Մարի Յովանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Յովանովիչ
անգլ.՝ Marie Louise Yovanovitch
Marie L. Yovanovitch.jpg
Ծնվել էնոյեմբերի 11, 1958(1958-11-11) (60 տարեկան)
ԾննդավայրԿանադա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Քենթի դպրոց
Մասնագիտությունդիվանագետ
Marie L. Yovanovitch Վիքիպահեստում

Մարի Յովանովիչ (անգլ.՝ Marie Louise Yovanovitch, հայտնի է նաև Մաշա անունով[1], նոյեմբերի 11, 1958(1958-11-11), Կանադա), ամերիկյան ավագ դիվանագիտական ծառայության կադրային դիվանագետ , Ուկրաինայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի օգոստոսի 23-ից), Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (2008-2011 թթ.), Ղրղզստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան (2005-2008 թթ. )։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին ծնվել է 1958 թվականին Կանադայում։ Նրա հորական կողմն ազգությամբ սերբ է: Մարիի հայրը ծնվել է Չիտա քաղաքում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկել և կարողացել է նացիստական համակենտրոնացման ճամբարից փախչել[2]: Երեք տարեկան հասակում Մարին ընտանիքի հետ Կանադայից տեղափոխվել է ԱՄՆ-ի Քոնեկտիքուտի նահանգ։ Մարի Յովանովիչն ավարտել է Պրինսթոնի համալսարանը` ստանալով բակալավրի կոչում, պատմաբան է, զբաղվել է Ռուսաստանի պատմության ուսումնասիրությամբ: Ուսանել է նաև Պուշկինի ինստիտուտում (1980 թ․), իսկ 2001 թվականին ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջում: Դիվանագիտական ծառայության է անցել 1986 թվականից: 1998 թվականի մայիսից մինչև 2000 թվականի մայիսը նա եղել է Ռուսաստանի հարցերով գրասենյակի փոխտնօրենը։ 2001 թվականի օգոստոսից մինչև 2004 թվականի հունիսը եղել է Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպանը: 2004 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի մայիսը նա զբաղեցրել է Պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալի ավագ խորհրդականի պաշտոնը։ 2005 թվականի հունիսից մինչև 2008 թվականի հուլիսը նա եղել է ԱՄՆ-ի դեսպանը Ղրղզստանում: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրվել է 2008 թվականի ապրիլի 2-ին, իսկ 2008 թվականի օգոստոսի 1-ին ԱՄՆ սենատը հաստատել է նրան այդ պաշտոնում: Նա նաև աշխատել է Մոդադիշոյում (Սոմալի), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Մոսկվայում (Ռուսաստան) և Օտտավայում (Կանադա) ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]