ԽՍՀՄ մեդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեդալներ ԽՍՀՄ, հատուկ ծառայության համար պետական պարգև (ԽՍՀՄ շքանշանների և պատվավոր կոչումների հետ)։ ԽՍՀՄ սահմանադրությամբ մեդալներ սահմանելու և պարգևելու իրավունքը պատկանում է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը։ Պարգևատրման ընդհանուր կարգը որոշվում է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1958 թվականի փետրվարի 11-ի «ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու կարգի մասին» հրամանագրով։ ԽՍՀՄ-ում (առ 1-ը մայիսի 1980 թվականը) սահմանված է 51 մեդալ։ Ըստ կրելու սահմանված կարգի մեդալները հետևյալն են՝

Մեդալների անվանումներ Սահմանման թվական Լրացուցիչ տեղեկություն
«Ոսկե աստղ» - Խորհրդային Միության հերոսի պատվանշան
«Մուրճ և մանգաղ» - Սոցիալիստական աշխատանքի հերոսի պատվանշան
«Խիզախության համար» Հոկտեմբեր 17, 1938 թվական -
Ուշակովի մեդալ Մարտ 3, 1944 թվական -
«Մարտական ծառայության համար» Հոկտեմբեր 17, 1938 թվական -
«ԽՍՀՄ պետական սահմանի պահպանման համար» Հուլիս 3, 1950 թվական Պարգևատրելու իրավունքը պատկանում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի անվտանգության պետական կոմիտեի նախագահին
«Հասարակական կարգի պահպանման գերազանց ծառայության համար» Նոյեմբեր 1, 1950 թվական -
Նախիմովի մեդալ Մարտ 3, 1944 թվական -
«Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի 20-րդ տարին» Հունվար 24, 1938 թվական -
«Աշխատանքային արիության համար» Դեկտեմբեր 27, 1938 թվական -
«Աշխատանքային գերազանցության համար» Դեկտեմբեր 27, 1938 թվական -
«Աշխատանքային արիության համար (Մարտական արիության համար) ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծնընդյան 100-ամյակի» Նոյեմբեր 5, 1969 թվական -
«Հրդեհի ժամանակ խիզախության համար» Հոկտեմբեր 31, 1957 թվական -
«Խեղդվողներին փրկելու համար» Փետրվար 16, 1957 թվական -
«Հայրենական պատերազմի պարտիզանին» 1-ին և 2-րդ աստիճանի Փետրվար 2, 1943 թվականի -
«Լենինգրադի պաշտպանության համար» Դեկտեմբեր 22, 1942 թվական) -
«Մոսկվայի պաշտպանության համար» Մայիս 1, 1944 թվական -
«Օդեսայի պաշտպանության համար» Դեկտեմբեր 22, 1942 թվական -
«Սևաստոպոլի պաշտպանության համար» Դեկտեմբեր 22, 1942 թվական -
«Ստալինգրադի պաշտպանության համար» Դեկտեմբեր 22, 1942 թվական -
«Կիևի պաշտպանության համար» Հունիս 21, 1961 թվական -
«Կովկասի պաշտպանության համար» Մայիս 1, 1944 թվական) -
«Խորհրդային Անդրբևեռի համար» Հունիս 9, 1945 թվական -
«Բեռլինի գրավման համար» Հունիս 9, 1945 թվական -
«Բելգրադի ազատագրման համար» Հունիս 9, 1945 թվական -
«Վարշավայի ազատագրման համար» Հունիս 9, 1945 թվական -
«Պրահայի ազատագրման համար» Հունիս 9, 1945 թվական -
«Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ․ աշխատանքային արիության համար» Հունիս 6, 1945 թվական -
«1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» Մայիս 7, 1965 թվական -
«Հարավի սև մետալուրգիայի ձեռնարկությունների վերականգնման համար» Մայիս 18, 1948 թվական -
«Դոնբասի ածխահանքերի վերականգնման համար» Սեպտեմբեր 10, 1947 թվական -
«Խոպան հողերի յուրացման համար» Հոկտեմբեր 20, 1956 թվական -
«Մոսկվայի 800-ամյակի աոթիվ» Սեպտեմբեր 20, 1947 թվական -
«Լենինգրադի 250-ամյակի առթիվ» Մայիսի 16, 1957 թվական -
«Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարին» Փետրվար 22, 1948 թվական -
«ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարին» Դեկտեմբեր 18, 1957 թվական -
«ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարին» Դեկտեմբեր 26, 1967 թվական -
«Խորհրդային միլիցիայի 50 տարին» Նոյեմբեր 20, 1967 թվական -
«Մայրության մեդալ» 1-ին և 2-րդ աստիճանների Հուլիս 8, 1944 թվական -
«Աշխատանքի վետերան» Հունվար 18, 1974 թվական -
«Մարտական ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների Հոկտեմբեր 28, 1974 թվական -
«1941-1945 թվականների Հայրենական պատերազմում հաղթանակի 30 տարին» Ապրիլ 25, 1975 թվական -
«ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» Մայիս 20, 1975 թվական -
«Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարության համար» Հոկտեմբեր 8, 1976 թվական -
«ՌԽՖՍՀ ոչ սևահողային շրջանների վերափոխության համար» Սեպտեմբեր 30, 1977 թվական -
«ԽՍՀՄ զինված ուժերի 60 տարին» Հունվար 28, 1978 թվական -

ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության լիազորությամբ և նրա անունից մեդալներով պարգևատրումը կատարվում է միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների Նախագահության, աշխատավորների, դեպուտատների, երկրամասային, մարզային, քաղաքային գործադիր կոմիտեների կողմից։ Մեդալները կրում են կրծքի ձախ կողմում, շքանշաններից հետո, իսկ «Ոսկե աստղ» և «Մուրճ ու մանգաղ» մեդալները բոլոր շքանշաններից և մեդալներից վերև։ Մեդալների փոխարեն կարելի է կրել նրան համապատասխան գույնի ժապավենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 374