Jump to content

Հակաբիոտիկների սխալ օգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի Հիվանդության վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) «Get Smart» արշավից պաստառ, որը նախատեսված է բժիշկների գրասենյակներում և առողջապահական այլ հաստատություններում օգտագործելու համար, որը զգուշացնում է, որ հակաբիոտիկները արդյունավետ չեն վիրուսային հիվանդությունների ժամանակ։

Հակաբիոտիկների սխալ օգտագործում, երբեմն անվանում են նաև հակաբիոտիկների չարաշահում կամ հակաբիոտիկների գերօգտագործում, վերաբերվում է հակաբիոտիկների սխալ կամ չափից շատ օգտագործմանը, ինչը առողջության վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ Այն նպաստող գործոն է հակաբիոտիկակայունության զարգացման, բազմադեղակայուն բակտերիաների ստեղծման համար, որոնք ոչ ֆորմալ ձևով կոչվում են «սուպեր մանրէներ», երբ հարաբերականորեն անվտանգ բակտերիան (ինչպիսիք են ստաֆիլակոկերը, էնտերոկոկերը և ացինետոբակտերը) կարող է մի քանի հակաբիոտիկների նկատմամբ ձեռք բերել կայունություն և հանգեցնել կյանքին սպառնացող վարակների առաջացմանը[1]։

Հակաբիոտիկների կարգավորման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկներ եղել են դեռ 1928 թվականից, երբ Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերել է պենիցիլինը։ 1980-ականներից, կենդանիների բուժման կարևոր միջոց համարվող հակաբիոտիկների կիրառումը կարող էր հաստատվել՝ անասնաբույժների հսկողության տակ գտնվելով։ 1996 թվականին հիմնվել է Հակամանրէային կայունության կարգավորման ազգային համակարգը (ՀԿԿԱՀ) (National Antimicrobial Resistance Monitoring System (NARMS))[2]։ 2010 թվականից սկսել են հրապարակել տարեկան զեկույցներ սննդում հակամանրէային դեղերի առկայության մասին։ 2012 թվականից սկսած՝ հանրային պահանջ է ներկայացվել, թե ինչպես պետք է հավաքել և զեկուցել տվյալները սննդարդյունաբերության մեջ օգտագործվող կենդանիների շրջանում հակամանրէային միջոցների օգտագործման հետ կապված հարցերի վերաբերյալ։

NARMS-ը համագործակցել է CDC-ի (Հիվանդության վերահսկման և կանխարգելման կենտրոններ (Centers for Disease Control and Prevention)) և USDA-ի (ԱՄՆ գյուղդեպարտամենտ) հետ հետազոտելով հակամանրէային կայունության վտանգների բնույթը և կարևորությունը, որոնք կապված են սննդարդյունաբերության մեջ հակաբիոտիկների կիրառման հետ, հրապարակել է 150 համատեղ ակնարկային հետազոտություն։ 2014 թվականին FDA-ն համագործակցել է CDC-ի և USDA-ի հետ, որ ուսումնասիրեն տվյալներ ձեռք բերելու լրացուցիչ մեխանիզմներ, որոնք պարունակում են սննդարդյունաբերության մեջ կիրառվող կենդանիների շրջանում հակաբիոտիկների օգտագործումը։ 2015 թվականին FDA-ն թողարկել է Veterinary Feed Directive-ի (VFD) վերջնական կանոնը։ Այս կանոնի համաձայն անասնաբուժներն իրենց կենդանիների կերակրման ընթացքում հակամանրէային միջոցներ օգտագործելու համար պետք է թույլատվություն ստանան[2]։

Հակաբիոտիկների սխալ օգտագործման դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկները բուժում են բակտերիալ վարակները, այլ ոչ թե վիրուսային վարակները։

Առողջապահության քարոզչության հաղորդագրություն, որը հիվանդներին խրախուսում է հակաբիոտիկների անվտանգության վերաբերյալ խոսել իրենց բժիշկների հետ։

Հակաբիոտիկների գերօգտագործման հաճախ հանդիպող դեպքեր.

  • Երեխաների շրջանում ակնհայտ վիրուսային շնչառական վարակները չպետք է բուժվեն հակաբիոտիկներով։ Հակաբիոտիկներ կարող են օգտագործվել, եթե ախտորոշվում է բակտերիալ վարակ[3]։
  • Երբ ականջի խողովակ օգտագործող երեխաներն ունենում են ականջի վարակ, նրանք պետք է օգտագործեն ականջի հակաբակտերիալ կաթիլներ, այլ ոչ թե ներքին օգտագործման հակաբիոտիկներ, քանի որ դրանց անցանկալի կողմնակի ազդեցությունները ավելի հաճախ են հանդիպում[4]։
  • Լողորդի ականջը պետք է բուժվի ոչ թե ներքին ընդունման հակաբիոտիկներով, այլ տեղային հակաբիոտիկային կաթիլներով[5]։
  • Սինուսիտները չպետք է բուժվեն հակաբիոտիկներով, քանի որ պատճառը հիմնականում վիրուսն է, հակաբիոտիկներ ցուցված չեն անգամ, եթե այն հարուցվել է բակտերիայով, քանի որ այն անցնում է ինքնուրույն, բացառությամբ ատիպիկ դեպքերի[6]։
  • Վիրուսային շաղկապենաբորբը չպետք է բուժվի հակաբիոտիկներով։ Հակաբիոտիկներ պետք է կիրառվեն միայն այն դեպքում, երբ հիվանդի մոտ հաստատվել է շաղկապենաբորբ[7]։
  • Մեծահասակների մեզում ռուտին հետազոտության ժամանակ հաճախ բակտերիա է հայտնաբերվում, եթե հիվանդի մոտ միզուղիների վարակի ախտանիշներ չեն լինում, ապա այն չեն բուժում հակաբիոտիկներով[8]։
  • Էկզեման չեն բուժում ներքին ընդունման հակաբիոտիկներով։ Չոր մաշկը բուժում են լոսյոններով կամ այլ ախտանշանային բուժման միջոցներով[9]։
  • Վիրահատական վերքերի բուժումը տեղային հակաբիոտիկներով չի նվազեցնում ինֆեկցիաների քանակը, համեմատած ոչ հակաբիոտիկային քսուքների օգտագործման կամ առանց քսուքների բուժման դեպքում[9]։

Հասարակական և տնտեսական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկները կարող են առաջացնել ծանր ռեակցիաներ, բերելով բուժման արժեքի զգալի բարձրացման[10]։ ԱՄՆ-ում դեղերից կողմնակի ազդեցությունների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներն են հակաբիոտիկները և հակավարակային դեղերը։ 2011 թվականին ԱՄՆ-ի 32 նահանգներում կատարված հետազոտությունը ցույց են տվել, որ կողմնակի ազդեցությունների 24%-ը բաժին է ընկնում հակաբիոտիկներին և հակավարակային դեղերին, որոնք առաջանում են հենց ընդունման պահին և սրանցից 28%-ը առաջանում եմ հիվանդանոցում գտնվելու ժամանակ[11]։

Եթե հակամանրէային կայունությունը շարունակի նույն տեմպով աճել, հաշվարկված է, որ 2050 թվականին ամեն տարի տաս միլիոն մարդ կմահանա բուժման բացակայության պատճառով և 2050 թվականին աշխարհի ՀՆԱ-ն 2-3.5%-ով կնվազի[12]։ Հակաբիոտիկների սխալ օգտագործման և հակամանրէային կայունության դեմ համաշխարհային ոչ մի միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հաշվարկված է, որ 2014-2050 թվականներին դեղերի կայունությունից 300 միլիոն մարդ կարող է վաղաժամ մահանալ և տնտեսական արդյունքը կկորցնի 60-100 տրիլիոն դոլար[12]։ Եթե ներկայիս հակամանրէային կայունությունը ուշացվի 10 տարով, ապա 2014-2050 թվականների ընթացքում աշխարհի ՀՆԱ-ից կխնայվի 65 տրիլիոն դոլար[12]։

Հակաբիոտիկի նշանակումը ինֆեկցիոնիստի կողմից, այլ ոչ թե ոչ ինֆեկցիոնիստ բժշկի կողմից՝ կնվազեցնի դեղերի օգտագործումը և կիջեցնի արժեքը[13]։

Հակաբիոտիկակայունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հակաբիոտիկները պետք են բակտերիալ ծանր վարակների բուժման համար, դրանց սխալ օգտագործումը նպաստել է բակտերիալ կայունության աճին։ Ֆտորքվինոլոնների և այլ հակաբիոտիկների գերօգտագործումը, բակտերիաների շրջանում բերում է հակաբիոտիկակայունության, որը կարող է խոչընդոտել հակաբիոտիկակայուն վարակների բուժմանը[14][15][16]։ Միջին ականջի բորբոքում ունեցող երեխաների շրջանում հակաբիոտիկների չափից ավել օգտագործումը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ բակտերաներ լիարժեք կայունություն են ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ[17]։ Հակամանրէային դեղերի օգտագործումը շինանյութերի և անձնական խնամքի պարագաների մեջ բերել է հակաբիոտիկակայունության տնային պայմաններում, որտեղ էլ մարդիկ անցկացնում են իրենց կյանքի մեծ մասը[18]։

Ֆտորքվինոլոնների լայնատարած օգտագործումը որպես առաջին ընտրության հակաբիոտիկ բերեց հակաբիոտիկային զգայունության նվազման, որը բացասական հետևանքներ է ունեցել լուրջ բակտերիալ վարակների ժամանակ, օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզի դեպքում, երբ քվինոլոնները կենսական նշանակություն ունեն բուժման մեջ[19][20][21]։

Անտեղի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չօգտագործված դեղամիջոցներ, որոնք հավաքվել են դեղերի թափոնների մասին համալսարանական հետազոտության շրջանակներում։

Հակաբիոտիկները վիրուսային վարակների ժամանակ, ինչպես օրինակ մրսածության վիրուսների դեպքում, չունեն ոչ մի ազդեցություն։ Նրանք կոկորդի ցավի ժամանակ նույնպես անարդյունավետ են, քանի որ այն հիմնականում վիրուսային ծագման է և ինքնալավացող[22]։ Բրոնխաբորբերի մեծամասնությունը (90–95%) նույպես վիրուսային ծագման են, որոնք մի քանի շաբաթից ենթարկվում են ինքնալավացման, այս դեպքում հակաբիոտիկների կիրառումը ավելորդ է և կարող է հիվանդների շրջանում առաջացնել կողմնակի ազդեցություններ[23]։ Վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկ օգտագործելուց, հակաբիոտիկը ոչնչացնում է օրգանիզմում այլ բակտերիաներին, որոնք օգտակար են կամ անվնաս։ Սխալ բուժման արդյունքում անվտանգ բակտերիաները կարող են ձեռք բերել հակաբիոտիկակայունություն, որը կարող են փոխանցել այլ բակտերիաների կամ անվտանգ բակտերիաները կարող են փոխարինվել խիստ վտանգավորներով[24]։

Ատամնաբուժական հակաբիոտիկային պրոֆիլակտիկայի մասին Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի պաշտոնական ուղեցույցների համաձայն վարակային էնդոկարդիտի կանխարգելման համար օգտագործում են հակաբիոտիկներ։ Չնայած ներկայիս (2007) ուղեցույցներում սահմանափակված է հակաբիոտիկների օգտագործումը, շատ ատամնաբուժներ[25] և ատամնաբուժական հիվանդեր[26] հետևում են 1997 թվականի ուղեցույցներին, որը բերում է հակաբիոտիկների գերօգտագործման[27]։

2017-ի փետրվարին Լոնդոնի կայսերական քոլեջի կողմից կատարված հետազոտությունում հայտնաբերվեց, որ Միացյալ Թագավորություններում 20 առցանց կայքերից, 9 հակաբիոտիկներ են վաճառում (անօրինական)[28]։

Հակաբիոտիկները գյուղատնտեսական կենդանիների շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծության մեջ հակաբիոտիկները օգտագործվում են մեծ քանակներով։ Աշխարհում հակաբիոտիկները ամենաշատը օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիների շրջանում, որն ավելացվում է կերին կամ խմելու ջրին որպես հիվանդությունները կանխարգելող կամ աճը խթանող միջոց[29]։ Մարդու հակաբիոտիկակայունության վրա ազդող վերոնշյալ հակաբիոտիկների, հիմնականում հակամանրէային աճը խթանողների, ազդեցության չափի շուրջ վեճեր ծագեցին։ Որոշ աղբյուրներ հաստատում են, որ չկա բավարար տեղեկություն, թե կենդանիների շրջանում, որ հակաբիոտիկների կիրառումն է մարդկանց համար ամենամեծ վտանգը ներկայացնում[30], դրա համար ստեղծվել են կանոններ, որոնք սահմանափակում են վնասակար ազդեցությունները, օրինակ՝ բակտերայի հակաբիոտիկակայունության զարգացումը գյուղատնտեսական կենդանիների շրջանում հակաբիոտիկների օգտագործման ժամանակ և որ բակտերիան կարող է դեղակայունության գեները փոխանցել մարդուն ախտահարող բակտերիաներին[31]։ 2017 թվականիի հունվարի 1-ին, FDA-ի կողմից ընդունված օրենսդրությամբ պահանջվում է, որ մարդու համար կարևոր և կենդանիների կերի մեջ օգտագործվող հակաբիոտիկները (առաջնահերթ ազատ վաճառքի դեղերը) դասակարգվեն որպես Veterinary Feed Directive (VFD) դեղեր։ Այս գործողությունը պահանջում է, որ ֆերմերներն աշխատեն անասնաբույժների հետ, որպեսզի ստանան VFD-ի գրավոր կարգադրումները[32]։ Այս ակտի ազդեցությունը պահանջ է դնում անասնաբույժ-պատվիրատու-հիվանդ (veterinarian-client-patient relationship (VCPR)) կապի հաստատման վրա։ Այս կապի շնորհիվ, ֆերմերներն անասնաբույժներից կստանան հավելյալ տեղեկություններ։ Սննդում դեղակայուն բակտերիաների առկայությունը մարդկանց շրջանում կարող է վարակի պատճառ դառնալ։ Ինչպես մարդկանց շրջանում, այնպես էլ սննդարդյունաբերության մեջ օգտագործվող կենդանիներին հակաբիոտիկ տալուց, բացի դեղակայուն բակտերիաներից բոլոր բակտերաները ոչնչանում են։ Մսատու կենդանիների մորթի և մշակման ժամանակ աղիքներում գտնվող դեղակայուն մանրէները կարող են վարակել միսը կամ այլ կենդանական արտադրանքներ։ Դեղակայուն մանրէները կենդանու աղիքից կղանքի միջոցով կարող են անցնել արտաքին միջավայր (ջուր և հող)։ Եթե կենդանու կղանքը կամ ջուրը, որոնք պարունակում են դեղակայուն մանրէներ, օգտագործվի որպես պարարտանյութ կամ այդ ջրով ոռոգեն մրգերը և բանջարաղենները, ապա սա կարող է բերել դեղակայուն մանրէների տարածմանը[33]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Harrison JW, Svec TA (1998 թ․ ապրիլ). «The beginning of the end of the antibiotic era? Part II. Proposed solutions to antibiotic abuse». Quintessence International. 29 (4): 223–9. PMID 9643260.
  2. 2,0 2,1 Food Insight (2016). «FDA Antibiotic Regulation Through the Decades». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. American Academy of Pediatrics, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Academy of Pediatrics, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին, which cites
    • «Diagnosis and Management of Bronchiolitis». Pediatrics. 118 (4): 1774–1793. 2006. doi:10.1542/peds.2006-2223. PMID 17015575. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
    • Shulman, S. T.; Bisno, A. L.; Clegg, H. W.; Gerber, M. A.; Kaplan, E. L.; Lee, G.; Martin, J. M.; Van Beneden, C. (2012). «Clinical Practice Guideline for the Diagnosis and Management of Group a Streptococcal Pharyngitis: 2012 Update by the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 55 (10): e86–102. doi:10.1093/cid/cis629. PMID 22965026.
  4. «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Academy of Otolaryngology–Head and Neck Surgery, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն), which cites
    • Rosenfeld, R. M.; Schwartz, S. R.; Pynnonen, M. A.; Tunkel, D. E.; Hussey, H. M.; Fichera, J. S.; Grimes, A. M.; Hackell, J. M.; Harrison, M. F.; Haskell, H.; Haynes, D. S.; Kim, T. W.; Lafreniere, D. C.; LeBlanc, K.; Mackey, W. L.; Netterville, J. L.; Pipan, M. E.; Raol, N. P.; Schellhase, K. G. (2013). «Clinical Practice Guideline: Tympanostomy Tubes in Children». Otolaryngology–Head and Neck Surgery. 149 (1 Suppl): S1–S35. doi:10.1177/0194599813487302. ISSN 0194-5998. PMID 23818543.
  5. «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Academy of Otolaryngology–Head and Neck Surgery, 2013 թ․ փետրվար, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն), which cites
    • Rosenfeld, R.; Brown, L.; Cannon, C.; Dolor, R.; Ganiats, T.; Hannley, M.; Kokemueller, P.; Marcy, S.; Roland, P.; Shiffman, R.; Stinnett, S. S.; Witsell, D. L.; American Academy of Otolaryngology–Head and Neck Surgery Foundation (2006). «Clinical practice guideline: Acute otitis externa». Otolaryngology–Head and Neck Surgery. 134 (4): S4–23. doi:10.1016/j.otohns.2006.02.014. PMID 16638473.
  6. «Treating sinusitis: Don't rush to antibiotics» (PDF), Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, Consumer Reports, 2012 թ․ հուլիս, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-01-24-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  7. Sheikh, Aziz; Hurwitz, Brian; van Schayck, Constant Paul; McLean, Susannah; Nurmatov, Ulugbek (2012 թ․ սեպտեմբերի 12). «Antibiotics versus placebo for acute bacterial conjunctivitis». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD001211. doi:10.1002/14651858.CD001211.pub3. ISSN 1469-493X. PMID 22972049.
  8. American Geriatrics Society, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Geriatrics Society, Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին
  9. 9,0 9,1 American Academy of Dermatology (2013 թ․ փետրվար), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Academy of Dermatology, Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին, which cites
    • Sheth, V. M.; Weitzul, S. (2008). «Postoperative topical antimicrobial use». Dermatitis : Contact, Atopic, Occupational, Drug. 19 (4): 181–189. PMID 18674453.
  10. Beringer PM, Wong-Beringer A, Rho JP (1998 թ․ հունվար). «Economic aspects of antibacterial adverse effects». PharmacoEconomics. 13 (1 Pt 1): 35–49. doi:10.2165/00019053-199813010-00004. PMID 10175984.
  11. Weiss AJ, Elixhauser A. Origin of Adverse Drug Events in U.S. Hospitals, 2011. HCUP Statistical Brief #158. Agency for Healthcare Research and Quality, Rockville, MD. July 2013. [1] Արխիվացված 2017-08-01 Wayback Machine
  12. 12,0 12,1 12,2 «Antimicrobial Resistance: Tackling a crisis for the health and wealth of nations» (PDF). Review on Antimicrobial Resistance.
  13. Beović B., Kreft, Seme K., Čižman M. (2009). «The Impact of Total Control of Antibiotic Prescribing by Infectious Disease Specialist on Antibiotic Consumption and Cost». Journal of Chemotherapy. 21 (1): 46–51. doi:10.1179/joc.2009.21.1.46. PMID 19297272.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Neuhauser MM, Weinstein RA, Rydman R, Danziger LH, Karam G, Quinn JP (2003 թ․ փետրվար). «Antibiotic resistance among gram-negative bacilli in US intensive care units: implications for fluoroquinolone use». JAMA. 289 (7): 885–8. doi:10.1001/jama.289.7.885. PMID 12588273. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  15. «Studies examine prescribing of antibiotics for respiratory infections in hospital emergency departments». USA: U.S. Department of Health and Human Services. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 7-ին. «From 1995 to 2002, inappropriate antibiotic prescribing for acute respiratory infections, which are usually caused by viruses and thus are not responsive to antibiotics, declined from 61% to 49%. However, the use of broad-spectrum antibiotics such as the fluoroquinolones, jumped from 41% to 77% from 1995 to 2001. Overuse of these antibiotics will eventually render them useless for treating antibiotic-resistant infections, for which broad-spectrum antibiotics are supposed to be reserved.»
  16. «Fluoroquinolone Resistance and Tuberculosis Treatment». USA: The New York City Department of Health and Mental Hygiene. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  17. Froom J; Culpepper L; Jacobs M; և այլք: (1997 թ․ հուլիս). «Antimicrobials for acute otitis media? A review from the International Primary Care Network». BMJ. 315 (7100): 98–102. doi:10.1136/bmj.315.7100.98. PMC 2127061. PMID 9240050.
  18. Hartmann, Erica; Hickey, Roxana; Hsu, Tiffany; Roman, Clarisse; Chen, Jing; Schwager, Randall; Kline, Jeff; Brown, G.; Halden, Rolf; Huttenhower, Curtis; Green, Jessica (2016 թ․ սեպտեմբերի 20). «Antimicrobial Chemicals Are Associated with Elevated Antibiotic Resistance Genes in the Indoor Dust Microbiome». Environmental Science & Technology. 50 (18): 9807–9815. Bibcode:2016EnST...50.9807H. doi:10.1021/acs.est.6b00262. PMC 5032049. PMID 27599587.
  19. «Cipro, Related Antibiotics Over-Prescribed, Fueling Microbe Resistance». USA: University Of California. 2002 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  20. K. Bassett; B. Mintzes; V. Musini; T.L. Perry Jr; M. Wong; J.M. Wright (2002 թ․ նոյեմբեր). «Therapeutics Letter» (PDF). Canadian Family Physician. 48. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին. «Gatifloxacin and moxifloxacin have no proven clinical advantages over other fluoroquinolones, macrolides, or amoxicillin. Based on cost, they are not first-choice drugs for their approved indications.»
  21. Ziganshina, Lilia E.; Titarenko, Albina F.; Davies, Geraint R. (2013 թ․ հունիսի 6). «Fluoroquinolones for treating tuberculosis (presumed drug-sensitive)». The Cochrane Database of Systematic Reviews (6): CD004795. doi:10.1002/14651858.CD004795.pub4. ISSN 1469-493X. PMC 6532730. PMID 23744519.
  22. Little P, Gould C, Williamson I, Warner G, Gantley M, Kinmonth AL (1997 թ․ օգոստոս). «Reattendance and complications in a randomised trial of prescribing strategies for sore throat: the medicalising effect of prescribing antibiotics». BMJ. 315 (7104): 350–2. doi:10.1136/bmj.315.7104.350. PMC 2127265. PMID 9270458.
  23. Hueston WJ (1997 թ․ մարտ). «Antibiotics: neither cost effective nor 'cough' effective». The Journal of Family Practice. 44 (3): 261–5. PMID 9071245.
  24. Mayo Clinic
  25. Zadik Y; Findler M; Livne S; և այլք: (2008 թ․ դեկտեմբեր). «Dentists' knowledge and implementation of the 2007 American Heart Association guidelines for the prevention of infective endocarditis». Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod. 106 (6): e16–9. doi:10.1016/j.tripleo.2008.08.009. PMID 19000604.
  26. Elad S, Binenfeld-Alon E, Zadik Y, Aharoni M, Findler M (2011 թ․ մարտ). «Survey of acceptance of the 2007 American Heart Association guidelines for the prevention of infective endocarditis: a pilot study». Quintessence Int. 42 (3): 243–51. PMID 21465012.
  27. Wilson W; Taubert KA; Gewitz M; և այլք: (2007 թ․ հոկտեմբեր). «Prevention of infective endocarditis: guidelines from the American Heart Association». Circulation. 116 (15): 1736–54. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.183095. PMID 17446442.
  28. «No prescription needed to obtain antibiotics from almost half of online sites, study shows». Pharmaceutical Journal. 2017 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2017-12-18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  29. Silbergeld, E.K.; Graham, J.; Price, L.B. (2008), «Industrial food animal production, antimicrobial resistance, and human health», Annual Review of Public Health, 29: 151–169, doi:10.1146/annurev.publhealth.29.020907.090904, PMID 18348709
  30. Landers, T.F.; Cohen, B.; Wittum, T.E.; Larson, E.L. (2012), «A review of antibiotic use in food animals: Perspective, policy, and potential», Public Health Reports, 127 (1): 4–22, doi:10.1177/003335491212700103, PMC 3234384, PMID 22298919
  31. «Are antibiotics turning livestock into superbug factories?». 2017 թ․ սեպտեմբերի 28.
  32. Beth Ferry, Madonna Benjamin, Michigan State University Extension and Megan Sprague, MDARD (2016). «Don't wait, be ready! New antibiotic rules for 2017». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  33. CDC

Այլ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]