Բիլլի Ռեյ Սայրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլի Ռեյ Սայրուս
Billy Ray Cyrus 2009 (cropped).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Billy Ray Cyrus
Ի ծնե անուն William Ray Cyrus
Ծնվել է օգոստոսի 25, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}})[1] (55 տարեկան)
Ֆլատվուդս, Կանտուկի նահանգ,ԱՄՆ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Քանթրի, country pop[2], ալտերնատիվ ռոք[3][4][5], country rock[6][7][8] և country blues[9][10]
Մասնագիտություն երաժիշտ,դերասան
Գործիքներ կիթառ,դաշնամուր
Լեյբլ Curb Records, Disney Music Group, Lyric Street Records, Mercury Records, Monument Records, Walt Disney Records, Warner Bros. Records и WordRecords
Շրջանավարտ Georgetown College
Ամուսին Tish Cyrus
Կայք billyraycyrus.com

Բիլլի Ռեյ Սայրուս (անգլ.՝ Billy Ray Cyrus) (օգոստոսի 25, 1961[1], Flatwoods), ամերիկացի երգիչ և դերասան, քանթրի ժանրի կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Ռեյ Սայրուսը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Ֆլատվուդս քաղաքում։ Նրա հայրը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ պապը՝ քարոզիչ։ Փոքր տարիքում նա երգել է եկեղեցու երգչախմբում, իսկ ազատ ժամանակ նվագում էր կիթառ։ Դպրոցն ավարտելուց հետո Բիլլն ընդունվել է Ջորջթաունի քոլեջը և մի որոշ ժամանակ թողել է երաժշտությամբ զբաղվելը, նվիրվելով իրեն սովորելուն և բեյսբոլին։

1980-1990 թվականներին Սայրուսն աշխատել է «Mercury Nashville Records» ձայնագրման ստուդիայում, իսկ 1990-ականների սկզբին զբաղվել է իր երաժշտական կարիերայով։ Նրա ալբոմները բարձր ժողովրդականություն են վայելում ամերիկացիների շրջանում՝ «Some Gave All», «It Won’t Be the Last», «Trail of Tears», «Shot Full of Love», «Time Flies», «Wanna Be Your Joe», «Home at Last»։ Նրան աջակցել է Ջեք Մաքֆեդենը[11]։

1990 թվականին Բիլլի Ռեյը խաղացել է իր առաջին կարևոր դերը ֆիլմում, խաղալով «Զիլ Ջեք» ֆիլմում։ Դրան հաջորդել է ոչ մեծ դերը Դեյվիդ Լինչիի Mulholland Drive կինոնկարում։ Իսկ 2001 թվականին նա խաղացել է «Doc» ֆիլմի գլխավոր հերոսի դերը, իսկ 2006 թվականին խաղացել է «Հանա Մոնտանա» ֆիլմում, խաղացել է նաև «The Spy Next Door» (2009) ֆիլմում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Բիլլի Ռեյ Սայրուսը ամուսնացել է Կատրին Սմայլի հետ, 1991 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Ծնվեց նրանց որդին՝ Քրիստափոր Կոդին, ով ապրում է իր մոր հետ՝ Հարավային Կարոլինայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլի Սայրուսը 2009 թվականի հունվարի 19-ին դստեր՝ Մայլի Սայրուսի հետ

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Some Gave All (1992)
  • It Won't Be the Last (1993)
  • Storm in the Heartland (1994)
  • Trail of Tears (1996)
  • Shot Full of Love (1998)
  • Southern Rain (2000)
  • Time Flies (2003)
  • The Other Side (2003)
  • Wanna Be Your Joe (2006)
  • Home at Last (2007)
  • Back to Tennessee (2009)
  • I'm American (2011)
  • Change My Mind (2012)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Բնօրինակ անվանում Դեր
1995 Դայակ The Nanny կամեյոն
1999 Սիրային նավակ․ հաջորդ ալիք The Love Boat: The Next Wave Լասսո Լարին Լարսեն
2001 Ծայրահեղ Ջեք Radical Jack Ջեք
2001-2004 Դոկտոր Դոկտոր Քլին Քեսիդի
2002 Մալհոլանդ Դրայվ Mulholland Drive Գեն
2002 Ցանկանում եմ, որ մեռնես Wish You Were Dead Դեն Լոնգո
2004 Մահ և Տեխաս Death and Texas Սպոդի Պերկինս
2004 Էլվիսը լքեց շինությունը Elvis Has Left the Building Հենք
2006-2011 Հանա Մոնտանա Hannah Montana Ռոբին Ռոյ Սյուարտ
2008 Bait Shop Հոթ Ռոդ Ջոնս
2008 Հանա Մոնտանա և Մայլի Սայրուս Hannah Montana & Miley Cyrus: Best of Both Worlds Concert կամոյե
2009 Թռչելով Flying By Ջորջ Բարոն
2009 Հանա Մոնտանա․ ֆիլմ Hannah Montana: The Movie Ռոբին Ռեյ Ստյուարտ
2010 Լրտեսը հարևանությամբ The Spy Next Door Կոլտոն Ջեյմս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]