մին Գյու
2003 Նոն-Ստոպ, 4 եթերաշրջան Nonstop 4 Խյոն Բին
2003 Թիկնապահը Bodyguard Հալածող
2002 Ցնցուղ Shower Տիտրերում նշված չէ

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բինի հասակը՝ 184 սմ, քաշը՝ 74 կգ։
  2. Բինին ունի ավագ եղբայր։
  3. Դերասանի պրոդյուսերը, - Star M Entertainment։
  4. Բինը նախընտրում է սպորտի հետևյալ ձևերը՝ լող և բասկետբոլը։ Սիրում է ֆուտբոլը։
  5. Հետաքրքրվում է ինտելեկտուալ խաղերով։ Օրինակ՝ շախմատով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուն Բին» հոդվածին։