Հելենա Ալմեյդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Ալմեյդա
պորտ.՝ Maria Helena de Castro Neves de Almeida
Դիմանկար
Ծնվել է1934[1]
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա[1]
Մահացել էսեպտեմբերի 25, 2018(2018-09-25)[2][1]
Մահվան վայրՍինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա[1]
Քաղաքացիություն Պորտուգալիա
ԿրթությունԼիսաբոնի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարչուհի և արվեստագետ
ԱմուսինԱրթուր Ռոզա
Ծնողներհայր՝ Լեոպոլդ դե Ալմեյդա
Պարգևներ և
մրցանակներ
 Helena Almeida Վիքիպահեստում

Հելենա Ալմեյդա (պորտ.՝ Helena Almeida, 1934[1], Լիսաբոն, Պորտուգալիա[1] - սեպտեմբերի 25, 2018(2018-09-25)[2][1], Սինտրա, Լիսաբոն, Պորտուգալիա[1][4]), պորտուգալացի նկարչուհի, որը հայտնի է լուսանկարչության, կատարողական արվեստի, մարմնի նկարչության (body-art), գեղանկարչության և գծագրության ոլորտներում։ Ներկայացրել է Պորտուգալիան Վենետիկի բիենալեում 1982 և 2005 թվականներին, իսկ 2017 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Չիկագոյի արվեստի ինստիտուտում։ Արքայազն Հենրիի շքանշանակիր (2003)[5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմեյդան ծնվել է Լիսաբոնում 1934 թվականին։ Նա քանդակագործ Լեոպոլդո դե Ալմեյդայի (1898-1975) դուստրն է։ 1955 թվականին Ալմեյդան ավարտել է Լիսաբոնի գեղարվեստի դպրոցի նկարչության դասընթացը։ Ամուսնացել է ճարտարապետ Արթուր Ռոզայի հետ։ Նրանց դուստրը՝ Ջոանա Ռոզան, դարձել է նկարչուհի[6]։ Մի քանի տարի իր ընտանիքի հոգսերը հոգալուց հետո 1964 թվականին նա ստացել է կրթաթոշակ և տեղափոխվել Փարիզ[7]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմեյդան առաջին անգամ ցուցադրվել է 1967 թվականին[8]։ Այս ցուցահանդեսում առաջին անգամն է, որ նա կիրառել է եռաչափ տարրեր իր աշխատանքի մեջ, մի թեմա, որին նա հաճախ է անդրադարձել իր հետագա աշխատանքներում։ Նա ցանկացել է, որ իր աշխատանքը դուրս գա կտավի սահմաններից և շարժի դիտողի ուշադրությունը[9]։

1969 թվականից սկսած Ալմեյդան սահմանել է իր աշխատանքի նոր հայեցակետը՝ ինքնաներկայացման ձգտումը ցուցահանդեսում, որը դարձել է նրա հետագա աշխատանքի հիմքը[8]։ Նա ցույց է տվել իր սև-սպիտակ լուսանկարը կտավի մեջ՝ ձեռքերը պարզած և ներքև նայելով, ինչպես խաչը կրող Քրիստոսը։ Այս լուսանկարը հաստատել է նրա համոզմունքը, որ նա «նույնականացել է իր աշխատանքի էության հետ»։ Սա նրա ստեղծագործության մշտական թեման է դարձել՝ չկա տարբերություն ստեղծագործության և նկարչի մարմնի միջև։ Նրա ստեղծագործության մեջ միշտ առկա է կնոջ կերպարը, բայց կերպարը կերպարանափոխվում է նկարի կամ գծագրի մեջ։ Ալմեյդան խուսափել է ինքնանկարներ ստեղծելուց։ Ավելի շուտ՝ «Իմ աշխատանքը իմ մարմինն է, իմ մարմինը իմ աշխատանքն է»։ «Ես եմ կտավը»[10]։ Նրա աշխատանքը նկարագրվել է որպես «կատարման (որսալու ակնթարթ) և մարմնի արվեստի (մարմինն ինքը որպես բացարձակ գլխավոր հերոս) միջև ընկած ճանապարհ[11]։

70-ականների սկզբին Ալմեյդան վերադարձել է եռաչափ էսքիզների գծագրերով, որոնք օգտագործում են ձիու մազից թելեր և կարծես թե ցատկում են էջից։ Նա այս գործն անվանել է «արտաքին նկարում»[8]։

1975 թվականին Ալմեյդան միավորել է երեք առարկաներ՝ լուսանկարչություն, գծանկարչություն և նկարչություն։ Գծանկարը ներկայացված է ձիու մազի թելերից՝ կտավը երեք գույներով` կապույտ կամ կարմիր երբեմն սև, լուսանկարչությունը ծառայում է որպես մետա-պատմություն։ Նրա աշխատանքների և փորձերի լայն շրջանակը ներառում է «դիզայնից մինչև կինո, նկարներից մինչև կոմիքսներ, լուսանկարչությունից մինչև քանդակ, ճարտարապետությունից մինչև ներկայացում»։ Ալմեյդայի աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Թեյթ մոդեռնում, Նյու Յորքի արվեստի թանգարանում, Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև նրա հայրենի քաղաք Լիսաբոնում[12]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմեյդան մահացել է Սինտրայում՝ Լիսաբոնում գտնվող իր տանը 2018 թվականի սեպտեմբերի 25-ին 84 տարեկան հասակում[13][14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  2. 2,0 2,1 2,2 http://en.isabart.org/person/131805
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  4. «In Memoriam 2018». photographydatabase.org.
  5. «Cidadãos Nacionais Agraciados com Ordens Portuguesas». Resultado da busca de "Helena Almeida". Presidência da República Portuguesa.
  6. «Arte y tecnología. Colección Fotografía contemporánea. Helena almeida» (Spanish). www.fundacion.telefonica.com. 2003 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Johnson, Sam. «How Helena Almeida's Body Became Her Artwork». An Other Magazine. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 Helen Almeida. Portugal: Xunta de Galicia. 2001 թ․ մարտի 19. էջ 181. ISBN 84-453-26686.
  9. Barrio, Javier Martín del (2018 թ․ սեպտեմբերի 26). «Muere la artista portuguesa Helena Almeida, que hizo lienzo de su cuerpo». El País (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. Xunta, Helen Almeida. p. 180
  11. «Helena Almeida: la obra es ella». EL PAÍS, Edición impresa (Spanish). Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Helena Almeida | artnet». www.artnet.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  13. Oliveira, Luísa Soares de. «Helena Almeida, a artista que era a sua própria obra». Público. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «Morreu a artista Helena Almeida, uma das mais reconhecidas do século XX». Observador (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. Genzlinger, Neil (2018 թ․ հոկտեմբերի 11). «Helena Almeida, Experimental Portuguese Artist, Dies at 84». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին – via NYTimes.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Ալմեյդա» հոդվածին։