Մելինա Մերկուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելինա Մերկուրի
հուն․՝ Μελίνα Μερκούρη
Melina Mercouri (1985).jpg
Ծնվել է հոկտեմբերի 31, 1920(1920-10-31)[1]
Ծննդավայր Աթենք, Հունաստան[2][3]
Մահացել է մարտի 6, 1994(1994-03-06)[1][4] (73 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Կրթություն Հունաստանի ազգային թատրոնի դրամատիկական դպրոց
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Ազգություն հույն
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, քաղաքական գործիչ, գրող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան 1955-1978
Ծնողներ հայր՝ Ստամատիս Մերկուրի
Ամուսին(ներ) Ժուլ Դասեն
Պարգևներ և մրցանակներ Լավագույն դերասանուհի
IMDb ID 0580479
Commons-logo.svg Մելինա Մերկուրի՝ Վիքիպահեստ

Մելինա Մերկուրի (հուն․՝ Μελίνα Μερκούρη, հոկտեմբերի 31, 1920(1920-10-31)[1], Աթենք, Հունաստան[2][3] - մարտի 6, 1994(1994-03-06)[1][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հույն դերասանուհի, երգչուհի և քաղաքական գործիչ, Հունաստանի խորհրդարանի անդամ։ Առաջին կինը, որ դարձել է Հունաստանի մշակույթի նախարար (1981-1989, 1993-1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ամալյա Մերկուրին (հուն․՝ Μαρία Αμαλία Μερκούρη) ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 18-ին Աթենքում։ Նրա պապը՝ Սպիրիդոն Մերկուրիսը, մի քանի տասնամյակների ընթացքում եղել է Աթենքի քաղաքապետը, հայրը՝ Ստամատիս Մերկուրիսը, եղել է անվանի քաղաքական գործիչ և Հունաստանի խորհրդարանի անդամ, իսկ հորեղբայրը՝ Գեորգիոս Մերկուրիսը, Հունաստանի Ազգային սոցիալիստական կուսակցության առաջնորդ։ Ծնողների ամուսնալուծությունից հետո ապագա դերասանուհին ապրել է մոր հետ։ Նրա կրտսեր եղբայրը՝ Սպիրոս Մերկուրիսը, զբաղեցրել է իրենց համատեղ մշակութային նախագծերը, իսկ հետագայում ընդգրկվել է Միլենա Մերկուրիի հիմնադրամի ղեկավար մարմնի կազմում[5]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միլենա Մերկուրին ամուսնացել է Պանոս Խարոկոպոսի հետ, ով Աթենքի ազդեցիկ բնակիչների որդի էր։ Նրանց հարստության ու հասարակական դիրքի շնորհիվ նրանք կարողացել են դիմանալ պատերազմի ժամանակ նացիստների կողմից Հունաստանի օկուպացմանը։ Թեև իրականում ամուսնությունը կեղծ էր, սակայն տևել է ավելի քան քսան տարի:

Միլենա Մերկուրիի առաջին հունական ֆիլմի՝ «Հույն Զորբան» ֆիլմի ռեժիսոր Միխալիս Կակոյանիսի կողմից նկարահանված «Ստելլա» կինոնկարի շնորհիվ դերասանուհին Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Ոսկե արմավենու ճյուղի։ Այնտեղ էլ նա հանդիպել է ռեժիսոր Ժյուլ Դասենին, ով դարձել է նրա կյանքի ամենամեծ սերը։

1960 թվականին Միլենա Մերկուրին իր ամուսնու (այդ ժամանակ՝ քաղաքացիական)՝ Ժյուլ Դասենի կողմից նկարահանված «Երբեք կիրակի օրը» ֆիլմում դերակատարման համար ներկայացվել է «Օսկարի»: Մրցանակը նա չի ստացել, սակայն դրա շնորհիվ արժանացել է համաշխարհային ճանաչման և դերեր ստացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ժյուլ Դասենի «Փեդրա» և «Դաշույն տոպկապի», ինչպես նաև «Գեյլի, Գեյլի» կինոնկարները։ 1970-ական թվականների վերջին Միլենա Մերկուրին թողել է կինոն՝ 1978 թվականին վերջին անգամ նկարահանվելով իր ամուսնու «Երազանք կրքի մասին» ֆիլմում, որում նրա հետ միասին նկարահանվել է սկսնակ դերասանուհի Էլեն Բյորստինը։ 1971 թվականին Միլենա Մերկուրին գրել է «Ես ծնվել եմ հույն» ինքնակենսագրությունը։

Մելինա Մերկուրիի առաջին երգը՝ «Hartino to Fengaraki», օգտագործվել է Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսի հունական բեմադրության համար: Նրա մյուս երգերը, որոնցից են՝ «Athene ma Ville» և «Melinaki», մեծ ժողովրդականություն էին վայելում Ֆրանսիայում:

Մելինա Մերկուրին 1985 թվականին

Հունաստանում սև գնդապետների բռնապետության տարիներին (1964-1974) Մելինա Մերկուրին ապրել է Ֆրանսիայում և ակտիվորեն հանդես է եկել նրանց խմբավորման դեմ, ինչի պատճառով Ջենովայում մահափորձ է կատարվել Մերկուրիի վրա: Երբ գնդապետ Ստիլիանոս Պատտակոսը զրկել է նրան Հունաստանի քաղաքացիությունից, Մերկուրին ասել է. «Ես ծնվել եմ հույն և կմեռնեմ հույն: Իսկ պարոն Պատտակոսը ծնվել է ֆաշիստ և կմեռնի ֆաշիստ»:

Ֆրանսիայում ապրելու տարիներին Մելինա Մերկուրին ձայնագրել է մեկ հունարեն ու երեք ֆրանսերեն երգեր, որոնք նույնպես մեծ ժողովրդականություն են վայելել: Ունենալով խզխզան ու ոչ սովորական ձայն՝ Մելինա Մերկուրին դարձել է հունական հայտնի երգերի հիանալի կատարող:

Հունաստանում բռնապետության վերացումից հետո Մելինա Մերկուրին վերադարձել է հայրենիք, որտեղ մասնակցել է Համահունական սոցիալիստական շարժում կուսակցության հիմնադրմանը, որի կողմից էլ դարձել է խորհրդարանի անդամ: 1981 թվականին նա դարձել է առաջին կինը, որ զբաղեցրել է Հունաստանի մշակույթի նախարարի պաշտոնը: Նախարարությունը նա գլխավորել է 1981-1989 և 1993-1994 թվականներին: Լինելով մշակույթի նախարար՝ Մելինա Մերկուրին աջակցել է Դելփյան խաղերի կազմակերպմանը:

Մելինա Մերկուրին մահացել է 1994 թվականի մարտի 6-ին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում թոքերի քաղցկեղից: Թաղված է Հունաստանի մայրաքաղաքի Առաջին աթենական գերեզմանատանը:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն (ոչ լրիվ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստելլա (1955) - Ստելլա
  • Նա, ով պիտի մահանա (1957) - Կատերինա
  • Օրենք (1959) - դոննա Լակրեցիա
  • Երբեք կիրակի օրը (1960) - Այլիա
  • Վերջին դատաստան (1961) - օտարուհի
  • Փեդրա (1962) - Փեդրա
  • Հաղթողները (1963) - Մագդա
  • Դաշույն տոպկապի (1964) - Էլիզաբեթ Լիպ
  • Մեխանիկական դաշնամուր (1965) - Ջենի
  • Գեյլի, Գեյլի (1969) - Լիլ
  • Խոստում լուսաբացին (1970) - Նինա Կասյու
  • Մեկ անգամը քիչ է (1975) - Կառլա
  • Երազանք կրքի մասին (1978) - Մայա/Մեդեա

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118581031 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/EBchecked/topic/375774/Melina-Mercouri
  4. 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
  5. «Spyros Mercouris»։ // productivityofculture.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-7-26 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]