Արտաքին օտիտ
Արտաքին օտիտ | |
---|---|
Տեսակ | գլխի և պարանոցի հիվանդություն և վարակիչ հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-10 | H60 |
![]() |
Արտաքին ականջաբորբ, նաև լողորդի ականջ[1] , արտաքին անցուղու բորբոքում[2] ։ Հաճախ ուղեկցվում է ականջի ցավով, անցուղու այտուցով, իսկ երբեմն լսողության նվազումով [2] ։ Սովորաբար ցավն առաջանում է շարժման ժամանակ[3] ։ Բացի ծանր դեպքերից, բարձր ջերմություն չի հանդիպում[3]։
Արտաքին օտիտը կարող է լինել սուր (մինչև վեց շաբաթ) կամ քրոնիկ ( երեք ամսից ավել տևողությամբ)[2] ։ Սուր բորբոքումը սովորաբար պայմանավորվա է լինում բակտերիալ ինֆեկցիայով։ Սուր բորբոքումը սովորաբար բակտերիալ ծագման է լինում, իսկ քրոնիկ բորբոքումը ավելի հաճախ լինում է ալերգիկ և աուտոիմուն[2][3]։ Ռիսկի գործոններն են լողալը, ականջի մաքրումից փոքր տրավման, մաշկային տարբեր խնդիրներ, ինչպիսիք են մաշկաբորբը և պսորիազը[2][3]։ Դիաբետ ունեցող մարդկիկ ունեն մեծ ռիսկ զարգացնելու չարորակ արտաքին ականջաբորբ[2]։ Ախտորոշվում է նշանների և ախտանշանների հիման վրա[2]։ Քրոնիկ և ծանր դեպքերում կարող է օգտակար լինելմանրէաբանական հետազոտությունը[2]։
Ականջի կաթնաթթվային կաթիլները կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց[3] ։ Սուր բորբոքման ժամանակ տիպիկ բուժումը ներառում է հակաբիոտիկները, օրինակ օֆլոքսացին կամ կաթնաթթվային կաթիլներ[2][3]։ Ստերոիդ թերապիան կարող է օգտագործվել որպես լրացում հակաբիոտիկներին[2]։ Որպես ցավազրկող միջոց սովորաբար օգտագործվում է իբուպրոֆեն[2]։ Ներքին ընդունման հակաբիոտիկները խորհուրդ չեն տրվում, եթե չկա իմուն համակարգի թուլություն, կամ, եթե առկա է ականջի շուրջ մաշկի բորբոքում[2] ։ Տիպիկ դեպքերում բարելավում դիտվում է բուժումից մեկ օր անց[2] ։ Քրոնիկ դեպքերում բուժումը կախված է կոնկրետ դեպքից[2]։
Արտաքին ականջաբորբը հանդիպում է 1–3% մարդկանց մոտ, որոնցից 95% սուր է[2] ։ Մոտ 10%մարդկանց մոտ հանդիպում է կյանքի տարբեր ժամանակահատվածներում[3] ։ Ավելի հաճախ հանդիպում է 7-12 տարեկան երեխաների մոտ[2][4] ։ Արտաքին ականջաբորբը հավասար հաճախականությամբ է հանդիպում կանանց և տղամարդկանց մոտ[4]։ Այն մարդիկ, ովքեր ապրում են տաք և խոնավ կլիմայական գոտում, հազվադեպ են հիվանդանում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rapini, Ronald P., Bolognia, Jean L., Jorizzo, Joseph L. (2007)։ Dermatology: 2-Volume Set։ St. Louis: Mosby։ ISBN 1-4160-2999-0
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Wipperman J (March 2014)։ «Otitis externa.»։ Primary care 41 (1): 1–9։ PMID 24439876։ doi:10.1016/j.pop.2013.10.001
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Schaefer P, Baugh RF (դեկտեմբերի 1, 2012)։ «Acute otitis externa: an update.»։ American Family Physician 86 (11): 1055–61։ PMID 23198673
- ↑ 4,0 4,1 Lee H, Kim J, Nguyen V (September 2013)։ «Ear infections: otitis externa and otitis media.»։ Primary care 40 (3): 671–86։ PMID 23958363։ doi:10.1016/j.pop.2013.05.005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fluid in the Middle Ear: A Guide for Parents, The Institute for Good Medicine at the Pennsylvania Medical Society
- What to do if your child has swimmer's ear from Seattle Children's Hospital
- DRTBALU.com Otolaryngology online Archived 2018-02-11 at the Wayback Machine.
|