Կրասնայա Պոլյանա (գյուղ, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրասնայա Պոլյանա
Գյուղ
Կրասնայա Պոլյանա
ուկրաիներեն՝ Красна Поляна
Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզԴոնեցկի մարզ
ՇրջանՎելիկոնովոսյոլկովսկի շրջան
Այլ անվանումներՆովայա Կարակուբա
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներՈւկրաիներեն, Ռուսերեն
Բնակչություն4 606[1] մարդ (2001)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+380 6243
Փոստային դասիչ85571
Ավտոմոբիլային կոդAH / 05
ՈՒՎՏԿՕԴ1421283001
Կրասնայա Պոլյանա (գյուղ, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան) (Ուկրաինա)##
Կրասնայա Պոլյանա (գյուղ, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան) (Ուկրաինա)
Կրասնայա Պոլյանա (գյուղ, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան) (Դոնեցկի մարզ)##
Կրասնայա Պոլյանա (գյուղ, Վելիկոնովոսյոլկովսկի շրջան) (Դոնեցկի մարզ)

Կրասնայա Պոլյանա (ուկրաիներեն՝ Красна Поляна), գյուղ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վելիկոնովոսյոլկովսկի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Նովայա Կարակուբա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է շրջանի հարավային մասում, Վետ Յալի գետի ձախ ափին (Դնեպրի ավազան)։ Դեպի մարզկենտրոն 35 կմ է, մինչև Զաչատևկա երկաթուղային կայարան՝ 15 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1787 թվականին, Ղրիմից եկած վերաբնակների կողմից։ Մինչև 1945 թվականը կոչվել է Նոր Կարակուբա։ Կրասնայա Պոլյանան ներառել է նաև գերմանական ավանը (գաղութը) Ելիզաբետդորֆը (Ելիզավետովկա, Ելիզաբեթտալ, Ելիզավետպոլ, Բլումենտալ)։ Բնակավայրը 1825 թվականին հիմնադրել են 35 ընտանիքներ Բադենից, Հեսսեն-Դարմշտադտից, Էլզասից։ Գտնվել է Մոկռիե Յալի գետի ձախ ափին՝ Մարիուպոլից 70 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ներկայումս այն կոչվում է Կրասնայա Պոլյանա։ 1945 թվականին Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Նովայա Կարակուբա գյուղը վերանվանվել է Կրասնայա Պոլյանա[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի տվյալներով Կրասնայա Պոլյանա գյուղում բնակվել է 4 606 մարդ։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոպոլյանսկի գյուղական խորհրդի վարչական կենտրոնը։

Տեղական խորհրդի հասցե՝ 85571, Դոնեցկի մարզ, Վելիկոնովոսելկովսկի շրջան, Կրասնայա Պոլյանա, փ. Լենինա, 60.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ» ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
  2. «Указ Президії Верховної Ради УРСР від 15.8.1945 «Про збереження історичних найменувань та уточнення … назв … Сталінської області» — Вікіджерела». uk.wikisource.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]