Հակոբ Խալաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Խալաթյան
Ծնվել էօգոստոսի 18, 1956(1956-08-18) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունքամանչահար, գեղանկարիչ, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ

Խալաթյան Հակոբ Ստեփանի (օգոստոսի 18, 1956(1956-08-18), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), քամանչահար, գեղանկարիչ, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի (դասատու՝ Մ. Խաչատրյան), 1986 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների (Մ. Խաչատրյանի դասարան) բաժինները։

1977–78 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբի, 1978–80 թվականին՝ Կիրովականի «Հորովել» երգի-պարի անսամբլի կոնցերտմայստեր, 1982–2002 թվականնին և 2012 թվականին՝ Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի քամանչահար, 1995–97 թվականին՝ Հայկական երգի-պարի անսամբլի կոնցերտմայստեր, 2009–11 թվականին՝ մենակատար։

1983–89-ին դասավանդել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական, 1987–2005 թվականին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում (քամանչա)։ 1992 թվականից պատրաստում է քամանչա, 2006 թվականից՝ ալտ, քաման («Հոբելանական», պրիմա քաման «Անահիտ»), նաև գործիքների մանրակերտներ։

Խալաթյանը առաջինն է քամանչայով նվագել խոշոր կտավի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան» (փոխադրումներ՝ քամանչայի համար), Ռուբեն Ալթունյանի «Անտունի»-ն (փոխադրում՝ քամանչայի և կամերային նվագախմբի համար)։ Իրեն նվիրված բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն է։

Հանդես է եկել անսամբլների հետ։ Կատարել է փոխադրումներ և մշակումներ քամանչայի, քամանի և փոքր կազմի անսամբլների համար (Կոմիտասի մշակումները, Էդուարդ Աբրահամյանի «Սկերցո»-ն՝ քամանչայի, թավջութակի և դաշնամուրի, Հակոբ Անասյանի «Ֆանտազիա՝ Ջիվանու երգի թեմաներով»՝ մենակատար քամանչայի և լարային քառյակի, Վաչե Շարաֆյանի կվինտետ՝ մենակատար քամանչայի, լարային քառյակի, դհոլի և դաշնամուրի, Ռուբեն Ալթունյանի «Մաճկալ»՝ քամանչայի, ջութակի և դուդուկահարների քառյակի, Նարինե Զարիֆյանի «Հայկական էսքիզներ»՝ քամանչայի, քանոնի, կոնտրաբասի, դաշնամուրի համար, և այլն)։

Գրել է «Բարի օր» երգը, որի խոսքերի հեղինակն է Յուրի Սահակյանը։

Լրացուցիչ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկել է 2 լազերային ձայնասկավառակ․ 2000 թվականին «Յարեն էրված իմ» և 2001 թվականին՝ «Ինձ մի խնդրիր»։ 2005 թվականին թողարկել է «Սայաթ-Նովա» տեսահոլովակը, իսկ 2006 թվականին՝ DVD:

2011 թվականին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի օրը, նվագել է Արարատի գագաթին։

Հեղինակ է շուրջ 500 գեղանկարչական աշխատանքների։

2006–09, 2012–13 թվականներին կազմակերպել է համերգ-ցուցահանդեսներ։

Ժողովրդական կատարողների 1-ին հանրապետական մրցույթի դափնեկիր է (1986, Բաքու

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png