Լին Մ․ Թրեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լին Մ Թրեյսի
Lynne M. Tracy
Դրոշ
Դրոշ
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան
 2019
Նախորդող Ռիչարդ Մ. Միլս կրտսեր
 
Կրթություն՝ Ջորջիայի համալսարան,
Ակրոնի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավունքի դոկտոր
Մասնագիտություն՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ազգություն ամերիկացի
Ծննդյան օր 1964
Ծննդավայր Բարբերթոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Ալբերտ Թրեյսի[1]
Մայր Քերոլ Սյու Թրեյսի[1]
 
Պարգևներ

Award for Heroism (2009)
Distinguished Honor Award (2017)

Լին Մ. Թրեյսի (անգլ.՝ Lynne M. Tracy), ամերիկացի կարիերային դիվանագետ, Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ։ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն (2019-2022)[2][3]։ 2023 թվականի հունվարից Ռուսաստանում ԱՄՆ դեսպան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին Թրեյսին 1986 թվականին ավարտել է Ջորջիայի համալսարանը, ԽՍՀՄ ուսումնասիրության գծով ստացել է բակալավրի աստիճան։ Նա իրավունք է ուսումնասիրել Օհայոյում։ 1994 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանը և ստացել իրավունքի դոկտորի աստիճան։ Տիրապետում է ռուսերենին[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոս ամիս Լին Թրեյսին աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում։ 2008 թվականի օգոստոսի 28-ին նրա ավտոմեքենայի վրա հարձակվել է զինված հրոսակախումբ՝ կրակել են անիվներին, փայտերով հարվածել ավտոմեքենային։ Թրեյսին թիկնապահի և վարորդի օգնությամբ փախել է և վերադարձել իր աշխատանքին, որի համար 2009 թվականին արժանացել է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի (անգլ.՝ Secretary’s Award for Heroism)[3]:

Լին Թրեյսին 2011-2012 թվականներին աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն։ 2012-2014 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնական[3]։ 2014-2017 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում[4], Աշխաբադում և Աստանայում[3]։

Մինչև 2018 թվականի ավարտը ԱՄՆ պետքարտուղարությունում եղել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական[5]։ 2017 թվականին ստացել է «Պատվո մրցանակ» (անգլ.՝ Distinguished Honor Award) Ռուսաստանում դիվանագիտական աշխատանքի համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Statement of Lynne Tracy Ambassadorial Nominee to Armenia». am.usembassy.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  2. «Ambassador Lynne Tracy». am.usembassy.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Barberton native nominated as U.S. ambassador to Armenia». ohio.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  4. «Lynne M. Tracy». state.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  5. «Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը». aysor.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.