Հենզել Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենզել Առաքելյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1946(1946-11-02) (77 տարեկան)
ԾննդավայրԲռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ
Մասնագիտությունպատմաբան և լրագրող
ԱշխատավայրՈրոտան
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Հենզել Միսակի Առաքելյան (նոյեմբերի 2, 1946(1946-11-02), Բռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 2-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Տեղում էլ ստացել է ﬕջնակարգ կրթություն։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ԽՄԿԿ կենտկոﬕն առընթեր Բաքվի կուսակցական քառամյա բարձրագույն դպրոցը։ Եղել է «Որոտան» թերթի գրական աշխատող, բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։ ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների ﬕության անդամ է։ 1973 թվականին փոխադրվել է ՀԿԿ Սիսիանի շրջանային կոմիտե, աշխատել պրոպագանդայի և  հետո՝  կազմակերպական բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար, 1988-1991 թվականներին՝ առաջին քարտուղար։

1990-1995 թվականներին եղել է ՀՀ գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր[1]։ 1991 թվականին ՀՀ գերագույն խորհրդի կողﬕց ընտրվել է լրատվության  հարցերի  մշտական հանձնաժողովի անդամ։ 1992 թվականին նշանակվել է Սիսիանի պոլիտեխնիկուﬕ, 1993 թվականին՝ իր նախաձեռնությամբ ստեղծված պետական քոլեջի տնօրեն, ուր աշխատել է ﬕնչև 2014 թվականը։

Շրջկոﬕ առաջին քարտուղար աշխատած տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենզել Առաքելյանը շրջկոﬕ առաջին քարտուղար է աշխատել անցումային շրջանում՝ 1988-1991 թվականներին (պատերազմ, շրջափակում, փախստականներ․․․)։ Չնայած դրան՝ Սիսիանում թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալ-մշակութային ոլորտներում տեսանելի աշխատանքներ են կատարվել[2]։

1988-1990 թվականներին ավարտվել է շրջանի գրեթե բոլոր գյուղերի միացումը hեռախոսացանցին, ասֆալտապատվեցին գյուղեր տանող ճանապարհները (Բռնակոթ, Անգեղակոթ, Լծեն, Բարձրավան, Գորհայք, Ծղուկ, Նորավան), անցկացվել են մի շարք ջրատարներ, սկսվել է նաև Մուխուրթույրան-Սիսիան ջրատարի շինարարությունը, կառուցվել են ﬕ քանի նոր դպրոցներ, մանկապարտեզներ։ Նոր թափ է ստացել բնակարանային շինարարությունը։

Հենզել Առաքելյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Սիսիանի պատմության թանգարանը։ Թանգարանի բակում կանգնեցվել է պատմաբան Նիկողայոս Ադոնցի արձանը։

Բարեկարգվել է Սիսիան քաղաքի Սուրբ Գրիգոր եկեղեցու շրջակայքը, կանգնեցվել են 2 կաթողիկոսների՝ Սիսիան այցելությունը խորհրդանշող հուշակոթողը, երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, թուրքերի դեմ սիսիանցիների հերոսական ինքնապաշտպանության 70-ամյակին նվիրված բարձրաքանդակը, վերանորոգվել են Բռնակոթի, Անգեղակոթի եկեղեցիները, սկսվել են Որոտնավանքի նորոգման աշխատանքները, տեղադրվել է եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչ-տապանաքարը։ Այդ տարիներին ավարտվել է Երևանյան զբոսայգու շինարարությունը՝ դառնալով սիսիանցիների սիրված զբոսավայրը։

Հրատարակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել են Առաքելյանի «Սիսիան․ տեղեկատու ուղեցույց» (1987), «Սիսիան․ պատմաաշխարհագրական ակնարկ» (1996)[3], «Ուխտագնացություն դեպի Սիսիան» (2017)[4], «Համո Սահյան․ դասականի սիսիանյան «կարկատանները»», «Զանգեզուրի ճակատագիրը։ Նժդե՞հ, թե՞ Մյասնիկյան», «Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանի փոթորկալից կյանքը», «Սիսիանի համառոտ հանրագիտարան» (2002)[5], «Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները»[6] (2017)[7] և այլ գրքերը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  2. Սիսիանի «Որոտան» թերթ, 2003 թ., 23 սեպտեմբերի։
  3. Սիսիան․ պատմաաշխարհագրական ակնարկ։
  4. Բռնակոթի պատմությունը։
  5. Սիսիանի համառոտ հանրագիտարան։
  6. «Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները». syuniacyerkir.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  7. «Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները»։