Կիմ Իր Սենի անվան համալսարան
Կիմ Իր Սենի անվան համալսարան 김일성종합대학[1] | |
|---|---|
| Տեսակ | համալսարան |
| Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 1946[2] |
| Անվանված է | Կիմ Իր Սեն |
| Ընդհանուր անձնակազմ | 2800 մարդ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Փհենյան |
| Պարգևներ | |
| Կայք | ryongnamsan.edu.kp |
| 39°03′29″N 125°46′06″E / 39.058055555556°N 125.76833333333°E | |
Կիմ Իր Սենի անվան համալսարան, Հյուսիսային Կորեա | |
Կիմ Իր Սենի անվան համալսարան, Կիմ Իլսոն Հունջանգիլ տուբոն սուե պադին Կիմ Իլսոն Չոնխապ Տեխակ), ԿԺԴՀ-ի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ «Ջուսե կրթության բարձրագույն տաճար և երկրի ազգային անձնակազմի պատրաստման հզոր հիմք է»[3]։
Համալսարանը գտնվում է Փհենյանի Թեքսոն շրջանում և ընդգրկում է 1,56 քառակուսի կիլոմետր տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1946 թվականի հոկտեմբերի 1-ին Կիմ Իլ Սունգի անձնական ցուցումներով և անվանվել նրա անունով։
Համալսարանից առանձնացված բաժանմունքների հիման վրա հետագայում ստեղծվեցին մի շարք այլ համալսարաններ՝ Կիմ Չակ պոլիտեխնիկական համալսարան, Փհենյան բժշկական ինստիտուտ, Ուոնսանի գյուղատնտեսական ինստիտուտ։
Համալսարանը երկու անգամ պարգևատրվել է Կիմ Իլ Սունգիի շքանշանով։
Համալսարանը պատրաստել է ԿԺԴՀ կուսակցական-պետական էլիտայի շատ ներկայացուցիչների, այդ թվում՝ երկրի առաջնորդներ Կիմ Չեն Իլինին և Կիմ Չեն Ընինին։
Ժամանակակից դրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս համալսարանը ներառում է 3 ինստիտուտ (իրավաբանական, գրական և համակարգչային), 13 ֆակուլտետ (տնտեսական, պատմական, փիլիսոփայական, օտար լեզուներ և գրականություն, ֆիզիկական, մեխանիկական և մաթեմատիկական, քիմիական, կյանքի գիտություններ, Երկրի բնապահպանական գիտություն, երկրաբանական, ատոմային էներգիա, ֆիզիկական դաստիարակություն, վերապատրաստում), ավելի քան 10 հետազոտական ինստիտուտ և հետազոտական կենտրոն։
Համալսարանում ընդգրկված են նաև բնագիտության թանգարան, գրադարան, հրատարակչություն, տպարան, սպորտային տուն, հանրակացարան և այլն։
Համալսարանն ունի ավելի քան 2000 ուսուցիչ, այդ թվում` 400 ակադեմիկոս, Գիտությունների ակադեմիայի համապատասխան անդամներ, դասախոսներ և գիտությունների դոկտոր։
Սովորում է ավելի քան 10000 ուսանող։
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Կորեայի հասարակության փակ բնույթի պատճառով համալսարանի միջազգային հարաբերությունները թերզարգացած են, բայց փոխգործակցությունը կա Չինաստանի և Ռուսաստանի որոշ համալսարանների հետ։
Մասնավորապես, 2005 թվականին համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի պետական համալսարանի և Կիմ Իր Սենի անվան համալսարանի միջև[4][5]։ 2015 թվականին պայմանագիր ստորագրվեց Նովոսիբիրսկի պետական համալսարանի և Կիմ Իր Սենի անվան համալսարանի միջև[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ryongnamsan.edu.kp
- ↑ Joinau B. Les régimes de visibilité de Pyongyang (ֆր.): Pour une topo-politique de la distance — 2016. — 28 p.
- ↑ «Университет имени Ким Ир Сена». Արխիվացված է օրիգինալից 2010-12-01-ին. Վերցված է 2019-08-03-ին.
- ↑ Владивосток — Пхеньян: ректоры ДВГУ и Корейского университета имени Ким Ир Сена подписали соглашение о сотрудничестве(չաշխատող հղում)
- ↑ «Новосибирский государственный университет и Университет имени Ким Ир Сена подписали соглашение о сотрудничестве». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «НГУ и Университет имени Ким Ир Сена подписали соглашение о сотрудничестве». nsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիմ Իր Սենի անվան համալսարան Արխիվացված 2010-12-01 Wayback Machine
- Կիմ Իր Սենի անվան համալսարանը 60 տարեկան է(չաշխատող հղում)
- Խոսում և ցուցադրում է Փհենյանը Արխիվացված 2014-05-20 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Իր Սենի անվան համալսարան» հոդվածին։ |
| ||||||||
