Համերգ ձվի մեջ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համերգ ձվի մեջ
տեսակգեղանկար
նկարիչանհայտ և Հիերոնիմոս Բոսխ
տարի1560
բարձրություն108,5 սանտիմետր
լայնություն126,5 սանտիմետր
ստեղծման վայրՀյուսիսային Նիդերլանդներ[1]
ուղղությունՎերածննդի հոլանդական և ֆլամանդական նկարչություն
ժանրայլաբանություն[2]
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էPalais des Beaux-Arts de Lille?[1]
հավաքածուPalais des Beaux-Arts de Lille?[2]
կայք
Ծանոթագրություններ
 Concert in the Egg Վիքիպահեստում

«Համերգ ձվի մեջ» (հոլ.՝ Zangers en musici in een ei), հոլանդացի նկարիչ, նիդերլանդական բնանկարների և կենցաղային ժանրի նախակարապետ Հիերոնիմոս Բոսխի[4] նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1516 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 108 × 126.5 սմ։ «Համերգ ձվի մեջ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Գեղարվեստի պալատում[5] (Լիլ, Ֆրանսիա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համերգ ձվի մեջ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է կյանքի մայրամուտին՝ 1516 թվականին։ Նկարի ստեղծման շուրջ կարծիքները հակասական են։ Ոմանք գտնում են, որ այն Հիերոնիմոս Բոսխիի վրձնին չի պատկանում. գերմանացի արվեստի պատմաբան Մաքս Ֆրիդլենդերը (1867-1958) կարծում է, որ այս կտավը ավելի ուշ է ստեղծվել կամ էլ կրկնօրինակ է[6]։ Այս համոզմանն է վերջինս եկել այն բանից հետո, երբ նկարը դիտել է շրջված տեսքով։ Նոտաների գրքում կոմպոզիտոր Թոմաս Կրեկիոնի երգն է՝ «Toutes les nuits que sans vous je me couche pensant à vous» անվանումով[7], որը ստեղծվել է ավելի ուշ, այդ պատճառով էլ Մաքս Ֆրիդլենդերը ասում է, թե այդ դետալն ավելի ուշ կարող է ստեղծված լինել։ Ավելին, նա նշել է, որ կտավը կամ այդ դետալը ստեղծվել է 1549 թվականին՝ Հիերոնիմոս Բոսխի մահվանից 45 տարի ուշ[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համերգ ձվի մեջ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է անիրական մեծ չափերի ձու, որի միջից աճել են երկու ծառ։ Ահյակ կողմի ծառից կախված է զամբյուղ, որի մեջ մրգեր ու թռչուններ են, իսկ աջ կողմի՝ անկյանք ծառին հեղինակը միայն մեկ օձ է պատկերել. այս ամենը խորհրդանշում են Եդեմական պարտեզն ու նրանից մարդկանց արտաքսումը։ Կոտրատված ձվի մեջ հեղինակը նկարել է բազմաթիվ ֆիգուրներ՝ կարդինալ, միանձնուհիներ, ազնվականներ, պարզ մարդիկ, չքավորներ և նույնիսկ կենդանիներ, այդ թվում երաժշտական գործիք նվագող կապիկ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://balat.kikirpa.be/object/40001726
  2. 2,0 2,1 https://rkd.nl/explore/images/60898
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 JocondeLab — 2014.
  4. «Համերգ ձվի մեջ».(չաշխատող հղում)
  5. Helene E. Roberts Encyclopedia of Comparative Iconography: Themes Depicted in Works of Art. — Routledge, 2013-09-05. — 2955 с. — ISBN 9781136787928
  6. RKDimages, nr 60898 (Rijksbureau voor Kunsthistorische Documentatie)
  7. KIK-IRPA object nr. 40001726 (Koninklijk Instituut voor het Kunstpatrimonium)
  8. Roger Van Schoute, Monique Verboomen Jérôme Bosch. — Renaissance Du Livre, 2003. — 244 с. — ISBN 9782804607289
  9. Aarathi Prasad Like a Virgin: How Science Is Redesigning the Rules of Sex. — Oneworld Publications, 2012-08-01. — 290 с. — ISBN 9781780740676

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Max Jakob Friedländer Early Netherlandisch Painting. Volume V. Geertgen tot Sint Jans and Jerome Bosch, 1969, Leiden, A.W. Slijthof; Brussels, La Connaissance.
  • Koldeweij, A.M., P. Vandenbroeck en B. Vermet (2001) Jheronimus Bosch. Alle schilderijen en tekeningen, Rotterdam, Museum Boijmans Van Beuningen, Rotterdam: NAi Uitgevers, ISBN 90-5662-219-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համերգ ձվի մեջ» կտավը Լիլի Գեղեցիկ արվեստների պալատում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համերգ ձվի մեջ (նկար)» հոդվածին։