Կրուասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրուասան
Կրուասանի բաղադրիչները
Ծագում
Ենթատեսակհացաբուլկեղեն և թխվածք
Առաջացման երկիրԱվստրիա
ՀեղինակՊիտեր Վենդլեր
Ստեղծման տարեթիվ1683
 Croissant Վիքիպահեստում

Կրուասան (ֆր.՝ croissant՝ կիսալուսին), ոչ մեծ կաթնահունց արտադրանք կիսալուսնի տեսքով, խմորիչով շերտավոր խմորից՝ պատրաստված առնվազն 82 % յուղայնությամբ կարագով։ Շատ տարածված է Ֆրանսիայում , որտեղ այն մատուցում են նախաճաշին՝ սուրճի կամ տաք շոկոլադի հետ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսալուսնաձև բլիթները (գերմ.՝ Kipferl) թխում էին Ավստրիայում առնվազն XIII դարից սկսած։ Սակայն այժմյան կրուասանների ժողովրդականությունը սկսվեց 1839 թվականից, երբ ավստրիացի սպա Ավգուստ Ցանգը Փարիզում բացեց «Վիենական փուռը», որտեղ նման բլիթներ էին թխում։

Կա մի լեգենդ, ըստ որի՝ 1683 թվականի վիենացի հացթուխ Պիտեր Վենդլերը (գերմ.՝ Peter Wendler) առաջին անգամ բլիթներ պատրաստեց՝ ի պատիվ Ավստրիայի հաղթանակի Օսմանյան կայսրության նկատմամբ։ Օսմանյան զորքերը պաշարել էին Վիենան․ հացթուխները, որ գիշերներն էին աշխատում և քաղաքացիների համար մինչև առավոտ բլիթներ էին պատրաստում, աղմուկ էին լսել և հասկացել էին, որ թուրքերը քաղաքի պատերից այն կողմ թունել էին փորում։ Հասկանալով այդ ամենը՝ նրանք տեղեկացրել էին զինվորներին և դրանով խանգարել թշնամու պլանների իրագործմանը։

1770 թվականին կրուասանը առաջին անգամ հայտնվեց Ֆրանսիայում։ Դա տեղի ունեցավ շնորհիվ Մարիա Անտուանետայի տեղափոխվելուն, ով, փաստորեն, դարձավ ավանդական ֆրանսիական նախաճաշի հիմնադիրը։

Այնուամենայնիվ, ավստրիական և ֆրանսիական կրուասանները լիովին տարբեր են։ Չէ՞ որ Վիենայից եկել է միայն նրա տեսքը, իսկ շերտավոր խմորից կրուասանը առաջին անգամ պատրաստել են ֆրանսիացի խոհարարները․ դա տեղի է ունեցել 20-րդ դարում։

Կրուասանը այնքան արագ ժողովրդականություն սկսեց վայելել, որ շուտով առաջացավ նման հրուշակեղենի մի ամբողջ «ընտանիք»։

Յուրօրինակ քաղցրավենիքը սկզբում գնորդների կողմից ընդունվում էր որպես նորաձևության հերթական տարր, սակայն հետագայում այն դարձավ ֆրանսիական խոհանոցի անբաժան խորհրդանիշներից մեկը։

Կրուասանների արգելքը Սիրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում հակակառավարական ապստամբները 2013 թվականին արգելեցին կրուասանների ներկրումը Հալեպի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նրանց բացատրում էին այդ քայլը վերը նշված ավստրիական լեգենդով[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ կրուասանները պատրաստվում են մարգարինով և անվանում են «սովորական» (ֆր.՝ ordinaire) , կամ մարգարինի ու կարագի խառնուրդով ` «հրուշակային» (ֆր.՝ patissier)։ Այդ կրուասանները կարող են ունենալ կիսալուսնի տեսք։ Երբ դրանք պատրաստված են բացառապես կարագով ապա ունեն ուղիղ ձև և կոչվում են «մաքուր կարագ» (ֆր.՝ pur beurre

Միջուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուասանները կարող են լինել ինչպես առանց որևէ միջուկի, այնպես շոկոլադով կամ ամենատարբեր լցոններով՝ պանրով, ապուխտը՝ պանրով, տարբեր կրեմներով, պերսիպանով, ջեմերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Claire Groden. Syrian Rebels Ban Croissants in Aleppo. Թայմ, 2 օգոստոսի 2013 թվական։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրուասան» հոդվածին։