Կիմ Ջոնգ Իլ
Կիմ Ջոնգ Իլ (նաև՝ Կիմ Չեն Իր[16][17], հանգըլ՝ 김정일, ծնված որպես Յուրի Իրսենևիչ Կիմ), հայտնի նաև «Սիրելի Առաջնորդ» պատվանունով, (փետրվարի 16, 1941[1][2][3], Վյատսկոե, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] և Ussuriysk, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5] - դեկտեմբերի 17, 2011[6][7][2], Փհենյան, ԿԺԴՀ), Հյուսիսային Կորեայի նախկին դե ֆակտո առաջնորդը (1994-2011 թթ.), Կորեայի բանվորական կուսակցության գլխավոր քարտուղար, Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատար։ Կիմ Ջոնգ Իլը Կիմ Իլ Սունգի ավագ որդին և հաջորդն է։
Նրա մահվան մասին Հյուսիսային Կորեայի մամուլը հաղորդեց երկու օր անց, 2011 թ. դեկտեմբերի 19-ին։
Անվան արտասանությունը, տառադարձությունը և կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային մամուլում, ինչպես նաև Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում նրա անունը գրվում է Կիմ Ջոնգ Իլ ձևով (և վերջինին համապատասխան տառադարձություններով)։ Հայաստանում տարածված են նաև ռուսերեն տառադարձության հայատառ տարբերակները ՝ Կիմ Չեն Իր կամ Կիմ Չեն Իռ։
Նրա անունը կորեերեն գրվում է 김정일 ձևով, որի ստանդարտ արտասանությունը մոտավորապես «Կիմ Ջոնգ Իլ» է։ Հյուսիսային Կորեայում նույն անունը արտասանվում է (մոտավոր տառադարձությամբ) որպես «Կիմ Ձոնգ Իլ»։
Կիմ Ջոնգ Իլի ազգանունն է Կիմ։ Ըստ Հեռավոր Արևելքի սովորության, կորեերենում նույնպես ազգանունը նախորդում է անունին։
Պատվանունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմ Ջոնգ Իլի մասին խոսելիս Հյուսիսային Կորեայում պարտադիր էր պատվանունների օգտագործումը։ Ամենատարածված պատվանունը եղել է «Սիրելի Առաջնորդ» (կոր. 친애하는 지도자, Չինեհանուն Ճիդոջա)։ Գործածվում էին նաև հետևյալ պատվանունները. «Իմաստուն ղեկավար», «Ժողովրդի Հայր», «Մեր Կուսակցության և Մեր Ժողովրդի Մեծ Առաջնորդ», «Սիրված և Հարգված Գեներալ», «Սոցիալիզմի Արեգակ», «21-րդ Դարի Համաշխարհային Առաջնորդ», «Երկնքից Իջած Հոյակապ Մարդ», «Անխոցելի և անհաղթ գեներալ», «Փրկիչ», «Հեղափոխական Եղբայրական Սիրո Բարձրագույն Մարմնավորում»։ Ավելի քան 50 պատվանուն էր կրում իր կյանքի ընթացքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Կիմ Ջոնգ Իլի պաշտոնական կենսագրության, նա ծնվել է 1942 թ. փետրվարի 16-ին, Պեկտու լեռան վրայի զինվորական ճամբարում։ Նրա ծնունդը նախագուշակեց մի ծիծեռնակ, իսկ ծննդի ժամանակ երևաց երկակի ծիածան։ Ըստ խորհրդային տվյալների, ծնվել է 1941 թվականին, Վյատսկոյե գյուղում, Խաբարովսկի մոտակայքում։
Դպրոցական կրթությունը ստացել է Փհենյանում (ըստ ոմանց՝ Չինաստանում)։ Անգլերենը սովորել է Մալթայում։
1980-ական թվականներին արդեն համարվում էր Կիմ Իլ Սունգի հաջորդող, ստանձնեց զանազան կուսակցական և պետական պաշտոններ։ Մամուլում արդեն հիշատակվում էր որպես «Սիրելի Առաջնորդ»։ 1991 թվականին դարձավ Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատար։ 1993 թվականին ստանձնեց Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
1994 թվականին, նրա հոր վախճանից հետո դարձավ Հյուսիսային Կորեայի դե ֆակտո ղեկավարը։ Միայն 1997 թվականին ստացավ Կորեայի բանվորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը (հաջորդ տարի Կիմ Իլ Սունգն անվանվել է «Հավերժական Նախագահ» ետմահու տիտղոսը։)
Կիմ Ջոնգ Իլը հիմնականում շարունակում էր իր հոր քաղաքականությունը։ Երկրի քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգի բոլոր դրսևորումները կոմունիստական կառավարության կողմից էին ղեկավարվում։ Կիմ Ջոնգ Իլի ժամանակ բանտերում եղել է 200,000 քաղբանտարկյալ։
Կիմ Ջոնգ Իլը կարևորում էր ռազմական միջոցների զարգացումը, մանավանդ միջուկային ծրագիրը, նաև գյուղատնտեսության հաշվին։ Իննսունական թվականների Մեծ Սովի ժամանակ մահացել է 1-3,5 միլիոն մարդ։
2008 թ. հոկտեմբերի 29-ին հաղորդվել է, որ Կիմ Ջոնգ Իլը տարվել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնալով վատանում էր։ 2009 թվականին Կիմ Ջոնգ Ունը ներկայացվեց որպես նրա հաջորդողը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը հաղորդում է Կիմ Ջոնգ Իլի մահվան լուրը (Կիմ Ջոնգ Իլի անունը արտասանվում է 41-րդ վայրկյանում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.npr.org/templates/story/story.php?storyId=1671983
- ↑ 5,0 5,1 5,2 Kim Jong-il's Leadership of North Korea — ISBN 978-1-134-01711-9
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.bbc.co.uk/news/world-asia-16239693
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 https://web.archive.org/web/20191124061707/http://www.kcna.co.jp/item/2004/200406/news06/22.htm
- ↑ http://en.people.cn/200503/10/eng20050310_176281.html
- ↑ Korea Today (արաբ.) — 2019. — Vol. 755, Iss. 5. — ISSN 0454-4072
- ↑ 11,0 11,1 11,2 http://sinonk.com/2016/01/08/chests-full-of-brass-a-dprk-political-history-in-orders-medals-prizes-and-titles/
- ↑ Korea Today (արաբ.) — 2017. — Vol. 728, Iss. 2. — ISSN 0454-4072
- ↑ 13,0 13,1 https://montsame.mn/en/read/247120
- ↑ 14,0 14,1 14,2 https://kkfonline.com/wp-content/uploads/2021/02/Dpr-Korea-Juche-110-2.pdf
- ↑ https://nkleadershipwatch.wordpress.com/kim-family/
- ↑ Կիմ Չեն Իրի անհատի պաշտամունքը Հյուսիսային Կորեային արժեցել է $120 մլն
- ↑ Կդատեն չսգալու համար
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիմ Ջոնգ Իլ կատեգորիայում։ |
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 2011 մահեր
- Մալթայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հյուսիսային Կորեայի քաղաքական գործիչներ
- Հյուսիսային Կորեայի ղեկավարներ
- Կիմ Իլ Սոնգի տոհմ
- Կոմունիստ ղեկավարներ
- Ասիացի կինոպրոդյուսերներ
- Քաղաքական ընտանիքներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Պետության ղեկավարների երեխաներ