Քրիստինա Քվին
| Քրիստինա Քվին անգլ.՝ Kristina A. Kvien | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 15, 1965 (61 տարեկան) |
| Ծննդավայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ[1], Օքսիդենթալ քոլեջ[2][3] և Ստոկհոլմի համալսարան[4] |
| Մասնագիտություն | դիվանագետ |
| Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայում ԱՄՆ դեսպան, Ուկրաինայում ԱՄՆ դեսպան և Հայաստանում ԱՄՆ դեսպան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Քրիստինա Քվին (անգլ.՝ Kristina Kvien, հունվարի 15, 1965, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ, ով ներկայումս զբաղեցնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ 2020 թվականի հունվարից մինչև 2022 թվականի մայիսը եղել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատարը։ Նույն պաշտոնն զբաղեցրել է նաև 2019 թվականի մայիսից հունիս ամիսներին, իսկ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունվարը եղել է Ուկրաինայում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալ։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվինը ծնվել է Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում։ Ջոն Քվինի և Կարեն Լինդքվիստի ավագ դուստրն է[5]։ Նա բակալավրի կոչում է ստացել Օքսիդենտալ քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո նա աշխատել է որպես շուկայի հետազոտող Լոս Անջելես Թայմսում, այնուհետև շարունակել ուսումը Շվեդիայի Ստոկհոլմի համալսարանում։ Հետագայում նա ռազմավարական ուսումնասիրություններոի գծով մագիստրոսի կոչում է ստացել Միացյալ Նահանգների բանակային քոլեջում։
Դիվանագիտական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվինը դիվանագիտական ծառայության է անցել 1992 թվականին, որպես հյուպատոսական աշխատակից Փարիզում[6]։ Հետագայում նա եղել է Մանիլայում Միացյալ Նահանգների դեսպանատան տնտեսագիտության աշխատակից։ Այնուհետև նա աշխատել է Վաշինգտոնի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում՝ կենտրոնանալով Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խնդիրների վրա։ Այնուհետև նա նշանակվել է Սլովենիայում որպես խորհրդատու։
2001 թվականից մինչև 2005 թվականը նա ծառայել է Բրյուսելում գտնվող Եվրամիությունում Միացյալ Նահանգների առաքելությունում՝ որպես տնտեսագետ, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ դեսպանատուն Մոսկվայում՝ աշխատելով շրջակա միջավայրի և էներգետիկայի հարցերով։ Այնուհետև Քվինը դարձել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական Միության հարցերով, Ուկրաինաում և Բելառուսում ԵՄ տնտեսությունների և Կասպիական էներգետիկայի գծով տնօրեն։
Այնուհետև Քվինը պաշտոն է ընդունել Լոնդոնում՝ վերահսկելու ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տնտեսական հարաբերությունները, ինչը ընդգրկել է ֆինանսական և բանկային հարցերի լուսաբանումը, քաղաքացիական ավիացիան, ահաբեկչության ֆինանսավորումը, աշխատուժի և էներգետիկ քաղաքականությունը[6]։ Քվինը նաև ծառայել է Թաիլանդում՝ որպես ԱՄՆ դեսպանատան փոխդեսպանի պաշտոնակատար Բանգկոկում[7][8]։
Մինչև Ուկրաինա գործուղվելը, Քվինը 2016-ից մինչև 2019-ի ապրիլը ծառայել է ԱՄՆ դեսպանատանը Փարիզում որպես փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով նախարարի խորհրդական[9][10]։ Կիևում Միացյալ Նահանգների դեսպանատանը Քվինը 2019 թվականի մայիսի 28-ին ստանձնել է գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը Ջոզեֆ Ս. Փենինգթոնից[10][11][12]։ Նախկին դեսպան Ուիլյամ Բ. Թեյլոր-կրտսերի՝ նոր ժամանակավոր հավատարմատար նշանակվելուց հետո Քվինը 2019 թվականի հունիսի 18-ին հրաժարվել է այդ պաշտոնից[13]։ Այնուհետև նա 2020 թվականի հունիսից հունվար զբաղեցրել է Ուկրաինայում առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը[14]։
2020 թվականի հունվարին Թեյլորի հեռանալուց հետո Քվինը կրկին դարձել է դեսպանի պաշտոնակատար[14]։
2022 թվականի հունիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվինի թեկնածության առաջադրման մտադրության մասին[15]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Chargé d’Affaires, a.i. Kristina A. Kvien", at the United States Embassy in Ukraine (անգլ.)
- Archived version of "Chargé d'Affaires Kristina A. Kvien" (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://time.com/6163028/ukraine-aid-mission/ — 2022.
- ↑ https://theoccidentalnews.com/news/2022/04/20/quietly-bound-for-success-a-profile-on-kristina-kvien-87/2906394 — 2022.
- ↑ https://www.oxy.edu/news/kvien-discusses-modern-diplomacy-obama-scholars-speaker — 2022.
- ↑ https://hromadske.ua/en/posts/what-do-we-know-about-the-new-us-charg%C3%A9-daffaires-kristina-kvien — 2020.
- ↑ State of California. California Birth Index, 1905-1995. Sacramento, CA, USA : State of California Department of Health Services, Center for Health Statistics
- ↑ 6,0 6,1 OXY: Occidental College Alumni News, "Oxy in the World Symposium" [1] accessed Oct 22, 2019
- ↑ Ministry of Foreign Affairs of the Kingdom of Thailand, "In Focus : 7th Meeting of the Thai-U.S. Creative Partnership Joint Steering Committee" Feb 2015 [2](չաշխատող հղում)
- ↑ Grytsenko, Oksana (2019 թ․ մայիսի 31). «Kristina Kvien to temporarily head US Embassy in Ukraine». Kyiv Post. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ AWG Paris, "GREAT SUCCESS AT FAWCO REGIONAL/PARIS" accessed Oct 21, 2019 [3]
- ↑ 10,0 10,1 «U.S. sends new envoy to Ukraine to replace Marie Yovanovitch». UNIAN (անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ @USEmbassyKyiv (May 31, 2019). «Today, U.S. Embassy Kyiv staff welcomed Chargé d'Affaires a.i. Kristina Kvien at a Town Hall meeting. She arrived on May 28, 2019. http://ow.ly/dYkO30oRnZA» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ Tracy, Abigail (2019 թ․ մայիսի 8). «The Biden-Clinton-Ukraine Conspiracy Theory Claims Its First Victim». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Bonner, Brian (2019 թ․ հունիսի 18). «Ambassador William B. Taylor returns to Ukraine to lead US mission». Kyiv Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 14,0 14,1 Frazin, Rachel (2020 թ․ հունվարի 2). «Bill Taylor formally leaves Ukraine ambassadorship». The Hill (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի». Aliq Media Armenia. 2022 թ․ հունիսի 23. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}: Text "Aliq Media Armenia" ignored (օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Քվին» հոդվածին։ |