Սոն Ե Չժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոն Ե Չժին
կորեերեն՝ 손예진
Ծնվել էհունվարի 11, 1982(1982-01-11)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԴեգու, Հարավային Կորեա
ԿրթությունՍեուլի արվեստի ինստիտուտ
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԸնտրանիThe Negotiation?
Պարգևներ և մրցանակներ
msteam.co.kr/artist/sonyejin.php

Սոն Ե Չժին (հունվարի 11, 1982(1982-01-11)[1], Դեգու, Հարավային Կորեա), կինոյի և հեռուստատեսության հարավկորեացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Դասականություն» (2003), «Ամառային բույր» (2003), «Պահ, որը պետք է հիշել» (2004) և «Ապրիլյան ձյուն» (2005) ռոմանտիկ ֆիլմերում և հեռուստասերիալներում խաղացած դերերով։ Դերասանական ճանաչում է ձեռք բերել տարբեր ժանրերում իր բազմակողմանիության համար, մասնավորապես՝ «Սիրո մեջ միայնակ» (2006), «Իմ կինը ամուսնացել է» (2008), «Անհատական ճաշակ» (2010), «Ծովահեններ» (2014) և 2016 թվականի «Բարձրացրած ճշմարտություն» և «Վերջինը։ Արքայադուստր» ֆիլմերում[2]։ Հայտնի է նաև «Ինչ-որ բան անձրևի տակ» (2018) և «Սիրո վայրէջք» (2019) ռոմանտիկ դրամաներում խաղացած գլխավոր դերերով[3]։

2000-2005: Սկիզբ և արևելաասիական փառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոն Ե Չժինը 2000 թվականին Պաք Քի Հենի «Գաղտնի արցունքներ» ֆիլմում հնչյունավորել է Չոն Մի Չժոյին, նաև «Համեղ առաջարկ»[4][5], և «Մեծ հավակնություններ» հեռուստատեսային դորամաներում խաղացել է գլխավոր դեր[6]։ Նրա առաջին մեծ դերը կինոյում եղել է Իմ Քվոն Տհեքի «Կրակի շտրիխներ» ֆիլմում, որը ցուցադրվել Է Կաննում և 2002 թվականին լավագույն ռեժիսուրայի համար ստացել է մրցանակ[7][8]։

Նրա վաղ կարիերայի ամենամեծ հաջողությունները եղել են «Սիրահարների համերգ» և «Դասականություն» ֆիլմերը[9][10]։ Երկուսն էլ Կորեայում միջին մակարդակի հիթեր են եղել․ մասնավորապես, «Դասականություն» ֆիլմը, որի ռեժիսորը եղել է «Անպետք աղջիկ» ֆիլմի ռեժիսոր Քվաք Չեյոնը, լայն ճանաչում է ստացել Հոնկոնգում և Չինաստանում՝ Սոնին դարձնելով Արևելյան Ասիայի աստղ[11]։ Սոնը 2003 թվականին ավելի է ամրապնդել իր Հալուի աստղեր (Կորեական ալիք) կարգավիճակը՝ գլխավոր դեր խաղալով «Ամառային բույր» հեռուստատեսային դրամայում, ինչպես նաև Յուն Սոկ Հոյի «Անվերջ սեր» դրամատիկական հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում[12]։

Նրա հաջորդ երկու ֆիլմերը նույնպես հիթ են դարձել Արևելյան Ասիայում․ «Պահ, որը պետք է հիշել»[13][14] ֆիլմը հիմնված է ճապոնական հայտնի սերիալի վրա։ Այն առևտրային ռեկորդներ է սահմանել Ճապոնիայում և Կորեայում վաճառվել է ավելի քան երկու միլիոն տոմս[15][16], միևնույն ժամանակ «Ապրիլյան ձյուն», որտեղ նա նկարահանվել է աստղ Պե Յոն Չժունի հետ[17] նույնպես հիթ է դարձել Ճապոնիայում և Չինաստանում[18]։ «Դասականություն» և «Պահ, որը պետք է հիշել» ֆիլմերում Սոնը իր մաքուր և անմեղ կերպարի համար Կորեայում «Ազգի առաջին սեր» տիտղոսն է ստացել[19]։

2006 թվականին, երբ նրան 50 միլիոն վոնի (գումարած խրախուսումը) չափով տաղանդի հոնորար է երաշխավորվել SBS-ի «Միայնակ» դրամայում նրա գլխավոր դերի էպիզոդի համար, նա դարձել է կորեական հեռուստասերիալներում ամենաբարձր վարձատրվող կորեացի դերասանուհին[20]։

2006-2015: Դերեր տարբեր ժանրերի ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև, իր հաջորդ նախագծերում Սոնը հրաժարվել է գեղեցիկ աղջկա կերպարից։ «Գայթակղության արվեստ» ֆիլմում խաղացել է խորամանկ աղջկա[21], «Ուշադրության կենտրոնում»՝ հավակնոտ լրագրողի[22] «Բաց քաղաք»՝ ճակատագրական կնոջ[23] և «Մեկը սիրո մեջ» սերիալում ամուսնալուծված կնոջ դեր[24][25][26]։

2008 թվականին «Իմ կինը ամուսնացել է» ֆիլմում Սոնի բազմայր կնոջ կերպարը[27] արժանացել է հեղինակավոր Blue Dragon Film Awards մրցանակի՝ լավագույն կանացի դերի համար[28]։

«Սպիտակ գիշեր» ֆիլմի նկարահանումներից հետո[29] Սոնը ցանկացել է ավելի հետաքրքիր նախագծի մասնակցել, այդ պատճառով ընտրել է «Անհատական ճաշակ» ռոմանտիկ կատակերգական սերիալը[30][31], որին հաջորդել է «Հմայվածը» ռոմանտիկ-սարսափ կատակերգությունը՝ դառնալով 2011 թվականի ամենահասութաբեր ֆիլմերից մեկը[32][33]։

2012 թվականին Սոնը նկարահանվել է իր առաջին բլոկբաստերում՝ «Աշտարակ» ֆիլմումում՝ 1974 թվականի «Դժոխային Աշտարակ» հոլիվուդյան աղետային ֆիլմի ռիմեյքում[34]։ Նա հեռուստատեսություն է վերադարձել 2013 թվականին «Շնաձուկ» վրեժխնդրական դրամայով (նաև հայտնի է որպես «Մի նայիր հետ։ Օրֆեի լեգենդը»)[35], գլխավոր դեր է խաղացել «Արյուն և կապեր» ֆիլմում (դստեր մասին թրիլեր, որը կասկածում է իր հորը առևանգման և սպանության գործում ներգրավված լինելու մեջ)[36]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունվարի 1-ին հաստատվել է, որ Սոնը հարաբերությունների մեջ է «Բանակցություններ» (2018) և «Սիրո վայրէջք» (2020) ֆիլմերի իր գործընկերոջ դերասան Հյուն Բինի հետ[37][38]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անգլերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2000 Գաղտնի արցունքներ 비밀
2002 Կրակի շտրիխներ 취화선 So-woon [7]
Սիրահարների համերգ 연애소설 Shim Soo-in/Gyung-hee [9]
2003 Դասականություն 클래식 Ji-hye/Joo-hee [10]
Առաջին իրական սեր 첫사랑 사수 궐기대회 Ju Il-mae [39]
2004 Պահ, որը պետք է հիշել 내 머리 속의 지우개 Kim Su-jin [13]
2005 Ապրիլյան ձյուն 외출 Seo-young [17]
Գայթակղության արվեստ 작업의 정석 Han Ji-won [21]
2007 Աղվես-աղջիկ 천년여우 여우비 Yobi (voice) [40]
2008 Բաց քաղաք 무방비 도시 Baek Jang-mi [23]
Իմ կինը ամուսնացել է 아내가 결혼했다 Joo In-ah [27]
2009 Սպիտակ գիշեր 백야행: 하얀 어둠 속을 걷다 Yoo Mi-ho/Lee Ji-ah [41]
2011 Հմայվածը 오싹한 연애 Kang Yeo-ri [42]
2012 Աշտարակ 타워 Seo Yoon-hee [43]
2013 Արյուն և կապեր 공범 Jung Da-eun [44]
2014 Ծովահեններ 해적: 바다로 간 산적 Yeo-wol [45]
2015 Վատ տղաները միշտ մահանում են 나쁜놈은 반드시 죽는다 Ji-yeon [46]
2016 Երբեք գաղտնիք չկա 비밀은 없다 Kim Yeon-hong [47]
Վերջին արքայադուստրը 덕혜옹주 Princess Deokhye [48]
2018 Լինել քեզ համար 지금 만나러 갑니다 Soo-ah [49]
Բանակցություններ 협상 Ha Chae-yoon [50]
2022 Խաչ Vera [51][52][53]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անգլերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր Հեռուստաալիք Նշումներ
2001  Համեղ առաջարկ 맛있는 청혼 Չան Հի-ե MBC [54]
Սոն Հին և Ջին Հին 선희 진희 Շիմ Սուն Հի [5]
2002  Մեծ հավակնություններ 대망 Չոն Դոն Հի SBS [6]
2003 Ամառային նույր 여름 향기 Շիմ Հե Վոն KBS2 [12]
2006  Մեկը սիրո մեջ 연애 시대 Յու Ին Հո SBS [55]
2008  Լուսարձակ 스포트라이트 Սո Ու Չժին MBC [22]
2010  Անհատական ճաշակ 개인 의 취향 Պակ Կաե-ին
2011  Խորհրդավոր այգի 시크릿 가든 Ինքն իրեն (կամեո, 20-րդ սերիա) SBS [56]
2013 Մի նայիր հետ։ Օրֆեի լեգենդը 상어 Ճո Հե-ու KBS2
2018  Ինչ-որ բան անձրևի տակ 밥 잘 사주 는 예쁜 누나 Յուն Ջին-ա JTBC [57]
2019-2020  Սիրո վայրէջք 사랑 의 불시착 Յուն Սերի tvN [58]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ընտանիքում Սոնը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Հաղթել է ընդհանուր 50 մրցանակների 72 անվանակարգերում։ Նրա պարգևների հավաքածուն ներառում է 6 Baeksang Arts Awards, 4 Grand Bell Awards, 6 Blue Dragon Film Awards և 1 Buil Film Awards մրցանակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1026066042 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «10LINE: Actress Son Ye-jin»։ 10Asia։ 2010 թ․ մայիսի 14 
  3. Hallyu Queen Son Ye-Jin Is Taking The World By Storm | Metro.Style
  4. «Young, Charming and Innocent ? What More Could You Want?»։ Korea JoongAng Daily։ 2001 թ․ մարտի 12 
  5. 5,0 5,1 «MBC 史劇 접고 '트렌디'로 승부수…내달 20일 '선희 진희' 첫 방송»։ KMIB (կորեերեն)։ 2007 թ․ հուլիսի 31 
  6. 6,0 6,1 «'대망' 남장여인 손예진 "어색"지적»։ The Korea Times։ 2002 թ․ հոկտեմբերի 31 
  7. 7,0 7,1 «임권택감독 신작 '취화선' 캐스팅 완료»։ BNT News (կորեերեն)։ 2001 թ․ հունիսի 1 
  8. «Actors and Actresses of Korean Cinema: Son Ye-jin» Archived 2001-07-02 at the Wayback Machine. Archived May 21, 2015, at the Wayback Machine.
  9. 9,0 9,1 «<연애소설>, 크랭크업! 손예진은 아쉬움에 눈물까지 글썽»։ Max Movie (կորեերեն)։ 2002 թ․ հունվարի 31 
  10. 10,0 10,1 «<클래식>의 손예진, 빗속에서 7시간,영화를 깨치다»։ Cine21 (կորեերեն)։ 2003 թ․ հունվարի 15 
  11. «손예진 "서툰 첫사랑의 손길, 제가 봐도 예쁘던걸요"»։ Hankook Ilbo (կորեերեն)։ 2018 թ․ մարտի 20 
  12. 12,0 12,1 «Love and Destiny, New TV Series Set to Lure Chinese Audience»։ The Donga Ilbo։ 2003 թ․ հունիսի 10 
  13. 13,0 13,1 «[영화가 단신] <내 머리속의 지우개> 크랭크 업 外»։ Cine21 (կորեերեն)։ 2004 թ․ օգոստոսի 19 
  14. «‘내 머리속의 지우개’ 정우성과 손예진»։ Hankook Ilbo (կորեերեն)։ 2004 թ․ հոկտեմբերի 26 
  15. «The Best Selling Films of 2004»։ Koreanfilm.org։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8 
  16. «A Moment to Remember breaks Japanese record»։ Korean Film Council։ 2005 թ․ դեկտեմբերի 14։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 12 
  17. 17,0 17,1 «Son Ye-jin to Star Alongside Bae Yong-joon in New Film»։ Korean Film Council։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերցված է 2004 թ․ դեկտեմբերի 24 
  18. «Films Starring Sohn Ye-jin Attract 10 Mil. Viewers in Korea, Japan»։ KBS Global։ 2005 թ․ դեկտեմբերի 28։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին։ Վերցված է 2021 թ․ հունիսի 18 
  19. «Korean stars dubbed 'Nation's first love'»։ Kpop Herald։ 2016 թ․ հունիսի 10 
  20. «'참한' 손예진 드라마 1회당 5,000만원»։ Korea i.com news department։ 2006 թ․ հունվարի 6 
  21. 21,0 21,1 «ko:손예진 "왜 이제야!"»։ Hankook Ilbo (կորեերեն)։ 2005 թ․ դեկտեմբերի 19 
  22. 22,0 22,1 «Spotlight Shows Lives of Reporters».
  23. 23,0 23,1 «SON Ye-jin as a Criminal Kingpin»։ Korean Film Council։ 2007 թ․ հուլիսի 26։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 12 
  24. «손예진 "연애시대 통해 사랑 생각하게 됐다"»։ JoongAng Ilbo (կորեերեն)։ 2007 թ․ ապրիլի 24 
  25. «Alone in Love Review»։ Twitch Film։ 2006 թ․ սեպտեմբերի 1։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին 
  26. «Actress Son Ye-jin's Movie Picks»։ 10Asia։ 2011 թ․ դեկտեմբերի 23 
  27. 27,0 27,1 «SON Ye-jin puts a new spin on marriage»։ Korean Film Council։ 2008 թ․ փետրվարի 11։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 12 
  28. «Blue Dragon Award Goes to Sports Drama»։ The Chosun Ilbo։ 2008 թ․ նոյեմբերի 21։ Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11 
  29. «Son Ye-jin, Ko Soo to Bring Mystery Romance».
  30. «"Personal Taste" will gain flavor, says Son Ye-jin – Part 1»։ 10Asia։ 2010 թ․ ապրիլի 16։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին։ Վերցված է 2021 թ․ հունիսի 18 
  31. «"Personal Taste" will gain flavor, says Son Ye-jin – Part 2»։ 10Asia։ 2010 թ․ ապրիլի 16։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2021 թ․ հունիսի 18 
  32. «Son Ye-jin casts her spell over new romantic comedy» Archived March 5, 2017, at the Wayback Machine..
  33. «The Best Selling Films of 2011».
  34. «Queen of romance returns in disaster flick»։ The Korea Herald։ 2012 թ․ դեկտեմբերի 17։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին։ Վերցված է 2021 թ․ հունիսի 18 
  35. «Son Ye-jin returns to the small screen»։ Korea JoongAng Daily։ 2013 թ․ մարտի 27 
  36. «'Emotional, skirmishing scenes exhausted us': Accomplice actors»։ The Korea Herald։ 2013 թ․ սեպտեմբերի 27 
  37. Zhangxin Zheng (2021 թ․ հունվարի 1)։ «Crash Landing on You stars Hyun Bin & Son Ye-jin are dating»։ mothership.sg (անգլերեն) 
  38. «[공식] 현빈♥손예진 열애 인정 "'사랑의 불시착' 종영 후 연인으로 발전"»։ Seoul Economic Daily (կորեերեն)։ 2021 թ․ հունվարի 1 
  39. «문디남녀의 연애학개론,<첫사랑 사수 궐기대회>의 차태현+손예진»։ Cine21 (կորեերեն)։ 2003 թ․ հունիսի 18 
  40. «손예진 "성인 목소리 나올까봐 걱정했죠"»։ Yonhap News Agency (կորեերեն)։ 2006 թ․ դեկտեմբերի 22 
  41. «Son Ye-jin not worried over provocative roles»։ 10Asia։ 2009 թ․ հոկտեմբերի 21։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2021 թ․ հունիսի 18 
  42. «Son Ye-jin Eyeing Melodrama After 'Chilling Romance'»։ The Chosun Ilbo։ 2011 թ․ դեկտեմբերի 1 
  43. «Son Ye-jin a pillar of support in 'The Tower'»։ Korea JoongAng Daily։ 2012 թ․ դեկտեմբերի 27 
  44. «Son Ye-jin to Debut Dark Family Saga»։ 10Asia։ 2012 թ․ հոկտեմբերի 18։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2021 թ․ հունիսի 18 
  45. «Pirate's life for Son Ye-jin»։ Korea JoongAng Daily։ 2014 թ․ օգոստոսի 5 
  46. «Actress Son Ye-jin hungered for road movie»։ Yonhap News Agency։ 2015 թ․ հոկտեմբերի 2 
  47. «(LEAD) Actress Son Ye-jin calls acting a 'marathon of consuming emotions'»։ Yonhap News Agency։ 2016 թ․ օգոստոսի 8 
  48. «(Yonhap Interview) Son Ye-jin says she gave her all as Princess Deokhye»։ Yonhap News Agency։ 2016 թ․ հուլիսի 29 
  49. «'Melodrama queen' back to silver screen with remake of Japanese romance film»։ Kpop Herald։ 2018 թ․ մարտի 11 
  50. «Hyunbin and Son Ye-jin collaborate for first time for JK Film's new thriller»։ Yonhap News Agency։ 2018 թ․ օգոստոսի 9 
  51. «Son Ye-jin Poised for Hollywood Debut @ HanCinema :: The Korean Movie and Drama Database»։ www.hancinema.net (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19 
  52. «Son Ye-jin and Lee Sun-kyun in final talks to join Hollywood film»։ koreatimes (անգլերեն)։ 2020 թ․ հուլիսի 6։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19 
  53. (화성)김문기 (2020 թ․ օգոստոսի 21)։ «화성시, BTC 프로덕션과 영화 제작지원 위한 양해각서 체결»։ www.ajunews.com։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19 
  54. «[스타데이트] '탤런트 손예진'»։ BNT News (կորեերեն)։ 2001 թ․ օգոստոսի 15 
  55. «손예진 "대본 보고 이런 게 사랑이라 생각했죠"»։ Yonhap News Agency (կորեերեն)։ 2006 թ․ մարտի 9 
  56. «손예진, '시크릿가든' 마지막회서 톱여배우 '손예진' 역할»։ The Chosun Ilbo (կորեերեն)։ 2011 թ․ հունվարի 15 
  57. «(Yonhap Interview) Son Ye-jin says maturity not necessarily proportional to age»։ Yonhap News Agency։ 2018 թ․ մայիսի 28 
  58. «Secret love story between Hyun Bin and Son Ye-jin takes place in North Korea»։ The Korea Herald։ 2019 թ․ դեկտեմբերի 9։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 3