Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո։ Կոմիտեն Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից մեկն է, որը կազմված է 18 փորձագետներից։ Կոմիտեի գլխավոր նպատակը միջազգային մակարդակում Կոնվենցիայի մշտադիտարկումների ապահովումն է։
Գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիտեն քննարկում է Կոնվենցիայի անդամ պետությունների կողմից ներկայացված պարբերական զեկույցները։ Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն Կոմիտեին ներկայացնում է նախնական համապարփակ զեկույց Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ[1]։ Յուրաքանչյուր պետություն ներկայացնում է իր նախնական զեկույցը իր համար կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։ Հերթական զեկույցները ներկայացվում են նվազագույնը չորս տարին մեկ անգամ, կամ երբ Կոմիտեն պահանջում է այդպիսի զեկույցներ։ Կոմիտեն զեկույցների բովանդակության վերաբերյալ կազմում է ուղեցույցներ։ Առաջին զեկույցը լինում է համապարփակ, այլ կերպ ասած՝ այն ընդգրկում է կոնվենցիայի բոլոր դրույթների կիրառման վերաբերյալ հարցեր։ Այս զեկույցների հիման վրա Կոմիտեն աշխատում է Կոնվենցիան վավերացրած պետությունների հետ։ Կոմիտեն նաև քննարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացրած պետություններից ստացված անհատական հաղորդումները (բողոքները), վարում է հետաքննություններ և ձևակերպում ընդհանուր դիտարկումներ և առաջարկություններ։ Նպատակահարմարությունից ելնելով Կոմիտեն մասնակից պետությունների հաշվետվությունները փոխանցում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակություններին, հիմնադրամներին ու ծրագրերին, որպեսզի վերջիններս ուշադրություն դարձնեն դրանցում հայցվող տեխնիկական խորհրդատվությանը, օժանդակությանը կամ դրանց վերաբերյալ նշումներին։
Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Կոմիտեն Գլխավոր ասամբլեային և Տնտեսական ու սոցիալական խորհրդին հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ ու ընդահնուր առաջարկություններ է ներկայանցում, որոնք հիմնված են երկներից ստացված տեղեկությունների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008 թվականի մայիսի 3-ին։ Կոմիտեի նախնական անդամներն ընտրվել են գաղտնի քվեարկությամբ Կոնվենցիայի անդամ պետությունների առաջին համաժողովին՝ 2008 թվականի նոյեմբերի 3-ին Նյու Յորքում[2]։ Առաջին նախագահն ընտրվել է Մուհամեդ ալ-Թարովնեն առաջին նիստին՝ 2009 թվականի փետրվարին[3]։
Այժմ նախագահում է Մարիա Սոլեդադ Սիստերաս Ռեյեսը, որի լիազորություններն ավարտվում են 2016 թվականին[4]։
Անդամություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիտեն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելիս կազմված էր 12 անդամից։ Սակայն երբ ևս վաթսուն երկիր ստորագրեց և վավերացրեց Կոնվենցիան, Կոմիտեի անդամների թիվն ավելացավ վեց անդամով՝ հասնելով առավելագույն թվին՝ 18-ին։ Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից, ընդ որում՝ հաշվի է առնվում աշխարհագրական հավասար բաշխումը, քաղաքակրթությունների տարբեր ձևերի, հիմնական իրավական համակարգերի, հավասարակշիռ գենդերային ներկայացվածությունը և հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։
Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, Կոնվենցիային մասնակից պետությունների կողմից ներկայացված տվյալ երկրի քաղաքացիներից։ Ընտրությունները տեղի են ունենում մասնակից պետությունների համաժողովների ժամանակ։ Այս հանդիպումներում, որտեղ քվորում է ապահովում մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի անդամ է ընտրվում այն անձը, որը ստանում է առավելագույն ձայներ, ինչպես նաև մասնակից պետությունների՝ ներկա գտնվող և քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Յուրաքանչյուր ընտրությունից առնվազն չորս ամիս առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկում մասնակից պետությունների՝ նրանց առաջարկելով երկամսյա ժամկետում ներկայացնել թեկնածուների ցուցակը։ Գլխավոր քարտուղարն այնուհետև պատրաստում է ներկայացված բոլոր անձանց ցուցակը այբբենականկարգով, նշելով այն մասնակից պետությունը, որը նրանց առաջադրել է, և ցուցակը ներկայացնում է մասնակից բոլոր պետություններին[5]։
Կոմիտեի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով։ Նրանք կարող են մեկ անգամ վերընտրվել։ Եթե կոմիտեի անդամը մահանում, հրաժարական է տալիս կամ հայտարարում, որ այլ պատճառով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները, այն մասնակից պետությունը, որը նշանակել է համապատասխան թեկնածուին, առաջադրում է այլ փորձագետի, որն ունի համապատասխան որակավորում ու բավարարում է պահանջներին։
Փորձագետ | Երկիրը | Լիազորությունների դադարեցման ժամկետը |
---|---|---|
Մուհամեդ ալ-Թարովնե | Հորդանան | 2016 |
Դանլամի Ումարու Բաշարու | Նիգերիա | 2018 |
Մոնթիան Բունտան | Թաիլանդ | 2016 |
Մարիա Սոլեդադ Սիստերաս Ռեյես (նախագահող) | Չիլի | 2016 |
Թերեզիա Դեջեներ (փոխնախագահող) | Գերմանիա | 2018 |
Հյունգ Շիկ Կիմ | Հարավային Կորեա | 2018 |
Սթինգ Լանգվադ | Դանիա | 2018 |
Լասզո Գաբոր Լովասզի | Հունգարիա | 2016 |
Դիանա Քինգսթոն (նախկինում՝ Մալլիգան) | Միացյալ Թագավորություն | 2016 |
Մարտին Բաբու Մվեսիգվա (զեկուցող) | Ուգանդա | 2016 |
Կառլոս Ալբերտո Պառա Դուսան | Կոլումբիա | 2018 |
Սաֆակ Պավեյ | Թուրքիա | 2016 |
Անա Պելաես Նարվաես | Իսպանիա | 2016 |
Կումարավել Պյանեանդի | Մավրիկիոս | 2018 |
Սիլվիա Ջուդիթ Քվան-Չանգ | Գվատեմալա | 2016 |
Ջոնաս Ռուսկուս | Լիտվա | 2018 |
Դամիան Տատիչ | Սերբիա | 2018 |
Լիանգ Յու | Չինաստան | 2018 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, Հոդված 35
- ↑ ««Կոնվենցիան՝ համառոտ. Ուժի մեջ մտնելը»». ՄԱԿ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի քարտուղարության կայք. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե». Հաշմանդամության միջազգային խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամությունը». ՄԱԿ ՄԻԳՀԳ. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա, Հոդված 34
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաշմանդամություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հաշվետվություն». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9–ին-ին.
- ««Ինչո՞ւ է Հայաստանը խուսափում Կամընտիր արձանագրությունը վավերացնելուց»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն Արխիվացված 2016-12-26 Wayback Machine