Սոնգ Հյե Ռիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոն Հյե Ռիմից)
Jump to navigation Jump to search
Սոնգ Հյե Ռիմ
կորեերեն՝ 성혜림
Ծնվել էհունվարի 24, 1937(1937-01-24)
ԾննդավայրChangnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Մահացել էմայիսի 18, 2002(2002-05-18) (65 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունQ16095684?
ՔաղաքացիությունFlag of North Korea.svg Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Կիմ Ջոնգ Իլ
Համատեղ ապրող(ներ)Կիմ Ջոնգ Իլ
Երեխա(ներ)Կիմ Ջոնգ Նամ

Սոնգ Հյե Ռիմ (հանգըլ՝ 성혜림; հունվարի 24, 1937(1937-01-24), Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա - մայիսի 18, 2002(2002-05-18), Մոսկվա, Ռուսաստան)[1], հյուսիսկորեացի դերասանուհի, ավելի հայտնի է որպես Կիմ Ջոնգ Իլի կանանցից մեկը:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնը ծնվել է Չհանյոնում, երբ Կորեան Ճապոնիայի ղեկավարության տակ էր գտնվում: 1955 թվականին ընդունվել է Փյոնյանի ֆիլմերի ակադեմիան, բայց հաջորդ տարի թողեց այն, քանի որ հղի էր իր դստրով: Հետագայում նա նորից ընդունվեց և ավարտեց այն, ֆիլմային առաջնաելույթը ունեցել է 1960 թվականին: Նա դարձավ 1960-ականների հայտնի դերասանուհիներից մեկը, նկարահանվելով «Օնջոնլյոն» (հանգըլ՝ 온정령) և «Բեկ Իլ Հոն» (հանգըլ՝ 백일홍) ֆիլմերում:

Նրա մասին տեղեկությունների մեծ մասը պատմել է նրա քույրը՝ Սոնգ Հյո Ռանը: Նրա նախկին ընկեր Կիմ Յոն Սոնգը հրատարակել է նրա հիշատակին նվիրված «Ես Սոնգ Հյե Ռիմի ընկերն եմ» գիրքը, ըստ որի նա և նրա ընտանիքը տասը տարով ուղարկվել էին համակենտրոնացման ճամբար, հետո նա իմացավ Հյե Ռիմի գաղտնիքը, որը դարձավ նրա երեխաների և ծնողների մահվան պատճառ, իսկ նրա ամուսնուն տարան և նրան այլևս չտեսավ մինչ այն ժամանակ, երբ նա չորոշեց փախչել Հարավային Կորեա 2003 թվականին[2][3][4][5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյե Ռիմը սկսել է հանդիպել Կիմ Ջոնգ Իլի հետ 1968 թվականին, առաջին ամուսնու հետ բաժանվելուց հետո: Ըստ տեղեկությունների նա Ջոնգ Իլի առաջին կիննն է: 1971 թվականին ծնել է Կին Ջոնգ Նամին, ով պետք է դառնար Կիմ Ջոնգ Իլի պաշտոնի ժառանգորդը: Երեխայի ծնունդը մինչև 1975 թվականը գաղտնի է պահվել Կիմ Իլ Սոնգից[6]:

Անկում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ 1980-ականներից սկսած նա մեկնում էր Մոսկվա բուժման համար: 1996 թվականին լուրեր էին պտտվում, որ նա գնացել է արևմուտք, բայց Հարավային Կորեայի ներկայացուցիչները հերքել են այդ լուրերը: Մահացել է 2002 թվականի մայիսի 18-ին[1][7]: Կարծիք կա, որ մահացել է Մոսկվայում[8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]