Կոտեմ լայնատերև
Արտաքին տեսք
| Կոտեմ լայնատերև | |
Կոտեմ լայնատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
| Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
| Տրիբա | Lepidieae |
| Ցեղ | Lepidium |
| Տեսակ | Կոտեմ լայնատերև (L. latifolium) |
| Միջազգային անվանում | |
| Lepidium latifolium | |
Կոտեմ լայնատերև (լատիներեն՝ Lepidium latifolium), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]40-150 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողունով, խոշոր, երկարավուն-նշտարաձև, ամբողջաեզր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Հուրաններում հավաքված են մանր և սպիտակ ծաղիկները։ Կլորավուն-օվալաձև պտուղները պատիճակներ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մոլախոտ աճում է լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետերի ափերին, աղակալած հողմերում և ցանքսերում։ Տարածված է Տավուշի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկները, արմատներն ու սերմերը։ Սննդի մեջ կիրառում են երիտասարդ ընձյուղներն ու տերևները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ լայնատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ լայնատերև» հոդվածին։ |
| ||||||||||
|