Կոնստանդին Քրիստոֆորիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանդին Քրիստոֆորիդի
16-K-Kristoforidhi.jpg
Ծնվել է1827[1][2]
ԾննդավայրԷլբասան, Elbasan municipality
Վախճանվել է1895[1][2]
Վախճանի վայրԷլբասան, Elbasan municipality
Գրական անունKristoforidhi
Մասնագիտությունբառարանագիր, լեզվաբան, հեղինակ, թարգմանիչ, գրող և աստվածաշնչի թարգմանիչ
Ազգությունալբանացի
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունԶոսիմայա դպրոց և Malta Protestant College?
Commons-logo.svg Kostandin Kristoforidhi Վիքիպահեստում

Կոնստանդին Քրիստոֆորիդի (իրական անունը և ազգանունը` Կոստանդին Նդելկա, ալբ․՝ Kostandin Kristoforidhi, 1827[1][2], Էլբասան, Elbasan municipality - 1895[1][2], Էլբասան, Elbasan municipality), ալբանացի բանասեր, թարգմանիչ, բառարանագիր և գրող, որը մեծապես նպաստել է ալբաներեն գրական լեզվի կայացմանը։ 19-րդ դարի վերջին ալբանական ազգային շարժման նշանավոր դեմքերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանդին Քրիստոֆորիդի (բնօրինակ լուսանկար)
Ալբանիայի փոստային նամականիշ` Կ. Քրիստոֆորիդիի պատկերով, 1950 թվական
Կ. Քրիստոֆորիդիի հուշարձանը Էլբասանում

Ծնվել է Էլբասան քաղաքում։ Ուղղափառ արհեստավորի որդի էր։ 1850 թվականին ավարտել է Յանինայի հունալեզու վարժարանը, որտեղ նա ընկերացել է Յոհան Գեորգ ֆոն Հանի հետ` օգնելով նրան սովորել ալբաներեն և գրել գերմաներեն-ալբաներեն բառարան[3][4]։

1856 կամ 1857 թվականներին նա միացավ Իզմիրի բողոքական եկեղեցուն` այդպիսով դառնալով առաջին հայտնի ալբանացի բողոքականը[5]։

1857 թվականին մեկնեել է Ստամբուլ, որտեղ օսմանյան իշխանություններին ուղղված ալբանական լեզվի պաշտպանության հուշագիր է պատրաստել։

1860 թվականին ժամանել է Մալթա, որտեղ ավարտել է Նոր Կտակարանի ալբաներեն թարգմանությունը։ Մալթայից ուղևորվել է Թունիս, որտեղ մինչև 1865 թվականը աշխատել է որպես ուսուցիչ։ Նույն թվականին համագործակցություն է հաստատել բրիտանական և արտասահմանյան աստվածաշնչյան ընկերության հետ[6][7]։ Այդ ժամանակ էլ դարձել է ալբանական ազգային շարժման մասնակից` հանդես գալով Օսմանյան կայսրության սահմաններում ալբանական հողերի ինքնավարության օգտին[8]։

Աշխատակցել է «Albania» ամսագրին։

Նա գիտեր ալբաներեն, հունարեն, լատիներեն, եբրայերեն, անգլերեն, իտալերեն, թուրքերեն, բուլղարերեն, արաբերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Գիտական և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է նրանով, որ 1872 թվականին առաջինն է Նոր Կտակարանը թարգմանել ալբանական լեզվի բարբառներից մեկով, իսկ 1879 թվականին նաև թարգմանել է տոսկերենով (ալբաներենի բարբառներից)։ Թարգմանություն կատարելով երկու բարբառներով` հիմք է դրել երկու բարբառների` ազգային ալբաներենի հետ միավորման համար։

Բացի այդ` Քրիստոֆորիդիի կարևորագույն աշխատություններն են «Ալբաներեն-հունարեն բառարանը» (1904), «Ալբաներենի քերականությունը» (1882), «Այբբենարանը» (1872), ինչպես նաև ալբանական լեզվի բազմաթիվ ուսումնասիրությունները։

Կյանքի վերջին տարիներին պատմվածքների ժողովածու է պատրաստել լեռնցիների կյանքից (Gjahu and malësorëve), որը հրապարակվել է նրա մահից հետո։

Նա ալբաներենի զարգացումը համարել է ալբանացի ժողովրդի պահպանման համար կարևոր և իր կյանքի մեծ մասը նվիրել է լեզվի ուսումնասիրությանը` շրջելով Ալբանիայով և նյութեր հավաքելով[7]։ Այդ ջանքերի արդյունքը դարձել է նրա ամենակարևոր աշխատանքը` «Ալբաներենի բառարանը» (հունարեն՝ Λεξικόν της Αλβανικής Γλώσσης, ալբ․՝ Fjalori i Gjuhës Shqipe)` հրատարակված Աթենքում[6][9] 1904 թվականին` Քրիստոֆորիդիի կազմելուց 25 տարի անց։ Այն գրվել է հունարեն[10]։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Istoria e shkronjësë shënjtëruarë. (1872)
  • Λεξικὸν τῆς ἀλβανικῆς γλώσσης Lexikon tēs albanikēs glōssēs (Greek-Albanian Dictionary)
  • Γραμματική τῆς γλώσσης κατὰ τὴν τοσκικὴν διάλεκτον Grammatikē tēs glossēs kata tēn toskikēn dialekton (1882)
  • Abetare. (ABC-Primer, Gheg 1867, Tosk 1868)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետական մեծ հանրագիտարան։ 3-րդ հրատարակություն
  • Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History. New York: I.B. Tauris, 2012, s. 257. ISBN 978-1-78076-431-3.(անգլ.)
  • Stuart Mann: Albanian Literature: An Outline of Prose, Poetry, and Drama. Londyn: 1955.(անգլ.)
  • George Gawrych: The Crescent and the Eagle: Ottoman Rule, Islam and the Albanians, 1874—1913. New York: 2006.(անգլ.)

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CONOR.SR
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
  3. Gawrych 2006, էջեր. 20–21.
  4. Robert Elsie (24 December 2012)։ A Biographical Dictionary of Albanian History։ I.B.Tauris։ էջ 257։ ISBN 978-1-78076-431-3։ Վերցված է 7 հունվարի 2013 
  5. «Smyrna Station»։ The Gospel in Turkey: Being the Third Annual Report of the Turkish Missions-Aid Society: 20–21։ 1857 
  6. 6,0 6,1 Skendi Stavro (1967)։ The Albanian national awakening։ Princeton: Princeton University Press։ էջեր 122–123։ ISBN 9781400847761 
  7. 7,0 7,1 Gawrych 2006, էջ. 20.
  8. Gawrych 2006, էջ. 44.
  9. Gawrych George (2006)։ The Crescent and the Eagle: Ottoman rule, Islam and the Albanians, 1874–1913։ London: IB Tauris։ էջեր 20, 130։ ISBN 9781845112875 
  10. Lloshi p. 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]