Կոկռոշենի
Առաջարկվում է այս և Կոկռոշենի սովորական հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Կոկռոշենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ribes uva-crispa
L., 1753
| ||||||||||||
|
Կոկռոշենի (լատ.՝ Ribes uva-crispa), կոկռոշազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 1 տեսակ՝
- Կոկռոշենի թեքված կամ Եվրոպական (G. reclinata)։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
1 - ծաղկող բույսի ճյուղերը 2 - հատվածավոր ծաղիկը, 3 - սերմնատարներ 4-6 - պտուղները տարբեր հասունացման շրջանում, 7 - սերմ |
Տարբեր բարձրության (մինչև 1 մետր) թփեր են։ Ընձյուղները պատած են բաց կարմրավուն փշերով, տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր։ Տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ։ Ծաղիկները հաճախ երկսեռ են, 1-ից 3-ական՝ հավաքված ողկույզներում։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սպիտակ, դեղին, կարմիր կամ սև կեղծ հատապտուղ է՝ մազմզուկներով կամ մերկ։ Հատապտուղները գնդաձև են, կանաչավուն, դեղնավուն կամ ծիրանագույն, լավ ընդգծված գծիկներով։ Բազմանում է սերմերով, մացառներով, կտրոններով, թփի կիսմամբ, անդալիսով։ Լուսասեր է, ցրտա-, ստվերադիմացկուն։ Երաշտադիմացկուն չէ։
Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, վիտամիններ C, B, P, կարոտին (A-նախավիտամին), ֆոսֆոր, երկաթի աղեր և այլն։ Հատապտուղն օգտագործում են թարմ և սննդի մեջ (մուրաբա, կոմպոտ)։
Թարմ պտուղները պարունակում են 5-12% զանազան շաքարներ, մինչև 2% օրգանական թթուներ, մինչև 55 մգ% C վիտամին, ֆոսֆորի, կալցիումի և երկաթի աղեր։ Շնորհիվ պեկտինային նյութերի առկայության կոկռոշը հանդիսանում է հակառադիանտ, հակաճառագայթային հատապտուղ, որն օժանդակում է մարդու օրգանիզմից ռադիոնուկլիոդների դուրս մղմանը, ուժեղացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը։ Հողի և կլիմայի նկատմամբ քիչ է պահանջկոտ[2]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկռոշենին ծագումով Արևմտյան Եվրոպայից և հյուսիսային Աֆրիկայից է։ Որպես վայրի բույս տարածված է Կովկասում, Անդրկովկասում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի (Սևանի ավազան) և այլ մարզերի անտառներում, անտառեզրերին. գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։
Ծաղիկները և տերևները խոշոր պլանով
|
Բուժիչ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժիչ նպատակներով օգտագործում են սակավարյունության, ախորժակի բարձրացման, լյարդի և աղեստամոքսային ուղու հիվանդությունների և պալարախտի դեպքում։
Նյութափոխանակության խախտման և գիրության ժամանակ խորհուրդ են տալիս 3-4 շաբաթվա ընթացքում մեծ քանակությամբ կոկռոշի հատապտուղներ օգտագործել ցանկացած այլ կալորիական սննդի փոխարեն։ Դրա հատապտուղներն օգտակար են հաճախակի արյան զեղումների կանխման, նաև մաշկային հիվանդությունների ժամանակ։
Սրտամկանային ինֆարկտ տարած հիվանդներին օգտակար է ամսվա ընթացքում մեծ քանակությամբ կոկռոշի հատապտուղների օգտագործումը։ Հատապտուղների եփուկն օգտագործում են աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։
Կովկասյան ժողովրդական բժշկության մեջ կոկռոշի տերևները օգտագործել են որպես թոքերի պալարախտի բուժման միջոց։ Կոկռոշը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, հակազդում է օրգանիզմի նորագոյացությունների աճին։
Ժամանակակից բժշկության մեջ կոկռոշի հատապտուղներն օգտագործում են իբրև արժեքավոր սննդարար և բուժիչ դիետիկ մթերք։ Օգտակար է հատկապես ծերերին, որպես քրոնիկ փորկապության կանխման միջոց, սակավարյունության և քթի, բերանի լորձաթաղանթի ժամանակ։
Հատապտուղներն օգտագործում են հում, մարինացված, շաքարով ծածկված և թթու դրած տեսքով[3]։
Սիստեմատիկ դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ դասակարգման մեջ առանձնացնում են 2 տեսակ՝ Ribes և Grossularia[4]։ Ըստ մենագրությունների ավելի շատ տարածված է 1 տեսակը՝ Ribes[5]։
Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grossularia glandulososetosa Opiz
- Grossularia hirsuta Mill.
- Grossularia intermedia Opiz
- Grossularia pubescens Opiz
- Grossularia reclinata (L.) Mill.
- Grossularia spinosa (Lam.) Rupr.
- Grossularia uva Scop. nom. illeg.
- Grossularia uva-crispa (L.) Mill.
- Grossularia vulgaris Spach nom. illeg.
- Oxyacanthus sativus Chevall.
- Oxyacanthus uva-crispa (L.) Chevall.
- Ribes aculeatum Salisb.
- Ribes caucasicum Adams ex Schult.
- Ribes crispum Dulac nom. illeg.
- Ribes dubium Jacques
- Ribes grossularia L.
- Ribes grossularium St.-Lag.
- Ribes hybridum Besser
- Ribes reclinatum L.
- Ribes spinosum Lam.
De Janczewski-ը (1907) Ribes տեսակը բաժանել է 6 ենթատեսակի[6]։
- Coreosma,
- Ribesia,
- Grossularia,
- Grossularioides,
- Parilla,
- Berisia։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Барабанов Е.И. Ботаника: учебник для студ. высш. учеб. заведений. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 285. — 448 с. — ISBN 5-7695-2656-4
- ↑ Այգեգործի տեղեկատու, Երևան 1989
- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
- ↑ Berger, 1924; Coville and Britton, 1908; Komarov, 1971
- ↑ de Janczewski, 1907; Sinnott, 1985
- ↑ USDA
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Губанов И. А. и др. 717. Grossularia reclinata (L.) Mill. (Ribes reclinatum L.) — Крыжовник отклонённый // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные։ раздельнолепестные). — С. 353. — ISBN 9-87317-128-9.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Королевский протеже. О крыжовнике. Журнал «Садовник» № 7, 2006 Archived 2008-12-28 at the Wayback Machine.
- Описание сортов крыжовника
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 528)։ ![]() |
|