Հալևորուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալևորուկ
Senecio haworthii
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Հալևորուկ
Տեսակ Հալևորուկ տափակատերև
Լատիներեն անվանում
Senecio


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 36084
NCBI 18794

Հալևորուկ (լատ.՝ Senecio), ալևորուկ, խաչախոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, լիանների (երբեմն՝ երկար փայտային ցողունով), թփերի, թփուտների, ցածր ծառերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 1500 (այլ տվյալներով՝ 3000)։

Տերևները՝ երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, հաճախ՝ թավոտ, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մանուշակագույն՝ խմբված զամբյուղներում։ Հայաստանում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում՝ լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Կան էնդեմիկ (Լիպսկու, Սոսնովսկու ևն) տեսակներ։ Գետային հալևորուկը սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում։ Գարնանային, փոքրաշաքիլ և այլ հալևորուկները ցանքատարածությունների մոլախոտեր են։ Ունեն նաև գեղազարդիչ նշանակություն։ Senecio patyphylloides-ը և Senecio fluviatilis-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Senecio vernalis։ Բուսաբանական նկարազարդումը. «Deutschlands Flora in Abbildungen» գրքի (1796)

Անվանումը այլ լեզուներով.անգլ.՝ Groundsel, Ragwort; հայերեն՝ Ալևորուկ; եբրայերեն՝ סביון‎; իտալերեն՝ Senecione; չինարեն՝ 千里光属; լատիշ․՝ Krustaine; լիտ.՝ Žilė; գերմ.՝ Greiskraut, Kreuzkraut; հոլ.՝ Kruiskruid; լեհ.՝ Starzec; ֆիններեն՝ Villakko; ֆր.՝ Séneçon; շվեդերեն՝ Korsörter; էստ․՝ Ristirohi.

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 10-100 սմ է։ Տերևները փետրաձև-բլթակավոր են կամ ամբողջական, հաճախ՝ թավոտ։ Ծաղկազամբյուղները ողկուզանման, հովանոցանման, վահանանման կամ հուրանանման ծաղկաբույլերում են, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, ծիրանագույն կամ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Մեղրատու է և ներկատու։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալևորուկ տափակատերևը (Տ. platyphylloides) դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ (տերևները՝ 0,49-3,5 %, ցողունները՝ 0,2-1,2%, կոճղարմատները՝ 2-4%, կոկոնները՝ ավելի քան 5 %, ծաղիկները՝ մինչև 3 %, սերմերը՝ մինչև 5 %), որոնց մեջ առավել կարևոր են պլատիֆիլինը, նեոպլատիֆիլինը, սենեցիֆիլինը, սառացինը։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է բոլոր մարզերում, լեռնատափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Աճում է գետափերին, թփուտներում, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։

Հալևորուկը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Senecio grandifolius HC1.JPG

Հայաստանում՝ 15 տեսակ՝

  • Հալևորուկ գարնանային (S. vernalis),
  • Հալևորուկ խաւոուտիկատերեվ (Տ. taraxacifolius),
  • Հալևորուկ կովկասյան (S. caucasigenus),
  • Հալևորուկ ճարճրուկատերեվ (S. erucifolius) և այլն։
  • Հալևորուկ Լիպսկու (S.lipskyi),
  • Հալևորուկ Սոսնովսկու (Տ. sosnovskyi) և այլն ու սառցադաշտային դարաշրջանի մնացորդ Հալևորուկ գետային (Տ. fluviatilis, պահպանվել է միայն Սևանիավազանի բարձրլեռնայնի ճահճուտներում) տեսակները բնաշխարհիկներ են։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստուկներն օգտագործում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, հաստ աղիքի, լեղապարկի բորբոքումների, լյարդային ու երիկամային խիթերի և այլ դեպքերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են (գարնանային, փոքրաշաքիլ Հալևորուկներ և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 462—476.
  • Ботаника. Энциклопедия «Все растения мира»։ Пер. с англ. (ред. Григорьев Д. и др.) — Könemann, 2006 (русское издание). — С. 836—837. — ISBN 3-8331-1621-8.
  • Иллюстрированный определитель растений Ленинградской области / Под ред. А. Л. Буданцева и Г. П. Яковлева. — М.։ Товарищество научных изданий КМК, 2006. — С. 526—527, 542—546. — ISBN 5-87317-260-9.
  • Вермейлен, Нико. Полезные травы. Иллюстрированная энциклопедия։ Пер. с англ. — М.։ Лабиринт Пресс, 2002. — С. 272. — ISBN 5-9287-0244-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 48 CC BY-SA icon 80x15.png