Jump to content

Հելեն Վլախոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Վլախոս
Ծնվել էդեկտեմբերի 18, 1911(1911-12-18)[1]
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել էհոկտեմբերի 14, 1995(1995-10-14)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենք
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունլրագրող
Ծնողներհայր՝ Գեորգիոս Վլախոս
Զբաղեցրած պաշտոններՀունաստանի խորհրդարանի անդամ
ԿուսակցությունՆոր ժողովրդավարություն
Պարգևներ և
մրցանակներ

Հելեն Վլախոս (ՄԹˈ|v|l|æ|k|ɒ|s, ԱՄՆˈ|v|l|æ|k|oʊ|s}}, հուն․՝ Ελένη Βλάχου, Eléni Vláchou, դեկտեմբերի 18, 1911(1911-12-18)[1], Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 14, 1995(1995-10-14)[1], Աթենք, Հունաստան), հունական լրագրության լեգենդ[2][3], թերթերի հրատարակչության ժառանգ, սեփականատեր և հակախունտայական ակտիվիստ[2][4][5][6]։

1967 թվականի ապրիլի 21-ի հեղաշրջումից անմիջապես հետո նա փակել է իր Կատիմերինի (Kathimerini) թերթը՝ որպես բողոք ընդդեմ բռնապետության։ 1967 թվականի հոկտեմբերին վարչակարգի ղեկավարներից մեկի՝ բրիգադիր Ստիլիանոս Պատակոսի, հետագայում խունտայի ներքին գործերի նախարարի պատկերումը որպես ծաղրածու բերել է նրան տնային կալանքի, որի մասին նա հետագայում գիրք է գրել նույն վերնագրով։

Իր հրապարակումները գրաքննության ենթարկելու Հունաստանի խունտայի պահանջները մերժելու համար, գնդապետների ռեժիմի դեմ իր դիմադրության և մամուլի ազատության մեջ ունեցած իր ներդրան համար Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից նա հետմահու ճանաչվել է որպես Համաշխարհային մամուլի ազատության հերոսներից մեկը։

Հելեն Վլախոսը Գեորգիոս Վլախոսի դուստրն էր և միակ երեխան[4][7], որը 1919 թվականին հիմնադրել էր Կատիմերինին (Kathimerini)՝ Հունաստանի առաջատար թերթերից մեկը[3]։ Նա աշխատել է որպես լրագրող իր հոր թերթում և լուսաբանել է Բեռլինի 1936 թվականի Օլիմպիական խաղերը[3][6]։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայրը հրաժարվել է համագործակցել նացիստական օկուպացիոն կառավարության հետ և փակել է Կատիմերինին։ Պատերազմի ժամանակ նա աշխատել է որպես բուժքույր[6]։

Պատերազմից հետո Հելեն Վլախոսը վերսկսել է աշխատել իր հոր թերթում՝ որպես սյունակագիր։ Նրա սյունակը պարզապես վերնագրված էր E, իր հունարեն անվան սկզբնատառով։ Նա շատ հայտնի է դարձել Հունաստանում, քանի որ թերթի իր սյունակից հաճախ էր քննադատում կառավարությանը[2]։

1951 թվականին, հոր մահից հետո, Հելենը դարձել է Քաթիմերինիի (օրաթերթ) սեփականատերը և ընդլայնել այն՝ հրատարակելով թերթի ցերեկային թողարկումը Mesimvrini անվան տակ (կեսօրյա հրատարակություն)[3]։ Նա հրատարակել է Eikones -ը (Նկարներ), որը պատկերազարդ ամսագիր էր և իր տեսակի մեջ առաջինը Հունաստանում։ Նա նաև թողարկել էց Galaxias -ը՝ թղթե կազմով գիրք, որը դարձել է հավաքորդային[3]։ Նա եղել է միապետության և հունական աջակողմյան կուսակցությունների կողմնակից[8]։

Կյանք գնդապետների վարչակարգի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
"Նրանք չեն կարող ինձ ասել, թե ինչպես վարեմ իմ թերթերը այնպես, ինչպես ես չեմ կարող ասել, թե ինչպես վարեն իրենց տանկերը"
Հելեն Վլախոս

1967-ի ապրիլի 21-ի հեղաշրջումը, որը տապալել է Հունաստանի օրինական կառավարությունը, սկսվել է տեղական ժամանակով ժամը 2-ին։ Հեղաշրջումը սկսվելուց անմիջապես հետո Վլախոսը վաղ առավոտյան եկել է Kathimerini -ի գրասենյակներ՝ ամբողջովին ցնցված, զարմացած և անհանգստացած, ծրագրելով հրատարակել դիկտատուրայի օրոք իր թերթի միակ հրատարակությունը և սկսել է կարգավորել լուսանկարչական և այլ արձանագրված նյութերը, որոնք պետք է ներառվեին այդ հատուկ հրատարակության մեջ[9]։

Նա գիտակցում էր, որ ապագայում նման նյութը կարող է վճռական նշանակություն ունենալ իրադարձությունները փաստագրելու մեջ, որոնք, ըստ նրա գնահատման, հիմնված Երկրորդ աշխարհամարտի ընթացքում կենտրոնացած իրադարձությունների իր փորձի վրա, կարող էին հանգեցնել Հունաստանի համար հնարավոր նոր աղետի[9][10]։ Հաջորդ օրը Վլախոսը, չցանկանալով ենթարկվել խունտայի պահանջած գրաքննությանը, որոշեց փակել իր թերթերը և իր «Էիկոնես» ամսագիրը՝ ի նշան բռնապետների և նրանց բռնաճնշումների դեմ ուղղված բողոքի[2][3][5][9]։

Նրա թերթերի հրապարակման կասեցումը մեծ հիասթափություն էր դիկտատորների համար, ինչպես նաև քաղաքական հարված էր նրանց դեմ, քանի որ դա նրանց զրկում էր հունական քաղաքականության հիմնական աջերի կողմից աջակցության և ընդունման միջոցներից՝ օգտագործելով նրա հիմնած և լավ համբավ ունեցած հրատարակչությունները, ինչպես նրա Kathimerini թերթը, իրենց օրակարգը առաջ մղելու համար[3]։ Բացի այդ, խունտան երբեք չէր սպասում, որ աջ թերթի սեփականատերը դուրս կգա նրանց դեմ և նրանք շատ են զարմացել, երբ նա արել է դա[2]։ Իր թերթերը փակելու նրա գործողությունը խունտայի դեմ դիմադրության առաջին բացահայտ նշաններից էր[11]։

Խունտան այնուհետև փորձել է ճնշում գործադրել Վլախոսի վրա՝ վերահրատարակելու իր թերթերը, բայց նա հաստատուն կերպով մերժել է ամեն առիթով նրանց քննադատելու ընտրությունը որպես այլընտրանք[12]։ Նա նույնիսկ դիմադրել է Պապադոպուլոսի ճնշմանը, որն իրոք սպառնացել է նրան, և չի պատասխանել նրա դիտողություններին՝ լռություն պահպանելով[11]։ Հետագայում Հունաստանի ազգային հեռարձակող ընկերության` ERT -ի հետ Հելեն Վլախոս. Լրագրողի հուշեր (Eleni Vlachou: A journalist remembers) հարցազրույցի ընթացքում նա ասել է, որ խունտայի ճնշման նկատմամբ իր լռությունը նրա հնչեղ ձայնն էր»[11]։ Նա նաև մերժել է խունտայի պահանջները՝ հայտարարելով. «Նրանք չեն կարող ինձ ասել, թե ինչպես վարեմ իմ թերթերը այնպես, ինչպես ես չեմ կարող ասել, թե ինչպես վարեն իրենց տանկերը»[2]։

Չնայած իր թերթերը փակելուն՝ Վլախոսը դեռ պարբերաբար գնում էր իր հրատարակչատան շենքի գրասենյակ, որտեղ նա հաճախ էր արտահայտում իր կարծիքը խունտայի դեմ[3]։ Նա նաև հարցազրույցներ է տվել իտալական մամուլին, որտեղ վարչակարգին անվանել է կրկես[2][13]։

Իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում նա նկարագրել է խունտայի անդամներին՝ ասելով. «Ընդհանուր առմամբ նրանք միջակ և անգույն են, բացառությամբ, իհարկե, Պատակոսի վարքագծի։ Նա միջակ մարդ է, ով գործում է ծաղրածուի պես»[2][11][13][14][15][16][17][18]։ Ինչ վերաբերում է վարչախմբի ուժեղ անդամ Գեորգիոս Պապադոպուլոսին, Վլախոսը La Stampa -ին ասել է, որ նրանից ավելի քիչ է վախենում, քան «ատամնաբույժի մոտ գնալիս»[11][15][19][20][21]։

La Stampa -ին տված հարցազրույցը չափազանց շատ բան է բացահայտել բռնապետների մասին, ովքեր ոստիկանություն են ուղարկել Վլախոսի տուն` նրան հրավիրելու ներկայանալ Աթենքի ռազմական դատարան, որտեղ նա հարցաքննվել է չորս ժամ։ Հարցաքննության ավարտին նրան ասել են, որ դատաքննության ժամկետը նախատեսված է մինչև հոկտեմբերի վերջ։ Լսելով այդ, նա բացականչել է. «Դա շատ զվարճալի կլինի»[15]։

Խունտայի դեմ նման հարձակումները կարող էին հանգեցնել բանտարկության կամ դրանից ավելի վատ հետևանքների, բայց նա չի վախեցել, ասելով, որ եթե նա երբևէ բանտ գնա, ակնկալում էր, որ այնտեղ կկերակրվի իր սիրած ուտեստով, որը կոլոլակն էր[2]։ 1967 թվականի հոկտեմբերին վարչակարգի ղեկավարներից մեկի՝ բրիգադիր Ստիլիանոս Պատակոսի, հետագայում խունտայի ներքին գործերի նախարարի[3][14][17][22][23][24][25] պատկերումը որպես ծաղրածու[3][6][11][14][22][23][24][25] բերել է նրան տնային կալանքի[3][6][14][23][24][25], որի մասին նա հետագայում գիրք է գրել նույն վերնագրով[3][11]։

Փախուստ Լոնդոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային կալանքից հետո Վլախոսը 1967 թվականի դեկտեմբերին մշակել է իր փախուստի պլանը։ Նա ձեռք է բերել կեղծ անձնագիր և կոշիկի լաքով մազերը սև է ներկել կեղծ նմանակման համար[2][3][6]։ Փախուստի գիշերը 55-ամյա Հելենը դուրս է եկել իր սենյակի պատուհանից, ապա անցել հարևան բնակարանի տանիք և Աթենքի ցուրտ գիշերը, անցնելով տանիքից տանիք, վերջապես կարողացել է հասնել փողոց[6][26]։ Այնուհետև նա թաքնվել է Աթենքի հասարակաց տանը, մինչ նրա ամուսինը՝ Կոնստանտինոս Լաունդրասը կնոջ բարձրակրունկ կոշիկները հագած քայլում էր իրենց բնակարանի շուրջը՝ փորձելով խաբել ոստիկաններին, որպեսզի վերջինները կարծեն, որ իր կինը դեռ գտնվում է բնակարանում[2][27][28]։

Երկու օր անց նա ուղևորվել է Լոնդոն[26], հաջողությամբ փախուստի դիմելով տնային կալանքից իր ընկեր հեղինակ Լեսլի Ֆայների օգնությամբ, որն աշխատել է Հունաստանի դեսպանատանը Վաշինգտոնում և, որն իր համար բրիտանական գաղտնի թռիչք է կազմակերպել[27]։ Բրիտանիայում նրան քաղաքական ապաստան է տրվել[4]։ Շատ չանցած՝ նա սկսել է վարչակարգի դեմ իր արշավը աքսորից։ Այդ նպատակով նա դաշինք է ստեղծել հակախունտայական ակտիվիստներ Մելինա Մերկուրիի և պենիցիլինը հայտնաբերած սըր Ալեքսանդր Ֆլեմինգի հույն այրու` Ամալյա Ֆլեմինգի հետ[3]։

Նա սիրում էր Բրիտանիան և բրիտանացիներին, և իր լեզվական ճարտարությունն օգտագործում էր անգլերեն լեզվով և նրա բարբառներով հումորային գրոհներ իրականացնելու խունտայի դեմ՝ իմանալով, որ բրիտանական հասարակությունը գնահատում է չչափազանցված հումորը[3][4]։ 1970 թվականին նա հրատարակել է House Arrest գիրքը, որտեղ մանրամասն նկարագրում է իր կյանքը վարչակարգի օրոք Լոնդոն փախչելուց առաջ[3][21]։

Լոնդոնում նա դարձել է Hellenic Review -ի խմբագիրը, որն ամսագիր էր Բրիտանիա արտագաղթած հույների համար։ Ամսագրում աշխատելիս նա ձեռք է բերել մի փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում էր խունտայի քարոզչական գործունեությունը Լոնդոնում։ Այդ փաստաթուղթը ենթադրում էր խունտայի համար վճարովի լոբբիստ դարձած բրիտանացի պատգամավորի մասնակցությունը քարոզին։ Սա ստեղծել է քաղաքական մեծ փոթորիկ, որը դժվար կացության մեջ է դրել խունտային, ապա վնասել նրա հեղինակությանը։ Դեպքը վերջապես հանգեցրել է Բրիտանիայի խորհրդարանում Անդամների շահերի գրանցամատյանի (Register of Members' Interests) ստեղծմանը[3]։

Վերադարձ Հունաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին խունտայի անկումից հետո նա վերադարձել է Հունաստան և վերաբացել իր թերթերի հրատարակությունը։ Նա դարձել է Կոնստանտինոս Կարամանլիսի ղեկավարած Նոր Ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Հունաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին խորհրդարանում Մետապոլիտեֆսիի ժամանակ՝ Հունաստանի անցումային ժամանակաշրջանում[2][3][6]։ Ավելի ուշ նա հրաժարվել է քաղաքական պաշտոնից, քանի որ նա քաղաքականությունը ձանձրալի էր համարում լրագրության համեմատ[4][6]։

1987 թվականին նա Kathimerini թերթը վաճառել է Գիուրգոս Կոսկուտասին, իսկ 1990-ականներին հրապարակել է իր հուշագրությունը՝ Peninda kai Kati: Dimosiographika Chronika (Հիսուն բան. Լրագրողական տարեգրություն)՝ ներկայացնելով թերթի բիզնեսում նրա ավելի քան վաթսուն տարվա կարիերան[3]։ Նա ուներ երկու տուն՝ Աթենքում և Լոնդոնում, և իր վերջին տարիներն անցկացրել է այդ քաղաքների միջև ճանապարհորդելով[4]։

Հելեն Վլախոսը մահացել է 1995 թվականի հոկտեմբերի 14-ին Աթենքում։ Կատարվել է պետական հուղարկավորություն, որին մասնակցել են քաղաքական առաջնորդներ և հարյուրավոր լրագրողներ[4]։

Հելեն Վլախոսը ճանաչվել է որպես Մամուլի ազատության համաշխարհային հերոսներից մեկը, մրցանակ, որը հովանավորվում է Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից։ Նրան մրցանակը տրվել է հետմահու 2000 թվականին[12]։

Անդրեաս Պապանդրեուն, որպես Հունաստանի վարչապետ, նրա մասին ասել է. «Նա իսկապես հիանալի գործիչ էր հունական լրագրության մեջ... Նա անկոտրում էր իր սկզբունքներով և իր համոզմունքներով... Նրա անմիջական արձագանքը 1967 թվականի ապրիլի 21-ի հեղաշրջմանը Քաթիմերինիի և նրա մյուս թերթերի հրատարակման դադարեցմամբ՝ լրագրության բնագավառում դիմադրության կատարյալ պահ է»[12]։

Նրա պատվին անվանված Հելեն Վլախոսի մրցանակ անվանակարգում մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ անգամ, սկսած 2003 թվականից, Հունաստանում Գերմանիայի դեսպանության կողմից հունական լրագրողներին՝ եվրոպական և միջազգային թեմաներ ընդգրկող լրագրության մեջ գերազանցության համար[10]։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Հելեն Վլախոսն ամուսնացել է Իոանիս Արվանիտիդիսի հետ։ Հետագայում բաժանվել է նրանից և 1951 թվականին ամուսնացել Կոնստանտինոս Լաունդրասի հետ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Jennifer Steinhauer (1995 թ․ հոկտեմբերի 16). «Helen Vlachos, Greek Publisher And Foe of the Junta, Dies at 85». The New York Times. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին. «Ms. Vlachos was a legend in Greek journalism…»
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 Richard Clogg (1995 թ․ հոկտեմբերի 17). «Obituary: Helen Vlachos». The Independent. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին. «Eleni Vlachou, or Helen Vlachos as she became known to a wide audience in Britain during the colonels' dictatorship of Greece from 1967 to 1974, was a publishing legend in Greece, a land of avid newspaper readers... ...Her description (wholly deserved) of Brigadier Stylianos Pattakos as "a clown" and other outspoken criticisms of the regime led to her being placed under house arrest in October that year.»
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 From the Archive (1995 թ․ հոկտեմբերի 19). «Helen Vlachos Obituary». The Herald (Glasgow). Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  5. 5,0 5,1 «Elena Vlakhou». britannica.com. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Helen Vlachos; Greek Newspaper Publisher». LA Times. 1995 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին. «She was placed under house arrest after she described one of the ruling army colonels as "a clown".»
  7. Nikos Papanikolaou. Ελένη Βλάχου: Μια ακριβή κυρία (հունարեն). New Action. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  8. The Economist. Vol. 235. Economist Newspaper Limited. 1970. էջ 49. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին. «She supported the monarchy and was listened to by King Paul and the young King Constantine ; she supported the Papagos government ... As the latter became more powerful in the Centre Union party Helen Vlachos attempted to alert Greece to the danger of the communists ... She, along with other right wing Greeks, feared the outcome of the elections the colonels forestalled. ... In their naivety they expected her support since they believed that her views were in line with their own...»
  9. 9,0 9,1 9,2 Ρουλα Kαρακουση (2012 թ․ ապրիլի 20). «ΠOΛITIΣMOΣ Σπάνια ντοκουμέντα και μαρτυρίες για την 21η Απριλίου του '67». Kathimerini (հունարեն). Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 Βραβείο Ελένης Βλάχου (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին. «Το βραβείο "Ελένη Βλάχου" για την καλύτερη δημοσιογραφική εργασία σε ευρωπαϊκά και διεθνή θέματα, απονέμει ανά διετία η γερμανική πρεσβεία σε έλληνα δημοσιογράφο.»
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Σκοπελίτου Μαρίνα Κάτση Ζωή. ΕΘΝΙΚΟ ΚΑΠΟΔΙΣΤΡΙΑΚΟ ΠΑΝΕΠΙΣΤΗΜΙΟ ΑΘΗΝΩΝ ΤΜΗΜΑ ΕΠΙΚΟΙΝΩΝΙΑΣ ΚΑΙ ΜΜΕ ΑΠΟ ΤΗΝ ΕΛΕΝΗ ΒΛΑΧΟΥ ΕΩΣ ΤΗΝ ΣΥΓΧΡΟΝΗ ΔΗΜΟΣΙΟΓΡΑΦΙΑ : ΖΗΤΗΜΑΤΑ ΔΗΜΟΣΙΟΓΡΑΦΙΚΗΣ ΔΕΟΝΤΟΛΟΓΙΑΣ (հունարեն). National Kapodistrian University of Athens. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Eleni Vlachou, Greece World Press Freedom Hero (Honoured in 2000)». International Press Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  13. 13,0 13,1 Giannēs Katrēs (1971). Eyewitness in Greece: the colonels come to power. New Critics Press. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «To use the graphic figure invented by Helen Vlachos for the Circus- Government of the Junta, Papadopoulos serves as the animal trainer and Pattakos as the clown.»
  14. 14,0 14,1 14,2 14,3 Robert McDonald (1983). Pillar & Tinderbox: The Greek Press Under Dictatorship. New York : Marion Boyars. ISBN 978-0-7145-2781-9. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «She was placed under house arrest in October 1967 after giving an interview to La Stampa in which she referred to the colonels generally as mediocre men and to Brigadier Pattakos in particular as a clown. She managed to escape abroad to ...»
  15. 15,0 15,1 15,2 «GRIECHENLAND / DIKTATUR Viel Spaß GREECE / DICTATORSHIP gegen die Diktatur ein Have fun Protest». Der Spiegel (գերմաներեն). 1967 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «...und nannte die Junta-Obristen in einem Interview mit der Turiner Zeitung "La Stampa" "höchst mittelmäßige Leute"; Panzerbrigadier Pattakos sei ein "Clown", und vor dem starken Mann der Diktatur. Oberst Papadopoulos, habe sie "weniger Angst als vorm Zahnarzt".called the junta colonels in an interview with the Turin newspaper "La Stampa" "most mediocre people"; Panzerbrigadier Pattakos was a "clown", and before the strong man of the dictatorship. Colonel Papadopoulos did, they "fear less than going to the dentist."»
  16. Rudolf Augstein (1967). Der Spiegel (գերմաներեն). Der Spiegel. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «Interview mit der Turiner Zeitung „La Stampa" „höchst mittelmäßige Leute"; Panzerbrigadier Pattakos sei ein „Clown",...»
  17. 17,0 17,1 Time. Time Inc. 1967 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «In an interview with the Italian daily La Stampa, she was asked whether she was afraid of the consequences of her defiance. Replied Helen: ... All in all they are mediocre and colorless, except of course Pattakos" — the general who heads the Ministry of the Interior. As for him: "He is a mediocre man who acts like a clown.»
  18. A. den Doolaard (1974). Pers en persvrijheid (հոլանդերեն). Querido. էջ 129. ISBN 978-90-214-1337-2. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «... In een vrijmoedig interview kenschetste zij Pattakos als een middelmatig man die de clown speelde. ... Na haar romantische vlucht naar Londen, vlak voor Kerstmis 1967, werd zij door de vrije wereldpers als ...»
  19. American Society of Newspaper Editors (1970). Problems of Journalism: Proceedings of the Convention, American Society of Newspaper Editors. The Society. էջ 188. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «She spoke out against the regime and granted interviews to foreign journalists which were published abroad. She was quoted in Italy as saying that she was more frightened of her dentist than she was of Col. George Papadopoulos.» {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  20. Time. Vol. 82. Time Inc. 1967 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «That honor was left to Helen Vlachos, 55, the acid-tongued Athens publisher who closed down her two newspapers to protest the junta-imposed censorship. ... Replied Helen: "I'm more afraid of the dentist than I am of Colonel Papadopoulos.»
  21. 21,0 21,1 Helen Vlachos (1970). House arrest. Gambit. էջ 186. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «Mrs. Helen Vlachos, who was yesterday arrested by the Greek military regime, has inherited from her father, together with the leading Greek daily news- >aper " Kathimerini "... But I am more scared of the dentist than of Colonel Papadopoulos.»
  22. 22,0 22,1 The New Yorker. 1970. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «She continued to irritate the colonels by giving interviews to foreign journalists, and finally, after an interview in which she described one member of the junta, Brigadier General Stylianos Pattakos, as "a clown" and remarked that she was more ...»
  23. 23,0 23,1 23,2 Book Review Digest. H.W. Wilson Company. 1970. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «The charge: having called Mr. Pattakos [the junta Premier] a clown.'. . . [She] escaped to England in December of that year. . . .»
  24. 24,0 24,1 24,2 The Economist. Charles Reynell. 1970. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին. «For five months she was left free to hold defiant court in her newspaper office until the day an Italian newspaper published an interview in which she called Brigadier Pattakos a clown. For that she was arrested,...»
  25. 25,0 25,1 25,2 «Kirkus Review House Arrest By Helen Vlachos». Kirkus Reviews. 1995 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին. «...until Mrs. Vlachos in one of her many candid anti-junta interviews with foreign correspondents struck a too sensitive spot by calling Brigadier Pattakos, Minister of the Interior, a clown. Arrested the next day, she was released pending trial by a faithful Kathimerini-reading general, but a few days later the powers-that be placed her under house arrest.»
  26. 26,0 26,1 Stephanos Dandolos. «Αρχική Σελίδα (Main Page) Ελένη Βλάχου: Η μεγάλη κυρία του Τύπου (The Grand Dame of the Greek Press)» (հունարեն). Ethnos. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  27. 27,0 27,1 Patricia Sullivan Washington Post Staff Writer (2010 թ․ մարտի 18). «Leslie Finer dies; Greece ousted journalist during '67 coup». The Washington Post. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին. «When she decided to leave Greece, Mr. Finer helped arrange her escape. She dyed her hair to match a fake passport and hid out in a cramped bordello, while her subsequent husband walked around their Athens flat in high-heeled shoes to trick the guards into believing she was still there. Mr. Finer arranged secretive transport on a British flight.»
  28. Helena Smith (հունիսի 13, 2010). «Leslie Finer obituary Journalist expelled from Greece by the military junta after he reported on the 1967 coup». The Guardian. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]