Հանա Մոնտանա: Ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Հանա Մոնտանա: Ֆիլմ
Hannah Montana: The Movie
Hannah-montana-movie-poster.jpg
Ֆիլմի պաստառը
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր երաժշտական ֆիլմ[1], ֆիլմ անչափահասների համար, հումորային դրամա, մանկական ֆիլմ և կինոկատակերգություն
Հիմք Հանա Մոնտանա և գեղարվեստական կերպար
Թվական ապրիլի 10, 2009, հունիսի 1, 2009[2] և ապրիլի 23, 2009[3]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Փիթեր Չելսոմ[1][4][5]
Պրոդյուսեր Ալֆրեդ Գոու և Մայլզ Միլար
Սցենարի հեղինակ Դենիել Բիրենդսեն
Դերակատարներ Մայլի Սայրուս[6][1][5][7], Էմիլի Օսմենթ[6][1][5][7], Մարդո Մարթինդեյլ[7], Ջեյսոն Էրլզ[1][5][7], Բիլի Ռեյ Սայրուս[6][7], Լուկաս Տիլ[1][7], Մոյզես Արիաս, Միտչել Մուսո[7], Թայրա Բենքս[7], Վանեսա Ուիլյամս[7], Ադամ Գրեգորի[7], Բարի Բոստվիկ[7], Մելորա Հարդին[7], Փիթեր Գան[7], Rascal Flatts, Steve Rushton և Թեյլոր Սվիֆթ[7]
Օպերատոր Դեվիդ Հինինգս
Երաժշտություն Ջոն Դեբնի
Մոնտաժ Դևիդ Մորից
Պատմվածքի վայր Կալիֆոռնիա և Թենեսի
Նկարահանման վայր Կալիֆոռնիա և Սանտա Մոնիկա
Կինոընկերություն Walt Disney Pictures և Millar/Gough Ink
Տևողություն 102 min րոպե
Բյուջե 35 մլն $[8]
IMDb ID 114677
Պաշտոնական կայքէջ
Hannah Montana: The Movie Վիքիպահեստում

Հանա Մոնտանա։ Կինո (անգլ.՝ Hannah Montana: The Movie), Փիթեր Չելսոմի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է կատակերգական Հանա Մոնտանա հեռուստասերիալի մոտիվներով։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թ. ապրիլի 10-ին կինոթատրոններում, իսկ հեռուստատեսությունում՝ 2010 թվականի նոյեմբերի 19-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլի Ստյուարտը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել իր ալտեր էգոյի՝ Հանա Մոնտանայի հետ։ Նա հանդես է ամերգի ժամանակ հանդես է գալիս "Best Of Both Worlds" երգի ռեմիքս տարբերակով, և գործողությունները տեղափոխվում են դեպի երգի տեսահոլովակ։ Երբ Հանան մտնում է վրանի մեջ, զգեստի կախիչից դուս է գալիս մի տղա(Օսվալդ)՝ լուսանկարչական սարքով, և ասում, որ ցանկանում է նրան բարևներ փոխանցել։ Հետո ներս է մտնում Հանա Մոնտանայի մենեջերը և ասում, որ Օսվալդը՝ պապարացին, տեղեկություններ ու բամբասանքներ է հավաքում բոլոր աստղերի մասին։ Մայլին մոռանում է Լիլիի ծննդյան օրվա մասին և շտապում է խանութ՝ նվեր գնելու, բայց այնտեղ նույնպես Օսվալդը հանգիստ չի թողնում։ Խանութում նա մեկ զույգ կոշիկի համար կռվում է Թայրա Բլենքսի հետ։ Երբ նա տեսնում է Օսվալդին հասկանում է, որ չի կարող դուրս գալ մեքենայից առանց Հանա Մոնտանայի հագուստի և կեղծամի, դրա համար էլ Լիլիի ծննդյան երեկույթին է գնում որպես Հանա Մոնտանա։ Ամբոխը խնդրում է Հանային երգել "Let's Get Crazy" երգը, իսկ այդ ընթացքում Լիլին հեռանում է։ Ռոբի Ռեյը շատ է բարկանում Մայլիի արարքների համար․ արհամարհել է եղբորը, կռվել է կոշիկների համար և փչացրել Լիլիի ծննդյան երեկույթը։ Նա ասւմ է, որ Մայլին նույնիսկ մոռացել է իր Թենեսիում ապրող տատիկի հոբելյանը, երբ բոլորը գնում են Թենեսի։ Ռոբի Ռեյը վարձում է անձնական ուղղաթիռ և Մայլին ամբողջությամբ տեսնում է իր հարազատ Թենեսին։ Մայլին ասում է, որ չի ուզում այնտեղ մնալ, որովհետև դա տևում է ընդամենը 3 ժամ։ Հանայի կեղծամը ծամում է Բլու-Ջինսը, և երբ Ստյուարտը ցանկանում է նստել ձիու վրա, ձին ուղղակի վազում է, որովհետև չի ճանաչում իր տիրոջը։ Մայլին հանդիպում է իր հին ընկեր Թրեվիսին։ Որպեսզի Թենեսին փրկեն կառուցապատումից, քաղաքի բնակիչները համոզում են Մայլիին, որ նա զանգահարի Հանա Մոնտանային և այնտեղ համերգ տա։ Մայլին դժվարությամբ է համակերպվում այն մտքի հետ, որ նրան ոչ մեկ չի ճանաչում, բայց նրա գաղտնիքի մասին առաջինը իմանում է մի փոքրիկ աղջիկ, իսկ հետո հենց Թրեվիսը։ Նա Թրեվիսին ասում է, որ խաբել է նրան, բայց իրականում սիրում է։ Հանան ելույթ է ունենում Թենեսիում և երբ ներս է մտնում Թրեվիսը նա դադարում է երգել։ Նա էլ չի կարողանում բոլորից պահել գաղտնիքը։ Նա խոստովանում է բոլորին, որ նա ՄայլիՍտյուարտն է, բայց բոլորը խնդրում են, որ նա մնա որպես Հանա Մոնտանա և նրանք կպահեն գաղտնիքը։ Օսվալդը այդ ամենը լուսանկարում է, բայց նրա աղջիկները խնդրում են, որ նա չհրապարակի դրանք։ Մայլին և Թրեվիսը հաշտվում են, իսկ Հանան շարունակում է համերգը։ Հետո նա վերադառնում է Լոս Անջելես, որպեսզի վերականգնի երկու աշխարհներից լավագույնը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլի Սայրուսը ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Սաուդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Մոնտանա։ Կինո ֆիլմի սաունդթրեքերը

  • You’ll Always Find Your Way Back Home (Performed by Hannah Montana)
  • Lets Get Crazy (Performed by Hannah Montana)
  • The Good Life (Performed by Hannah Montana)
  • Everything I Want (Performed by Steve Rushton)
  • Dont Walk Away (Performed by Miley Cyrus)
  • Hoedown Throwdown (Performed by Miley Cyrus)
  • Dream (Performed by Miley Cyrus)
  • The Climb (Performed by Miley Cyrus)
  • Butterfly Fly Away (Performed by Miley Cyrus and Billy Ray Cyrus)
  • Backwards (Acoustic)(Performed by Rascal Flatts)
  • Back To Tennessee (Performed by Billy Ray Cyrus)
  • Crazier (Performed by Taylor Swift)
  • Bless The Broken Road (Acoustic) (Performed by Rascal Flatts)
  • Let’s Do This (Performed by Hannah Montana)
  • Spotlight (Performed by Hannah Montana)
  • Game Over (Performed by Steve Rushton)
  • Whats Not To Like (Performed by Hannah Montana)
  • The Best of Both Worlds: The 2009 Movie Mix (Performed by Hannah Montana)

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Movie Awards[9]
Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2009 Best Song from a Movie Մայլի Սայրուս (The Climb երգի համար) Հաղթանակ
Breakthrough Performance Female Մայլի Սայրուս Առաջադրված
Teen Choice Awards[9]
2009 Choice Movie Actress: Music/Dance Մայլի Սայրուս Հաղթանակ
Choice Hissy Fit Հաղթանակ
Choice Movie Actor: Music/Dance Ջեյսոն Էրլզ Հաղթանակ
Choice Movie Fresh Face Female Էմիլի Օսմենթ Առաջադրված
Choice Movie Liplock Մայլի Սայրուս և Լուկաս Թիլ Հաղթանակ
Choice Music Single Մայլի Սայրուս (The Climb երգի համար) Հաղթանակ
Choice Movie: Music/Dance Movie Հաղթանակ
Choice Music Album: Soundtrack Հաղթանակ
Peoples Choice Awards[9]
2010 Favorite Family Movie Դերասանական կազմ Հաղթանակ
Kids' Choice Awards[9]
2010 Favorite Movie Actress Մայլի Սայրուս Հաղթանակ
Golden Raspberry Awards[9]
2010 Worst Actress Մայլի Սայրուս Առաջադրված
Worst Supporting Actor Բիլի Ռեյ Սայրուս Հաղթանակ

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Disney Channel հեռուստաալիքով ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 18-ին, այդ ժամանակ նա ուներ 4.6 մլն դիտորդ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]