Սոնգ Հյե Ռիմ
![]() կորեերեն՝ 성혜림 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1937 |
Ծննդավայր | Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա |
Մահացել է | մայիսի 18, 2002 (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | Seoul National University Elementary School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Kim Won-chu?[1] |
Ամուսին(ներ) | Կիմ Ջոնգ Իլ և Ri Pyong?[2] |
Համատեղ ապրող(ներ) | Կիմ Ջոնգ Իլ |
Երեխա(ներ) | Կիմ Ջոնգ Նամ և Ri Ok-dol?[2] |
Սոնգ Հյե Ռիմ (հանգըլ՝ 성혜림; հունվարի 24, 1937, Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա - մայիսի 18, 2002, Մոսկվա, Ռուսաստան)[3], հյուսիսկորեացի դերասանուհի, ավելի հայտնի է որպես Կիմ Ջոնգ Իլի կանանցից մեկը։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնը ծնվել է Չհանյոնում, երբ Կորեան Ճապոնիայի ղեկավարության տակ էր գտնվում։ 1955 թվականին ընդունվել է Փյոնյանի ֆիլմերի ակադեմիան, բայց հաջորդ տարի թողեց այն, քանի որ հղի էր իր դստրով։ Հետագայում նա նորից ընդունվեց և ավարտեց այն, ֆիլմային առաջնաելույթը ունեցել է 1960 թվականին։ Նա դարձավ 1960-ականների հայտնի դերասանուհիներից մեկը, նկարահանվելով «Օնջոնլյոն» (հանգըլ՝ 온정령) և «Բեկ Իլ Հոն» (հանգըլ՝ 백일홍) ֆիլմերում։
Նրա մասին տեղեկությունների մեծ մասը պատմել է նրա քույրը՝ Սոնգ Հյո Ռանը։ Նրա նախկին ընկեր Կիմ Յոն Սոնգը հրատարակել է նրա հիշատակին նվիրված «Ես Սոնգ Հյե Ռիմի ընկերն եմ» գիրքը, ըստ որի նա և նրա ընտանիքը տասը տարով ուղարկվել էին համակենտրոնացման ճամբար, հետո նա իմացավ Հյե Ռիմի գաղտնիքը, որը դարձավ նրա երեխաների և ծնողների մահվան պատճառ, իսկ նրա ամուսնուն տարան և նրան այլևս չտեսավ մինչ այն ժամանակ, երբ նա չորոշեց փախչել Հարավային Կորեա 2003 թվականին[4][5][6][7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյե Ռիմը սկսել է հանդիպել Կիմ Ջոնգ Իլի հետ 1968 թվականին, առաջին ամուսնու հետ բաժանվելուց հետո։ Ըստ տեղեկությունների նա Ջոնգ Իլի առաջին կիննն է։ 1971 թվականին ծնել է Կին Ջոնգ Նամին, ով պետք է դառնար Կիմ Ջոնգ Իլի պաշտոնի ժառանգորդը։ Երեխայի ծնունդը մինչև 1975 թվականը գաղտնի է պահվել Կիմ Իլ Սոնգից[8]։
Անկում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ 1980-ականներից սկսած նա մեկնում էր Մոսկվա բուժման համար։ 1996 թվականին լուրեր էին պտտվում, որ նա գնացել է արևմուտք, բայց Հարավային Կորեայի ներկայացուցիչները հերքել են այդ լուրերը։ Մահացել է 2002 թվականի մայիսի 18-ին[3][9]։ Կարծիք կա, որ մահացել է Մոսկվայում[10][11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.voanews.com/east-asia-pacific/death-north-koreas-onetime-heir-sheds-light-secretive-kim-dynasty
- ↑ 2,0 2,1 https://books.google.com/books?id=wkyWDwAAQBAJ&pg=PA99
- ↑ 3,0 3,1 北 김정남 생모 '성혜림의 묘'를 찾아
- ↑ «North Korean defector says Kim Jong Il stole her life»։ Los Angeles Times
- ↑ «A N.Korean life shattered by Kim Jong-il's secret»։ Reuters։ փետրվարի 3, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-10-11
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-18-ին։ Վերցված է 2016-10-11
- ↑ http://www.huffingtonpost.co.uk/2013/10/12/north-korea-defector-yodo_n_4088122.html
- ↑ Lee (2005), par. 6
- ↑ Empas (n.d.)
- ↑ Lee (2005), sect. 4 par. 1
- ↑ Rank Michael (փետրվարի 18, 2012)։ «North Korean secrets lie six feet under»։ Asia Times Online։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-10-11
- «김정일의 동거녀 성혜림과 고영희»։ DailyNK։ 2005-07-15։ Վերցված է 2007-05-23
- «성혜림»։ Empas 인물검색։ Վերցված է 2007-05-23
- Lee, Ki-dong (이기동) (2005-01-26)։ «김정일, 외모닮은 김정운 칭찬»։ NKChosun.com Choongang Monthly Magazine։ Վերցված է 2007-05-23