Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան
Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարանի շենք |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Համբուրգ Միտտե[2] |
Վայր | Սուրբ Գևորգ[2] և Սթայնթոր |
Կազմված է | Համբուրգի արվեստի և արհեստների թանգարանի գրադարան և Easter carpet? |
Հասցե | Steintorplatz |
Հիմնադրվել է | 1868 |
Այցելուներ | 241 000 մարդ (2015) |
Տնօրեն | Տուլգա Բեյերլե[3] |
Կայք | mkg-hamburg.de |
Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան (գերմ.՝ The Museum für Kunst und Gewerbe Hamburg), գեղարվեստի, կիրառական և դեկորատիվ արվեստի թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Hauptbahnhof-ի (գլխավոր կայարան) հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1874 թվականին՝ Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի, Վիեննայի կիրառական արվեստի թանգարանից և Բեռլինի դեկորատիվ արվեստի թանգարանի մոդելով։ 1877 թվականին թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս վայր՝ 1873-1975 թվականներին կառուցված Շտայնտորպլացում գտնվող շենքը[4]։
-
1877-1908
-
1877-1908
-
1908-1952
1919-1933 թվականներին տնօրեն Մաքս Սաուերլանդտի ղեկավարությամբ թանգարանը ձեռք է բերել Էքսպրեսիոնիստական ստեղծագործությունների մեծ հավաքածու[5]։ 1933 թվականից հետո, ընդդեմ «դեգեներատիվ արվեստի» նացիստական արշավը հանգեցրեց բազմաթիվ ժամանակակից ստեղծագործությունների կորստի, ինչպես նաև Սաուերլանդտի պարտադրված հեռացմանը։ Շենքը մասամբ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականին, վերակառուցումն ավարտվել է 1959 թվականին[4]։ Հարոլդ Հարտոգը նախագծել է կենտրոնական առանցքը։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմական ստեղնաշարային գործիքներ՝ կլավեսիններ, սպինետներ, վերջինելներ, կլավիկորդներ, մուրճիկներով դաշնամուրներ և քառակուսի դաշնամուրներ։
- Հախճապակի և ճենապակի՝ ներկայացված են 17-րդ և 18-րդ դարերի ճենապակու հիմնական արտադրողների մեծ մասը։
- Իսլամ` հավաքածուի առանցքն է կազմում Ուզբեկստանի Բուխարա քաղաքում գտնվող Բույան Կուլի Չանի (1348-1368) դամբարանների 71 կղմինդրային բեկորների հավաքածուն։ Իսլամական բաժինը ներառում է նաև խեցեղեն, գորգեր և գրքեր։
- 16-րդ դարի գորգ Լյուն աբբայության կողմից, ցուցադրվում է տարին միայն մեկ անգամ՝ Զատկի և Պենտեկոսի միջև ընկած ժամանակահատվածում մի քանի օր[8]։
- Կահույք` Անրի Վան դե Վելդեի և Պոլ Գոգենի կողմից։
- Ճապոնական թեյի տունը և ուղեկցող արարողություն։
- Արտ նուեվո՝ մոդեռն կահույքի և ցուցանմուշների ամբողջություն, «Փարիզյան սենյակ», որի մեծ մասը ձեռք է բերել 1900 թվականին Փարիզում կայացած համաշխարհային տոնավաճառում[9], այդ թվում՝ 1907 թվականի երկու մեծ սպիտակ քանդակները, աղջիկների հախճապակե քանդակներ և Օտտո Էկմանի «Կարապի գորգը» (1897)։
- Ժամանակակից, 1914-1945 թթ.՝ էքսպրեսիոնիստական աշխատանքներ, այդ թվում՝ Ռիչարդ Հայցմանի կերտած կենդանիների քանդակներ, Էրնստ Հեքելի թխկենուց պատրաստված կնոջ քանդակ, Կարլ Շմիդտ-Ռոտլուֆի և Էվալդ Մատարեի աշխատանքներից, ինչպես նաև բաուհաուզ ոճով առօրյա առարկաներ։
- Այլ հավաքածուներում ընդգրկված են բարոկկո ֆիգուրներ, առարկաներ Հեռավոր Արևելքից, դիզայներական գործեր[10], գրքերի պատկերազարդումներ, գրաֆիկական արվեստ, լուսանկարներ, անտիկ իրեր, խեցեղեն, զենքեր և արձաններ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prestel-Museumsführer Museum für Kunst und Gewerbe Hamburg. Prestel, Munich, 2000. ISBN 3-7913-2206-0. (գերմաներեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 Համբուրգի հուշարձանների ցանկ / DSH Agency
- ↑ https://web.archive.org/web/20111229192612/http://www.art-magazin.de/szene/2853/hamburger_museum_fuer_kunst_und_gewerbe_sabine_schulze
- ↑ 4,0 4,1 The History of the Museum Արխիվացված 2010-10-23 Wayback Machine (անգլերեն)
- ↑ Art Nouveau and Modernism Արխիվացված 2010-10-09 Wayback Machine (անգլերեն)
- ↑ «Collections». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ The Museum für Kunst und Gewerbe Արխիվացված 2012-03-22 Wayback Machine Rough Guides.
- ↑ Kostbare Textilien erhalten Anne Bahrs, Preußische Allgemeine Zeitung, 15 May 2010. (գերմ.)
- ↑ Als der Senat noch shoppen ging Matthias Gretzschel, Hamburger Abendblatt, 31 October 2009.
- ↑ Museum für Kunst und Gewerbe: Ideen sitzen. 50 Jahre Stuhldesign Արխիվացված 2010-10-02 Wayback Machine Hamburg-Magazin, 29 September 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան» հոդվածին։ |
|