Կտավախոտ սովորական
Կտավախոտ սովորական | |
![]() Կտավախոտ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ջղախոտազգիներ (Plantaginaceae) |
Ցեղ | Կտավախոտ (Linaria) |
Տեսակ | Կտավախոտ սովորական (L. vulgaris) |
Միջազգային անվանում | |
Linaria vulgaris |
Կտավախոտ սովորական (լատ.՝ Linaria vulgaris), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տահաճ հոտով, առանցքային արմատով և ուղուղ, վերին մասում գեղձային մազիկներով ծածկված ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրություն 40-70 սմ է։ Նստադիր, կանաչ, հերթադիր, գծային-նշտարաձև տերևները խիտ են դասավորված։ Երկարավուն խիտ ողկույզներում հավաքված են դեղին ծաղիկները։ Բաժակը բաժանված է հինգ սրածայր երկարավուն-ձվաձև թերթիկների։ Երկշուրթ դեղին պսակի պսակաթերթիկները միաձուլվելով, առաջացնում են խողովակ, ունեն վառ նարնջագույն ուռուցիկ հատված ստորին շուրթի վրա, փակ երախ և երկար խթան։ Սև սկավառակաձև սերմերով պտուղը երկարավուն բազմասերմ տութիկ է, որը բացվում է գագաթնային մասում[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոլախոտ աճում է խոտածածկ լանջերին, մերձալպյան մարգագետիններում, անտառաեզրերին և գետափերին։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում։ Գեղարզարդային և թունավոր բույսեր են[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Բույսի պատրաստուկներն ունեն քրտնաբեր, միզամուղ, լեղամուղ և թույլ լուծողական ազդեցություն, կիրառվում են նաև թութքի, որքինի և պսորիազի բուժման համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|