Հայկ Բեյլերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Բեյլերյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1897(1897-12-31)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1972
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Հայկ Հովհաննեսի Բեյլերյան (դեկտեմբերի 31, 1897(1897-12-31), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1972, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ 1915 թվականին մեկնել է Բուլղարիա, 1919 թվականին վերադարձել է Պոլիս, մի քանի ամիս աշխատել Օվի Սևումյանի դրամատիկական խմբում։ Սևումյանի մահից հետո մեկնել է Ռուսաստան։ 1922-1923 թվականներին ներկայացումներ է կազմակերպել Գրոզնիում, Ղզլարում և այլ վայրերում։ Այնուհետև եկել է Հայաստան, վերջնականապես բնակություն հաստատել Լենինականում, աշխատել քաղսովետին կից Արմեն Արմենյանի ղեկավարությամբ գործող թատրոնում, ապա՝ Մռավյանի անվան պետական թատրոնում[1]։

Գրել է մի շարք պիեսներ, որոնցից «Հայրենիքի համար» մանկա-պատանեկան պիեսը հայրենական պատերազմի տարիներին բեմադրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ «Պիոներ Նաբը» և «Հազարան բլբուլը» բեմադրվել են թե՛ Երևանում և թե՛ Լենինականում։

Նրա պիեսներից «Հայրենիքի համարը» լույս է տեսել առանձին գրքով, իսկ «Շունն ու կատուն» թարգմանվել է ռուսերեն, հրատարակվել Մոսկվայում[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ուիլյամ Շեքսպիր Օթելլո Յագո
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր Ավազակներ Ֆրանց
Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր Սեր և խարդավանք Միլլեր
Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորները Մուրով
Անտոն Չեխով Եկամտավոր պաշտոն Վիշնևսկի
Հակոբ Պարոնյան Պաղտասար աղբար Օգսեն
Ալեքսանդր Շիրվանզադե Պատվի համար Էլիզբարով
Ա. Յուժին-Սումբատով Դավաճանություն Կարա Յուսուֆ
Մոլիեր Երևակայական հիվանդ Արգան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гайк Бейлерян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-12-18 
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 194-195