Հիսուս Քրիստոսի արձան (Հավանա)
![]() ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 23°08′38″ հս․ լ. 82°20′42″ ամ. ե.HGЯO |
Քրիստոսը Հավանայում (իսպ.՝ Cristo de La Habana), Հիսուս Քրիստոսի արձանը Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Տեղակայված է բլրի վրա՝ Հավանայի ծովախորշի մոտ[1]։ Հեղինակը Խիլմա Մադերան[2] (անգլ.՝ Jilma Madera) է։ Արձանը ստեղծվել է 1958 թվականին։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոսի արձանը պատրաստած է Կարարայի սպիտակ մարմարից[3]։ Բարձրությունը 20 մետր է, որից 3 մետրը պատվանդանն է։ Ընդհանուր զանգվածը 320 տոննա է։ Արձանը կերտվել է մարմարե 67 կտորից, որոնք բերվել են Իտալիայից։ Ի դեպ, քարերն անձամբ օծել է Պիոս XII Հռոմի Պապը։
Հիսուս Քրիստոսի աջ ձեռքը վեր է բարձրացած, իսկ ձախը՝ կրծքի մոտ է։ Արձանի դեմքն ուղղված է դեպի քաղաքը։
Արձանը գտնվում է Հավանայի արվարձան Կասաբլանկայում։ Բացումը տեղի է ունեցել 1958 թվականի դեկտեմբերի 24-ին[4]։ Այն տեղադրվել է Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց 8 օր առաջ։ Տեղադրման հենց առաջին օրը կայծակը հարվածել և վնասել էր արձանը, որից հետո այն վերականգնել են։
Արձանը գտնվում է ծովի մակարդակից 51 մետր բարձրության բլրակի վրա, այդ պատճառով էլ երևում է քաղաքի զանազան կողմերից։ Արձանի մոտից էլ բացվում է տեսարան դեպի Հավանան։
Իտալիայում աշխատելու ժամանակ Մադերան Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելիի խնդրանքով կերտել է արձանի ձեռքերի կրկնօրինակը, որոնք հետագայում քաղաքապետը նվիրել է Երևանին։ Հասնելով Երևան` քանդակագործ Արա Հարությունյանի կողմից ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում՝ «Բարեկամության ձեռքեր» անվամբ[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում
- Հիսուս Քրիստոսի արձանը Լեհաստանում
- Հիսուս Քրիստոսի արձանը Սիրիայում
- Քրիստոսն անդունդից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «El Cristo de La Habana Excelencias Cuba»։ www.excelenciascuba.com։ Վերցված է 2019-08-21
- ↑ Cremata Ferrán Mario (17/01/2009)։ «Cumple medio siglo el Cristo de La Habana»։ La Habana: Juventud Rebelde։ Վերցված է 17 de marzo de 2009
- ↑ «El Cristo de La Habana cumple 58 años este 25 de diciembre»։ CiberCuba (իսպաներեն)։ 2016-12-26։ Վերցված է 2019-08-21
- ↑ Rebelde Radio։ «El Cristo de La Habana y de Cuba»։ www.radiorebelde.cu։ Վերցված է 2019-08-21
- ↑ «Բարեկամության ձեռքեր»։ ImYerevan.com (հայերեն)։ Վերցված է 2019-08-21