Կիրկ Հեմմետ
Կիրկ Հեմմետ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kirk Lee Hammett |
Ի ծնե անուն | Կիրկ Լե Հեմմետ |
Նաև հայտնի է որպես | JONFER |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1962[1][2] (60 տարեկան) Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | էքստրիմալ մետալ, սպիդ-մետալ, հևի-մետալ, ծանր ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 1980 թվականից մեր օրեր |
Լեյբլ | Warner Bros. Records |
Կրթություն | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում և De Anza High School? |
Անդամակցություն | Մետալիկա |
Կայք | metallica.com |
![]() |
Կիրկ Հեմմետ (անգլ.՝ Kirk Lee Hammett, նոյեմբերի 18, 1962[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կիթառիստ-վիրտուոզ, երգերի հեղինակ։ Ավելի հայտնի է, որպես Մետալիկա խմբի անդամ։ Համարվում է Մետալիկայի ճանաչված ստեղծագործությունների հեղինակ։ Զբաղեցրել է 11-րդ տեղը բոլոր ժամանակների վաստակավոր կիթառիստների ցանկում։ Եղել է Ջո Սատրիանիի կիթառի աշակերտը։ Մի շարք կիթառների ընկերության հեղինակ է ESP։ Բացի այդ օգտագործում է Gibson Les Paul, Jackson Randy Rhoads, ESP Flying V և Fender կիթառի ընկերությունը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 18-ին Սան Ֆրանցիսկոյում։ Նրա հայրը եղել է իռլանդական նավաստի, իսկ մայրը եկել է Ֆիլիպիններից։ Կիրկը ավարտել է Կալիֆոռնիայի Ռիչմոնդ քաղաքի De Anza դպրոցի 11-րդ դասարանը։ Նրան ունի մեծ եղբայր՝ Ռիկը և փոքր քույր՝ Տոնին։
Որպես երեխա, Կիրկը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել եղբոր երաժշտական հավաքածուին, որը մեծապես ազդել է իր կիթառ նվագելու որոշան վրա։ 15 տարեկանում Կիրկը իր աշխատած գումարով ձեռք է բերել իր առաջին Էլեկտրական կիթառը։ Հեմմետը մեծացել է այնպիսի խմբերի ազդեցության տակ, ինչպիսիք են՝ Led Zeppelin, Black Sabbath, Deep Purple, Status Quo, The Rolling Stones, Ջիմի Հենդրիքս, UFO։ Ամենամեծ ազդեցությունը նրա ստեղծագործելու վրա ունեցել է Ջիմի Հենդրիքսը։
Exodus (1980-1983)[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականին Հեմմետը Թոմ Հանտինգոմի, Թիմ Ագնելլոյի և Կարլտոն Նելսոնի հետ ստեղծում են Exodus խումբը և առաջիններից մեկը սկսում են նվագել էքստրիմալ մետալ։
Metallica (1983- մեր ժամանակներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին Կիրկ Հեմմետին իր ուշադրության տակ վերցրեց Մետալիկա երիտասարդ խումբը, հրավիրելով նրան զբաղեցնելու սոլո կիթառահարի տեղը, Դեյվ Մաստեյնի փոխարեն։ Այսպիսով 1983 թվականից Կիրկը համարվում է Մետալիկա խմբի առաջատար կիթառահար և մի շարք ստեղծագործությունների հեղինակ։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմմետը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնությունը Ռեբեկկայի հետ տևել է երեք տարի և ավարտվել է 1990 թվականին, «Black Album»-ի ստեղծման ժամանակ։ Այժմ (1998 թվականի հունվարի 31-ից) Կիրկը ապրում է Սան Ֆրանցիսկոյում իր կնոջ՝ Լանայի և երկու որդիների հետ։
Հեմմետը հետաքրքրված է ալիքասահքով, խոհարարությամբ, հնագիտությամբ, պիրսինգով, ավտոմեքենաներով և ուժս ժանրի ֆիլմերով։ Կիրկը սիրում է լսել UFO, Black Sabbath, Deep Purple, Led Zeppelin, Ջո Սատրիանի, Warren Haynes, Adrian Belew,Ֆրեդի Քինգ, Buddy Guy, Ջիմի Հենդրիքս, Kiss, Santana։
Հայտնի է, որ նա օգտագործել է թմրանյութ շատ կարճ ժամանակ։
Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի քան 30 տարի Մետալիկա խմբի կարիերայում Կիրկը վերցրել է մի հսկայական շարք գործիքների հավաքածու։ Այսօր կան բազմաթիվ կիթառներ նրա ստորագրությամբ։
Կիթառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրկ Հեմմետը համարվում է սեփականատեր մի շարք կիթառների։ Նրա հավաքածուն պարունակում է հետևյալ կիթառները։
- ESP M-II «Zorlac»
- ESP KH-2
- ESP KH-2 M-II «Boris Karloff Mummy»
- ESP KH-2 M-II «Ouija»
- ESP KH-2 M-II «Fuck You» KH-4
- ESP M-II «Skully» 7-String
- ESP KH-3 Eclipse
- Gibson Les Paul 1968 Custom
- Jackson Randy Rhoads Model RR1T
- Jackson Soloist
- ESP KH-1 Flying V
- ESP KH-2 M-II
- ESP M-II
- ESP M-II
- ESP WaveCaster Blue
- Fender Stratocaster 1997
- Gibson Flying V 1974
- Gibson Les Paul Standard
Էֆֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Boss NS-2 Noise Suppressor
- Dunlop KH95 Kirk Hammett Signature Crybaby
- Ibanez Tube Screamer (Keeley modified)
- DigiTech Whammy WH-1
- Line 6 DL4 Delay Modeler
- Line 6 MM4 Modulation Modeler
- Shure UR-4D Wireless Receiver
- GCX Audio Switcher
- Voodoo Lab Ground Control Pro floorboard
- DBX 1074 Quad Gate
- MXR Eddie Van Halen Flanger
- MXR Bass Octave Deluxe
- DigiTech Space Station
- ToneBone Hot British Tube Distortion
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Death Angel[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kill as One (Demo)
Headbanged[խմբագրել | խմբագրել կոդը]
- Metal Militia (Demo)
Exodus[խմբագրել | խմբագրել կոդը]
Metallica[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kill ’Em All
- Ride the Lightning
- Master of Puppets
- …And Justice for All
- Garage Inc.
- Metallica
- Load
- ReLoad
- St. Anger
- Death Magnetic
- Lulu
- Beyond Magnetic
- Through the Never
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|