Jump to content

Կիմ Չոն Նամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Չոն Նամ
 
Կուսակցություն՝ Կորեայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Կիմ Իլ Սոնգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 10, 1971(1971-05-10)[1]
Ծննդավայր Փհենյան, ԿԺԴՀ
Վախճանի օր փետրվարի 13, 2017(2017-02-13)[2][1] (45 տարեկան)
Վախճանի վայր Kuala Lumpur International Airport
Քաղաքացիություն  ԿԺԴՀ և Չինաստան
Հայր Կիմ Ջոնգ Իլ
Մայր Սոն Հյե Ռիմ
Ամուսին Lee Hye-kyung?, Shin Jong-hui?[3] և Myung-ra?[4]
Զավակներ Kim Han-sol?[3], Kim Sol-hui?[3], Kim Kum-sol?[3], Kim Hyun-kyung?[4], անհայտ և անհայտ

Կիմ Չոն Նամ (կորեերեն՝ 김정남մայիսի 10, 1971(1971-05-10)[1], Փհենյան, ԿԺԴՀ - փետրվարի 13, 2017(2017-02-13)[2][1], Kuala Lumpur International Airport), Կորեայի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ըն-ի ավագ եղբայրը, նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին։ Զրկված է եղել երկրի բարձրագույն առաջնորդի պաշտոնից։ Մահացել է 2017 թվականին Կուալա Լումպուրի օդանավակայանում՝ թունավորման արդյունքում։ Նրա մայրը եղել է դերասանուհի Սոն Հյե Ռիմը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Շվեյցարիայում։ Ենթադրվում է, որ 1995 թվականից հետո այցելել է Ճապոնիա։ 1998- 2001 թվականներին համարվել է Հյուսիսային Կորեայի հաջորդ առաջնորդի հավանական թեկնածուն։ Նա զբաղեցրել է պատասխանատու մի քանի պաշտոններ, մասնավորապես զբաղեցրել է երկրում IT ոլորտի զարգացման հանձնաժողովի նախագահ։ Հորն ուղեկցել է Շանհայ, որտեղ Հյուսիսային Կորեայի աառաջնորդը հանդիպել է Չինաստանի պաշտոնական դեմքերի հետ։ 2001 թվականին Դոմինիկյան Հանրապետության կեղծ անձնագրով փորձել է հատել Ճապոնիայի սահմանը, սակայն բացահայտվել է։ Ենթադրվում է, որ նա ցանկացել է գնալ Տոկիոյի Դիսնեյլենդ, քանի որ նրա հետ են եղել կինը, որդին և որդու դայակը։ Նա նշել է, որ կեղծ անձնագրերով Ճապոնիա ներթափանցելը բավականին տարածված երևույթ հյուսիսկորեական էլիտայի շրջանակներում։ Մի քանի օր բանտում անցկացնելուց հետո՝ արտահանձնվել է Չինաստան։ Այդ դեպքից հետո նրա հարաբերությունները հոր հետ վատացել են և նա մշտական բնակություն է հաստատել արտասահմանում[5][6]։ Հիմնականում բնակվել է Շանհայում։ Հյուսիսային Կորեայում ընկալվել է որպես չափավոր ընդդիմադիր։ ԶԼՄ-ների փոխանցմամբ Կիմ Չոն Նամին թունավորել են երկու կանայք[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bauer P. Encyclopædia Britannica
  2. 1 2 Kim Jong-Nam, demi-frère du dirigeant nord-coréen Kim Jong-Un, assassiné en Malaisie (ֆր.) // Le HuffPost — 2017.
  3. 1 2 3 4 North Korea’s Ruling Family: A Detailed Look at Members — 2013.
  4. 1 2 https://www.cbc.ca/passionateeye/m_features/kim-jong-nam-meet-the-half-brother-of-north-korean-dictator-kim-jong-un-who
  5. Андрей Иванов. Род и партия едины // Коммерсантъ-Власть. — 21 февраля 2005. — № 7. — С. 44.
  6. Ольга Портнова (2010 թ․ հոկտեմբերի 13). «Ким пытался убить Кима». Vesti.lv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  7. «North Korean leader's half brother killed in Malaysia: source». Reuters. 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Չոն Նամ» հոդվածին։