Հայկազ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Մամիկոնյան
Ծնվել է1920
ԾննդավայրՓիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1952)
Մասնագիտությունմանկավարժ

Հայկազ Վիրաբի Մամիկոնյան (1920, Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Մամիկոնյանը ծնվել է 1920 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Փիփ գյուղում։ Յոթնամյա կրթությունն ստացել է գյուղի դպրոցում։ 1936 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումում։ Գյուղի դպրոցում նախ եղել է ուսուցիչ, ապա՝ տնօրեն[1]։

1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայության անցնել 61-րդ հրաձգային դիվիզիայի 55-րդ հրետանային գնդի շտաբում։ Քաղեկի օգնական է նշանակվել 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 964-րդ հրետանային գնդում։ 1942 թվականի աշնանը դիվիզիան փոխադրվել է Հյուսիսային Կովկաս և մարտեր մղել Մոզդոկի մոտ, հասան Կիրովաբադ, որն ազատագրվել է 1944 թվականի հունվարի 10-ին։ Փետրվարի 18-ին մարտերից մեկում ծանր վիրավորվել է, բուժումից հետո զորացրվել բանակից[1]։

Զորացրվելուց հետո Մամիկոնյանը նշանակվել է Խանլարի շրջանի Մուռուտի յոթնամյա դպրոցի տնօրեն։ Վեց տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Հայաստան, աշխատել Շամշադինի շրջանի Պառավաքար և Արծվաբերդ գյուղերի դպրոցներում։ Աշխատանքին զուգահեռ 1952 թվականին ավարտել է Բաքվի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1959 թվականին նշանակվել է Թալինի շրջանային ժողկրթբաժնի մեթոդիստ-տեսուչ, 1964 թվականին՝ Արզնիի ռուսական դպրոցի տնօրեն, իսկ հետո՝ Աբովյանի շրջժողկրթբաժնի տեսուչ, երկար տարիներ աշխատել է Աբովյան քաղաքի № 5 միջնակարգ դպրոցի ուսմասվար։ Բազմիցս մասնակցել է հանրապետական ու միութենական մանկավարժական ընթերցումներին և արժանացել խրախուսանքի։ Թարգմանել է մանկավարժ Վասիլի Սուխումլինսկու մի շարք աշխատություններ, նաև ուրիշ գրքեր։

Մամիկոնյանը պարգևատրվել է կառավարական պարգևներով, արժանացել «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]