Հունական դրամայի դպրոցի ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունական դրամայի դպրոցի ազգային թատրոն
Տեսակդրամատիկական դպրոց
Երկիր Հունաստան
Գտնվելու վայրըԱթենքի մունիցիպալիտետ
Հիմնադրման ամսաթիվ1930
Կայքdramaschool.n-t.gr(անգլ.)

Հունական դրամայի դպրոցի ազգային թատրոն (հունարեն՝ Δραματική Σχολή του Εθνικού Θεάτρου), Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գործող թատրոն, որ հիմնադրվել է 1930 թվականին և այդ ժամանակից ի վեր գործում է Հունաստանի ազգային թատրոնի հետ համատեղ։ Մինչև 2005 թվականը՝ 75-ամյա իր գործունեության ընթացքում տվել է բազմաթիվ շնորհալի շրջանավարտներ, որոնցից ոմանք դարձել են Ազգային թատրոնի աստղեր և նշանավոր դերասաններ։

Դպրոցի նախկին ուսանողներ են եղել Դիմիտրիս Հորնը, Մարի Արոնին, Վասսո Մանոլիդուն, Նիկոս Ցոգիասը, Մելինա Մերկուրին, Թանոս Կոցոպուլոսը, Ալեքսիս Սոլոմոսը, Նիկոս Կուրկուլոսը, Աննա Սինոդինուն, Զոզո Զարպան և ուրիշներ[1]։ Նրանցից շատերը ավարտելուց և համբավ ձեռք բերելուց հետո դասավանդել են հարազատ կրթօջախում՝ նպաստելով այնտեղ դասվանդման մակարդակի բարձրացմանը։ Դպրոցի համբավավոր դասախոսներից են նաև Դիմիտրիս Ռոնդիրիսը, Կատինա Պաքսինուն, Տակիս Մուզենիդիսը, Անգելոս Տերզակիսը, Անտիգոնե Վալակուն, Տասոս Լիգնադիսը, Գիանիս Սիդերիսը, Էմիլիոս Հուրմուզիոսը և այլք[2]։

Դրամայի դպրոցի նպատակն է կազմակերպել դերասանի մասնագիտության մեջ հմտանալու ձգտում ունեցող պարմանիների ու պամանուհիների ուսուցումը և հետևել նրանց վարպետության հետագա աճին։ Ուսման տևողությունը երեք տարի է։ Ընդ որում՝ սովորողներից ուսման վճար չի պահանջվում։ Դերասանի վարպետություն դասավանդում են պրոֆեսիոնալ դերասաններ ու բեմադրիչներ։ Համապատասխան բարձրորակ մասնագետները դասավանդում են թատերգության տեսություն, թատրոնի պատմություն, ժամանակակից հույն գրականություն, կինոյի պատմություն։ Պատշաճ մակարդակով են անցկացվում նաև պարի տեխնիկայի, մարմնամարզության, էքսպրեսիվ շարժումների, բեմական մարտի, երգի, հռետորական արվեստի, բեմական խոսքի, տարազավորման ու դիմահարդարման պարապմունքները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Actress Zozo Zarpa Has Passed Away». Greek Reporter. 2012 թ․ ապրիլի 19. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  2. 2,0 2,1 http://www.n-t.gr/en/educ/dramaschool/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]