Հելեն Շտյոկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելեն Շտյոկեր
գերմ.՝ Helene Stöcker
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1869(1869-11-13)[1][2]
ԾննդավայրԷյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[3] կամ Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 24, 1943(1943-02-24)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Գերմանական ռայխ և Flag of Germany (1935–1945).svg Գերմանիա[4]
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունլրագրող, գրող, ակտիվիստ, փիլիսոփա և խմբագիր
Helene Stöcker Վիքիպահեստում

Հելեն Շտյոկեր (նոյեմբերի 13, 1869(1869-11-13)[1][2], Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[3] և Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4] - փետրվարի 24, 1943(1943-02-24)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]), գերմանացի ֆեմինիստ, հրապարակախոս և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Շտյոկերը ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 13-ին, Վուպերտալ քաղաքում, ձեռնարկատեր Հենրիխ Շտյոկերի և Հուլդա Բերգմանի ընտանիքում, որոնք դավանում էին կալվինիստական արժեքներ։ Նա հաճախել է աղջիկների միջնակարգ դպրոց, այնուհետև տեղափոխվել է Բեռլին՝ ուսումը շարունակելու, իսկ այնտեղից էլ տեղափոխվել է Բեռնի համալսարան, որտեղ դարձել է գերմանացի առաջին կանանցից մեկը, որը ստացել է դոկտորի աստիճան։ Դեռևս ուսանողական տարիներին նա հիմնադրել է «Ուսանող կանանց միությունը» և հանրային հանդիպումներից մեկի ժամանակ կարդացել «Ֆրիդրիխ Նիցշեն և կանայք» զեկույցը (ավելի ուշ Վեյմարում նա անձամբ հանդիպել է Նիցշեին, և նրա փիլիսոփայությունը նկատելի ազդեցություն է ունեցել նրա «նոր էթիկայի» տեսության վրա, որը Հելեն Շտյոկերին ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում)։ 1902 թվականին Լիդա Գուստավ Հայմանի, Միննա Կաուերի և Անիտա Աուգսպուրգի հետ միասին ստեղծել է «Կանանց ընտրական իրավունքների միություն»-ը։ 1903 թվականին Հելեն Շտյոկերը դարձել է «Կանանց հանդես» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1905 թվականի սկզբին Հենրիետտա Ֆյուրտի և Լիլի Բրաունի հետ միասին նախաձեռնել է «Մայրերի պաշտպանության և սեռական բարեփոխումների միության» ստեղծումը, և որոշ ժամանակ աշխատել այդ կազմակերպության տպագիր օրգանում՝ «Մայրերի պաշտպանություն» ամսագրում (1908 թվականին անվանափոխվել է «Նոր սերունդ»)։ Կազմակերպության հիմնական նպատակներն էին չամուսնացած մայրերի և նրանց երեխաների նկատմամբ նախապաշարմունքների, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման համար պատժամիջոցների վերացումը։ Շտյոկերի «նոր բարոյականության» հիմնական թեզն այն էր, որ «ոչ թե ամուսնությունը, այլ սերը պետք է լինի միակ օրինական հիմքը տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների համար», բայց դա չափազանց հեղափոխական էր, նույնիսկ «Գերմանական կանանց միության ասոցիացիայի» համար (BDF), որը հրաժարվեց ընդունել «Մայրերի պաշտպանության և սեռական բարեփոխումների միությանը» ընդունել իր անդամների շարքը։

Հելեն Շտյոկերին նվիրված հուշատախտակ

1927 թվականին Հելեն Շտյոկերը այցելել է Խորհրդային Միություն։ Երբ իշխանության եկան նացիստները, ովքեր չէին ընդունում որևէ ազատ մտածողություն, Շտյոկերն արտագաղթեց նախ Շվեյցարիա, ապա Անգլիա և վերջապես հաստատվեց Նյու Յորքում` Ռիվերսայդ Դրայվում: Նրան վիճակված չէր ապրել մինչև նացիստների պարտությունը և հայրենիք վերադառնալ. Հելեն Շտյոկերը մահացավ քաղցկեղից, 1943 թվականի փետրվարի 24-ին:

Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1906 – Die Liebe und die Frauen. Ein Manifest der Emanzipation von Frau und Mann im deutschen Kaiserreich.
  • 1928 – Verkünder und Verwirklicher. Beiträge zum Gewaltproblem.

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frauen-Rundschau, 1903–1922
  • Mutterschutz, newspaper of the Bund für Mutterschutz, published from 1905 to 1907.
  • Die Neue Generation, 1908–1932.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Atina Grossmann: Reforming Sex: The German Movement for Birth Control and Abortion Reform, 1920-1950. Oxford University Press, Oxford, 1995. 0-19-512124-4
  • Christl Wickert: Helene Stöcker 1869 - 1943. Frauenrechtlerin, Sexualreformerin und Pazifistin. Dietz Verlag, Bonn, 1991. 3-8012-0167-8
  • Gudrun Hamelmann: Helene Stöcker, der 'Bund für Mutterschutz' und 'Die Neue Generation'. Haag Verlag, Frankfurt am Main, 1998. 3-89228-945-X
  • Rolf von Bockel: Philosophin einer "neuen Ethik"։ Helene Stöcker (1869-1943). 1991. 3-928770-47-0
  • Annegret Stopczyk-Pfundstein: Philosophin der Liebe. Helene Stöcker. BoD Norderstedt, 2003. 3-8311-4212-2