Jump to content

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական տարբերանշանը
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Քրիստինա Քվին

սկսած փետրվարի 21, 2023 թվականից
ՆստավայրԵրևան
ՆշանակողՋո Բայդեն
Անդրանիկ պաշտոնավարՀարի Գիլմոր
արտակարգ և լիազոր դեսպան
Ձևավորումփետրվարի 3, 1993

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան, անձ, որը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը և քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ներկայումս ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը Քրիստինա Քվինն է։

Խորհրդային միությունից իր անկախությունը Հայաստանը հռչակել է 1990 թվականի օգոստոսի 23-ին[1]։ Մինչ այդ, 1920-1936 թվականներին ՀՀ ներկայիս տարածքը, Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում, ներառված էր ԽՍՀՄ տարածքում։ Իսկ արդեն 1936-1991 թվականներին ՀՀ ներկայիս տարածքում Խորհրդային Հայաստանն էր։ Երբ 1991 թվականի oգոստոսին Մոսկվայում կայացավ Օգոստոսյան պուտչը, սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ 95,4% մասնակցության պարագայում՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,39%-ը քվեարկեց անկախության հռչակման օգտին, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալը։ Այդուհանդերձ, ՀՀ անկախությունը երկրների մեծ մասը ճանաչեցին միայն 1991 թվականի դեկտեմբերի 25-ից հետո, երբ պաշտոնապես կազմալուծվեց Խորհրդային միությունը։ Հենց նույն օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունն ու հայտարարեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին[2]։

Երևանում ամերիկյան դեսպանությունը բացվեց 1992 թվականի փետրվարի 3-ին, իսկ Սթիվեն Մանը նշանակվեց որպես «գործերի ժամանակավոր հավատարմատար»։

Պատկեր Անվանում Նշանակում Հավատարմագրերի հանձնում Առաքելության ավարտ Նշումներ
Հարի Գիլմոր[3] 1993 թվականի մայիսի 12 1993 թվականի մայիսի 31 Պաշտոնը լքել է 1995 թվականի հուլիսի 11-ին։
Փիթեր Թոմսեն 1995 թվականի հունիսի 27 1995 թվականի սեպտեմբերի 6 1998 թվականի սեպտեմբերի 6
Մայքլ Լեմոն 1998 թվականի հունիսի 29 1998 թվականի սեպտեմբերի 21 2001 թվականի հոկտեմբերի 1
Ջոն Մալքոլմ Օրդուեյ 2001 թվականի նոյեմբերի 5 2001 թվականի նոյեմբերի 23 2004 թվականի հուլիսի 31
Ջոն Էվանս 2004 թվականի հունիսի 30 2004 թվականի սեպտեմբերի 4 վաղաժամ լքել է պաշտոնը 2006 թվականի սեպտեմբերի 10-ին[4] Հետ է կանչվել Ջորջ Ու. Բուշի վարչակազմի կողմից՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր բացահայտ գնահատականների պատճառով, որոնք չէին համընկնում ամերիկյան վարչակազմի պաշտոնական դիրքորոշման հետ[4]։
Ռուդոլֆ Փերինա[5] 2006 թվականի սեպտեմբերի 10 2008 թվականի օգոստոսի 1 գործերի ժամանակավոր հավատարմատար
Մարի Յովանովիչ[6] 2008 թվականի օգոստոսի 4 2008 թվականի սեպտեմբերի 22 2011 թվականի հունիսի 9
Բրյուս Դոնահյու 2011 թվականի հունիսի 9 2011 թվականի հոկտեմբերի 6 գործերի ժամանակավոր հավատարմատար
Ջոն Հեֆերն[7] 2011 թվականի սեպտեմբերի 29 2011 թվականի հոկտեմբերի 17[8] 2014 թվականի դեկտեմբերի 22
Ռիչարդ Մ. Միլս Կրտսեր 2015 թվականի հունվարի 2 2015 թվականի փետրվարի 15 2018 թվականի հոկտեմբերի 17[9]
Ռաֆիք Մանսուր 2018 թվականի հոկտեմբերի 17 2019 թվականի մարտի 1 գործերի ժամանակավոր հավատարմատար
Լին Մ․ Թրեյսի[10] 2019 թվականի փետրվարի 19[11] 2019 թվականի մարտի 1[12] 2022 թվականի դեկտեմբերի 20
Չիփ Լեյթինեն 2023 թվականի հունվարի 5 2023 թվականի փետրվարի 21 գործերի ժամանակավոր հավատարմատար
Քրիստինա Քվին 2022 թվականի դեկտեմբերի 13 2023 թվականի փետրվարի 21

Հայաստանում նշանակվող ԱՄՆ դեսպաններն ունեն արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Armenia Independence». The Government of Armenia. Վերցված է 22 October 2012-ին.
  2. «U.S. Department of State Office of the Historian». U. Վերցված է 22 October 2012-ին.
  3. Gilmore was nominated for the second time by President Clinton on April 2, 1993. An earlier nomination of August 10, 1992 was not acted upon by the Senate.
  4. 4,0 4,1 Emil Danielyan (May 24, 2006). «U.S. Envoy to Armenia Recalled». ArmeniaLiberty.org. Վերցված է 2007-08-03-ին.
  5. United States Embassy in Yerevan. «Embassy Leadership». United States Department of State: U.S. Embassy in Yerevan. Արխիվացված օրիգինալից 2007-11-03-ին. Վերցված է 2007-08-03-ին.
  6. «United States Embassy in Yerevan: The Ambassador». Արխիվացված օրիգինալից 2009-03-22-ին. Վերցված է 2007-08-04-ին.
  7. «United States Embassy in Yerevan: The Ambassador». Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 2011-11-20-ին.
  8. Ambassador Heffern Presents Copies of Credentials to Foreign Minister Nalbandian
  9. Mills, Richard M. (October 9, 2018). «Farewell Speech As Prepared Ambassador Richard M. Mills». am.usembassy.gov. Արխիվացված օրիգինալից December 11, 2018-ին. Վերցված է December 11, 2018-ին.
  10. «U.S. Ambassador to Armenia Lynne Tracy». 2021-11-07. Արխիվացված է օրիգինալից 7 November 2021-ին. Վերցված է 2021-11-07-ին.
  11. «U.S. Ambassador to Armenia Lynne Tracy». am.usembassy.gov. Վերցված է April 6, 2019-ին.
  12. «Foreign Minister of Armenia Zohrab Mnatsakanyan met with Lynne M. Tracy, newly appointed Ambassador of the United States». www.mfa.am. Վերցված է April 6, 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]