Հարիս Մեդունյանին
Հարիս Մեդունյանին բոս․՝ Haris Medunjanin | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1985[2][3] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հարիս Մեդունյանին (բոս․՝ Haris Medunjanin, մարտի 8, 1985[2][3], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի ֆուտբոլիստ, MLS-ի «Ցինցինատի» ամերիկյան ակումբի կիսապաշտպան։ Խաղացել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։ Բացի Բոսնիայի քաղաքացիությունից, նա ունի նաև Նիդերլանդների քաղաքացիություն, խաղացել է այդ երկրի երիտասարդական հավաքականում, որի կազմում հաղթել է 2006 և 2007 թվականների Եվրոպայի երիտասարդական առաջնություններում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարաևոյում ծնված Մեդունյանինը 1992 թվականին մոր և քրոջ հետ տեղափոխվել է Նիդերլանդներ, հայրը մնացել է տանը և զոհվել Բոսնիական պատերազմի ժամանակ[4]։
Մեդունյանինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «ԱԶ Ալկմարում», բայց երեք տարի շարունակ չի կարողացել հաստատվել թիմում։ 2006/07 մրցաշրջանում նա վարձավճարով հանձնվել է «Սպարտային» և դարձել է Ռոտերդամի թիմի հիմնական խաղացողը՝ անցկացնելով 32 հանդիպում և խփելով 7 գնդակ[5]։
Ալկմարի թիմում ևս մեկ անհաջող մրցաշրջանից հետո Հարիս Մեդունյանինը 2008 թվականի օգոստոսին տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ», որտեղ սկզբում նույնպես չի կարողացել շահել մարզիչների վստահությունը և մասնակցել է ընդամենը 18 հանդիպման[6]։ 2009/10 մրցաշրջանում Մեդունյանինն ավելի հաճախ է խաղացել, բայց հազվադեպ է հայտնվել հիմնական կազմում. իր բոլոր 5 գոլերը Հարիսը խփել է՝ հանդիպումների վերջնամասում փոխարինման դուրս գալով։ Առաջնության արդյունքներով թիմը լքել է Լա Լիգան և տեղափոխվել Սեգունդա Դիվիզիոն, իսկ Մեդունյանինը 2 մլն եվրոյով վաճառվել է իսրայելական «Մակկաբի» (Թել Ավիվ) ակումբին[7]։
Իր նորամուտը նոր թիմում Հարիսը նշել է 2010 թվականի հուլիսի 15-ին Չեռնոգորիայի «Մոգրենի» դեմ Եվրոպայի լիգայի 2010/11 որակավորման երկրորդ փուլի խաղում։ Հանդիպման 52-րդ րոպեին Մեդունյանինը դարձել է գոլի հեղինակ[8]։
2012-2014 թվականներին Մեդունյանինը եղել է թուրքական «Գազիանտեպսպորի» խաղացող։ 2014-2016-ին խաղացել է իսպանական «Դեպորտիվոյում», այնուհետև մեկ տարով վերադարձել է Իսրայելական «Մակկաբի» (Թել Ավիվ)[9]։
2017 թվականի հունվարին նա տեղափոխվել է ԱՄՆ՝ համալրելով MLS-ի «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի շարքերը։ 2019 թվականին Հարիսը համալրել է ամերիկյան մեկ այլ ակումբի՝ «Ցինցինատիի» շարքերը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի վերջը[9]։
Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդունյանինն ընդգրկված է եղել Նիդերլանդների երիտասարդական հավաքականի հայտացուցակում 2006 և 2007 թվականների Եվրոպայի հաղթական առաջնությունների ժամանակ[4]։
2009 թվականին իր հարցազրույցներից մեկում Մեդունյանինը ցանկություն է հայտնել խաղալու Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում[10]։ Նույն տարվա օգոստոսին նա պաշտոնական նամակ է ուղարկել ՖԻՖԱ՝ խնդրելով փոխել իր ֆուտբոլային քաղաքացիությունը, իսկ հոկտեմբերի 31-ին արդեն հրավիրվել է Բոսնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժևիչի կողմից՝ 2010 թվականի Աշխարհի առաջնության անցումային խաղերին մասնակցելու համար[11]։ Հարիս Մեդունյանինը առաջին րոպեներից մասնակցել է Պորտուգալիայի դեմ երկրորդ հանդիպմանը։ «Բիլինո Պոլեում» բոսնիացիները պարտվել են 0-1 հաշվով և չեն կարողացել դուրս գալ ԱԱ 2010-ի եզրափակիչ[12]։
Պարբերաբար խաղացել է ազգային հավաքականում Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական խաղերում, որտեղ խփել է 3 գոլ[13]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդների երիտասարդական հավաքական
- Եվրոպայի երիտասարդական չեմպիոն՝ 2006, 2007
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.worldfootball.net/player_summary/haris-medunjanin/
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 4,0 4,1 «Bosnia wait on FIFA approval for Haris Medunjanin» (անգլերեն)։ ESPN Soccernet։ 2009-11-04։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-12
- ↑ «Haris Medunjanin» (հոլանդերեն)։ Voetbal International։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-12
- ↑ «Medunjanin, Haris Medunjanin» (անգլերեն)։ BDFutbol։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-12
- ↑ «Haris Medunjanin — Spielerwechsel, Spielertransfers» (գերմաներեն)։ transfermarkt.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-12
- ↑ «UEFA Europa League 2011 — M. Tel-Aviv-Mogren» (անգլերեն)։ UEFA.com։ 2010-07-15։ Արխիվացված օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2011-10-12
- ↑ 9,0 9,1 «Haris Medunjanin - Player profile 2021»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-27
- ↑ Edin Isanović (2009-07-25)։ «Haris Medunjanin — intervju: 'Ako dobijem Ćirin poziv, dolazim'» (բոսնիերեն)։ Sarajevo-x.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-12
- ↑ «Ostvareni san Harisa Medunjanina» (բոսնիերեն)։ Sarajevo-x.com։ 2009-11-01։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-12
- ↑ Скворцов А. Рожденный в муках //Футбол. 20—27 ноября 2009. № 47 (2577). С. 43
- ↑ «UEFA EURO 2012 — Haris Medunjanin» (անգլերեն)։ UEFA.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-12
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարաևո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դեպորտիվո Լա Կորունյայի ֆուտբոլիստներ
- Գազիանթեփսպորի ֆուտբոլիստներ
- Մակկաբի Թել Ավիվի ֆուտբոլիստներ
- Ռեալ Վալյադոլիդի ֆուտբոլիստներ
- Սպարտա Ռոտերդամի ֆուտբոլիստներ
- ԱԶ Ալկմարի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ