Jump to content

Ցենտրալնի (մարզադաշտ, Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցենտրալնի
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և կազմակերպություն
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1957
Բացված1957
ՍեփականատերՍվերդլովսկի մարզ
ԳործաղեկավարՈւրալ ՖԱ
Տարողություն42 500 մարդ
Տնային թիմՈւրալ ՖԱ
Կայքekt-arena.ru
Քարտեզ
Քարտեզ
 Central Stadium (Yekaterinburg) Վիքիպահեստում

Ցենտրալնի մարզադաշտ (ՖԱԱ-2018-ի ժամանակահատվածում՝ «Եկատերինբուրգ արենա»[1]), խոշոր սպորտային հաստատություն Եկատերինբուրգում, մինչև 2015 թվականը` բազմաֆունկցիոնալ, վերջին վերակառուցումից հետո` զուտ ֆուտբոլային մարզադաշտ։

Մարզադաշտը կառուցվել է 1953-1957 թվականներին, 2006-2011 թթ. վերակառուցվել է[2]։ 2015 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 29-ը[3][4] կատարվել են վերակառուցման նոր աշխատանքներ, ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտը համապատասխանեցվել է ՖԻՖԱ-ի պահանջներին[3][5]։

Մարզադաշտի տեսքը 2006-2011 թթ. վերակառուցումից հետո

2018 թվականի հունիսի 15, 21, 24 և 27-ին մարզադաշտում կանցկացվեն 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի չորս խաղերը[6], կխաղան Եգիպտոսի և Ուրուգվայի, Ֆրանսիայի և Պերուի, Ճապոնիայի և Սենեգալի, Մեքսիկայի և Շվեյցարիայի ֆուտբոլային թիմերը[7]։ Առաջնության ընթացքում մարզադաշտը կունենա 35000 նստատեղ, այդ թվում, հավաքովի տրիբունաներ։ Առաջնությունից հետո դրանք կապամոնտաժվեն, իսկ մարզադաշտի տարողությունը կլինի մոտ 25000 հանդիսատես[8]։ Մարզադաշտն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ և ընդգրկված է տարածաշրջանային նշանակության մշակութային հուշարձանների ցանկում։

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը գտնվում է Եկատերինբուրգ քաղաքի Վերխ-Իսեցկի շրջանում՝ քաղաքի կենտրոնից արևմուտք, Ռեպին, Պիրոգով և Տատիշչև փողոցների միջև՝ Ռեպինի 5 հասցեում, գլխավոր մուտքը՝ Ռեպին փողոցից[9]։

Տեխնիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2017 թթ. ըստ սպորտային համալիրի վերակառուցման՝ պատմական պատերին կառուցվել է նոր արենա, որը նախագծվել է ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան[10][11]։ Ծածկն ապահովված է հանդիսատեսի համար նախատեսված բոլոր վայրերում (բացառությամբ ժամանակավոր տրիբունաներից). այն 45,5 մետր բարձրությամբ թեթև մետաղական կառուցվածք է։ Նախատեսվում է բաց խաղահրապարակ։ Երեկոյան ժամերին շենքի ճարտարապետական լուսավորությունն էլ ավելի է մեծացնում սպորտային համալիրի արտահայտիչ տեսքը։

  • Բաց խաղադաշտի տարածք`10,6 հազար մ2
  • Մարզադաշտի տարածք՝ 31 հազար մ2
  • Մարզադաշտի ընդհանուր բարձրություն՝ 45,5 մ
  • Հարկեր՝ 1-7 հարկ (այդ թվում՝ տեխնիկական հարկ)
  • Հանդիսատես ի 100 % (բացառությամբ ժամանակավոր տիբունաների) տեղեր ծածկի տակ, 4 տրիբունաներ
  • Մամուլի կենտրոնի սրահ՝ մամլո ասուլիսների համար
  • Ֆուտբոլային խցիկ, ֆուտբոլիստների թիմային հագուստի սրահներ, մարզչական, մրցավարական, ՖԻՖԱ-ի պատվիրակների գրասենյակային տարածքներ, խաղացողների բժշկական կենտրոններ, դոպինգ-վերահսկման սենյակներ, մերսման տարածքներ, կոնֆերանս դահլիճներ և այլն
  • Հասարակական սննդի համալիրներ

Արենայի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴՖ դասակարգմամբ՝ մարզադաշտը համապատասխանում է «Ա» կարգի[12], ՈՒԵՖԱ դասակարգմամբ մարզադաշտը պատկանում է երրորդ կարգին (ցանկացած մակարդակի խաղերի անցկացում, բացառությամբ Եվրոգավաթի, աշխարհի առաջնությունների և ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության)[12]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան մուտքը Պիրոգով փողոցից Արևմտյան մուտքի դրամարկղերը` տեղավորված սյունաշարերում Արևելյան տրիբունայի ճակատային մանրամասներ Արևելյան տրիբունայի սյունասրահ

Կենտրոնական մարզադաշտը համարվում է ստալինյան նեոկլասիցիզմի ճարտարապետական հուշարձան։ Հիմնական կառուցվածքային բեռը ընկնում է մեծ սպորտային արենայի վրա, որը ձևավորվել է աշխարհի կողմերն ուղղված արևմտյան և արևելյան տրիբունաներով (վերջին վերակառուցման ժամանակ նորոգվել են նաև հյուսիսային և հարավային տրիբունաները, սակայն դրանք չէին ոճավորվել մարզադաշտի նախնական ճարտարապետությանը համահունչ)։ Մեծ արենայի արտաքին ուրվագիծը շրջանաձև է, որը ներգծում է մարզադաշտի ձվաձևությունը։ Ռեպինի փողոցի կողմից մարզադաշտի գլխավոր մուտքը ձևավորող արևելյան տրիբունան իրենից ներկայացնում է քառահարկ ապակեպատ սիմետրիկ կառուցվածքով առանձնացված դորիական սյունազարդ նախասրահ ճաղաշար պատով։ Տրիբունայի իջնող մասի պատերը ընդգծված են աղեղնաձև եզրերով որմնախորշերով։ Տրիբունայի ճակատային մասի ձևավորման ժամանակ լայնորեն կիրառվել են խորհրդային նեոկլասիցիզմին բնորոշ ճարտարապետական գեղարվեստական տարրերը, ինչպես նաև քանդակագործության մեջ օգտագործվող տարբեր տեսակի ծաղկամաններ և դրոշներ։ Դեպի Պիրոգովի փողոցը ուղղված արևմտյան տրիբունան կահավորված է նույն ոճով, բայց առանց սյունազարդի, որոնց դերը կատարում են 6 քառակուսի կիսասյուները, որոնց վրա տեղադրված են սոցռեալիզմի ոճի քանդակներ, ինչպես արևելյան տրիբունայի նախասրահում։ Մինչև մարզադաշտի վերակառուցումը արևելյան և արևմտյան տրիբունաները իրար միացված էին խուլ պատերով և մուտքի դարպասներով, որոնք երկու կողմից զարդարված են նստակերտ կոթողներով և դրանց վրա տեղադրված ճյուղավոր աշտանակներով[13]։

Համալիրի փողոցային մասը Ռեպինի և Պիրոգովի փողոցների կողմից երկու մուտքերը ցանկապատված են։ Դեպի Ռեպինի փողոց դուրս եկող արևելյան գլխավոր մուտքի ցանկապատը իրենից ներկայացնում է երկու ոչ բարձր գոգավոր հատվածներ, որտեղ տեղակայված են դրամարկղները 6 պատուհաններով, մի կողմից կողահար քանդակազարդ սյուներով, քանդակապատկերներով, մետաղական դարպասներով և բաժանիչ պտուտադռնակներով։ Դեպի Պիրոգովի փողոց դուրս եկող արևմտյան ցանկապատը բաղկացած է երկու ոչ բարձր հատվածներ, որտեղ տեղակայված են մեկ պատուհանով դրամարկղները, մետաղական դարպասներով և բաժանիչ պտուտադռնակներով։ Մարզադաշտի տարածքը սահմանափակված է մետաղյա ցանցերի հատվածներից կազմված քարե սյուների ցանկապատով, որը ձևավորված է չուգունից ձուլված ցանցերով[14]։

2011 թվականի հունիսին մոնտաժվեց Կենտրոնական մարզադաշտի ճարտարապետական լուսավորության համակարգը[15]։

Վերակառուցման ընթացքում կորցված տարրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերակառուցման ընթացքում բավականին փոքր ճարտարապետական ձևեր կորան։ Հանվեցին երկու տրիբունաների միջև գտնվող եզրապատերի վրայի ծաղկամանները, ինչպես նաև կենտրոնական մուտքը ձևավորող դրոշների խումբն ու խորհրդային գերբը։ Մարզադաշտի հյուսիսային և հարավային կողմերի մուտքերը զարդարող կոթողների վրայի ճյուղավոր աշտանակները քանդվեցին և չվերականգնվեցին (կոթողները վերականգնվեցին, բայց դրանց վրայի տարրերի փոխարեն ոչինչ չտեղադրվեց)։ Հանվեցին նաև գլխավոր մուտքը զարդարող քանդակազարդ սյուների վրա տեղադրված ֆուտբոլիստների քանդակները[16]։ Բացի այդ ոչնչացվեցին արևմտյան տրիբունայի առաջին հարկի նախասրահի առաստաղն ու առանձին սյուները, նախասրահի վրա գտնվող երկրորդ հարկի մազադահլիճի եզակի կամարային հենակները, ինչպես նաև երկու տրիբունաների առաջին հարկի շինությունների ձագարաձև հենասյուները[17]։ Քանդվեց նաև ստալինյան նեոկլասիցիզմի ոճով կառուցված փոքր սպորտային դահլիճը, որի տեղում կայանատեղի կառուցվեց։

Հեծանվահրապարակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի տեղում առաջին սպորտային շինությունը հայտնվել է 1900 թվականին, երբ եկատերինբուրգյան առևտրական ու բարերար Քամալետդին Աղաֆուրովը մոսկովյան մայրուղու կողքին գտնվող ազատ տարածքում կառուցեց հեծանվահրապարակ[18]։ Հեծանվահրապարակի շինարարությունը սկսվեց 1900 թվականի հուլիսի 5-ին, իսկ Եկատերինբուրգում առաջին բազմաֆունկցիոնալ սպորտային շինության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1900 թվականի սեպտեմբերի 3 (16) –ին։ Այդ օրը կազմակերպվեց հեծանվա-ատլետիկական մրցումներ։ Հեծանվահրապարակը էլիպսաձև էր, շրջագիծը մեկ երրորդական վերստ, բլրալանջը փորվել էր և խնամքով լցվել ավազով ու խարամով և տարածքը ցանկապատվել։ Շինության ներսում հանդիսատեսների համար կառուցվել էր փայտե բաց տաղավար, որի առաջին շարքում նստարաններ էին տեղադրված, այնուհետև 16 օթյակներ, իսկ հետևի մասում դարձյալ երկու շարք նստարաններ[19]։ Հեծանվահրապարակի մուտքը 20 կոպեկ էր[20], որով կարելի էր մարզվել սպորտային պարագաների վրա և դիտել մրցումները։ Կատարված բարեգործական արարքի համար Աղաֆոնովը ընտրվում է «Եկատերինբուրգի հեծանվորդների և ֆիզկուլտուրայի զարգացման սիրահարների ընկերության» պատվավոր անդամ[18]։ Հեծանվահրապարակի բացումը խթան հանդիսացավ Եկատերինբուրգում այլ մարզաձևերի, թեթև ատլետիկայի, մարմնամարզության, կրոկետի, թենիսի զարգացման համար։ 1913 թվականին այստեղ անցկացվեցին ֆուտբոլի առաջին մրցումները` քաղաքի առաջնությունը, ինչպես նաև ֆուտբոլի Ուրալի առաջին առաջնությունը[21]։ Եզրափակչում հանդիպեցին Եկատերինբուրգի և Պերմի հավաքականները, բրիտանական հյուպատոսի կողմից մարզվող եկատերինբուրգցիները հաղթեցին 8:1 հաշվով։ Եկատերինբուրգում ֆուտբոլը սկսեց մասսայականություն վայելել և 1916 թվականին ուրալցի ֆուտբոլիստների մասին նորություններ հայտնվեցին մոսկովյան մամուլում «Սպորտում» ամսագրում հոդված հրապարակվեց Եկատերինբուրգի և Պոլևսկու գործարանի հավաքականների միջև կայացած խաղի մասին[22]։

Հեծանվահրապարակը Եկատերինբուրգի ծայրում, 20-րդ դարի սկիզբ Հեծանվահրապարակի թենիսի կորտ, 1913 Եկատերինբուրգի առաջին ֆուտբոլային թիմը, 1913 Անկյունային հարված ֆուտբոլի խաղի ժամանակ, 1913

«Արևելքի Մետալուրգ» Լենինի անվան մարզադաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանվահրապարակը փակվեց 1925 թվականին, իսկ նրա տեղում սկսեցին նախագծել Վ. Ի. Լենինի անվան Ուրալյան մարզային մարզադաշտը։ 1928 թվականի հուլիսի 22-ին հանդիսավորությամբ բացվեց մարզային մարզադաշտը իր վազքուղիներով[22]։ Նոր մարզադաշտի փայտյա տրիբունաները տեղակայված էին մարզադաշտի հարավային կողմում և նախատեսված էին 5000 հանդիսականի համար[22]։

Ուրալ-Կուզբասկի սպարտակիադայի մասնակիցներ, 1932 թ.

1932 թվականի սկզբին քաղաքային իշխանությունների որոշմամբ ծրագրավորվեց ընդլայնել մարզադաշտի հարևանությամբ գտնվող բժշկական կենտրոնը, որի պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ քանդել մարզադաշտը[22]։ Այդ որոշման դեմ դուրս եկավ ողջ մարզական հասարակությունը Ուրալյան մարզային ֆիզկուլտուրայի խորհրդի գլխավորությամբ, որի արդյունքում էլ մարզադաշտը չքանդվեց։ Նույն տարվա ամռանը Ուրալի մարզային մարզադաշտը դարձավ առաջին հնգամյակի տարիներին Սվերդլովսկում անցկացված խոշորագույն մարզական միջոցառման, Ուրալ-Կուզբասյան սպարտակիադայի գլխավոր մրցասպարեզներից մեկը[23]։ Բացի Ուրալի և Արևմտյան Սիբիրի մարզիկներից, մրցումներին մասնակցեցին Մոսկվայի, Լենինգրադի, Ղազախստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները[23]։

1936 թվականի հունիսի 1-ի ՀԱՄԿԽ-ի նախագահության «Կամավոր մարզական ընկերությունների կազմակերպման մասին» որոշման համաձայն երկրամասային մարզադաշտը տրամադրվեց «Արևելքի Մետալուրգ» ԿՄԸ-ին և նրան շնորհվեց նույն անունը[22]։

1950-ական թվականների սկզբին ավելի տարողունակ մարզադաշտ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ, այդ տարիներին ֆուտբոլը Սվերդլովսկում զգալի հաջողությունների հասավ, համամիութենական առաջնությունում քաղաքը ներկայացնում էին երկու թիմ ՕԴՕ-ն և «Ավանգարդը»։ ՕԴՕ ֆուտբոլային ակումբը 1951 թվականին ՌՍՖՍՀ առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ 1956 թվականին մասնակցեց ԽՍՀՄ բարձրագույն լիգայի առաջնությանը և գրավեց 11-րդ տեղը, իսկ ՕԴՕ-ի խաղացող Վասիլի Բուզունովը դարձավ առաջնության ռմբարկու։ Հին կառույցների քանդման պաշտոնական պատճառ դարձավ հրշեջ ծառայության եզրակացությունը այն մասին, որ փայտյա տրիբունաները չէին համապատասխանում հակահրդեհային անվտանգության պահանջներին[22]։

«Կենտրոնական մարզադաշտ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստային բացիկ` նվիրված Չմշքավազքի աշխարհի առաջնությանը, 1959 թ.
Նիկոլայ Դուրակովի փառքի թանգարան

Նոր մարզադաշտի նախագիծը մշակվել էր «Արդշիննախագիծ» համամիութենական նախագծային ինստիտուտի Սվերդլովսկի բաժանմունքի հեղինակային կոլեկտիվի կողմից[24]։ Նրա կազմի մեջ մտնում էին ճարտարապետական խմբի ղեկավար Ս. Ա. Վասիլևը, ճարտարապետներ Կ. Կ. Նիկուլինը, Յու. Ա. Վլադիմիրսկին, կոնստրուկտորներ Ա. Ֆ. Կովալենկոն, Բ. Ֆ. Մասլեննիկովը։ Շինարարությունը սկսվեց 1953 թվականին և ավարտվեց 1957 թվականի հունիսի 26-ին[25]։ Մարզադաշտի շինարարության ժամանակ (մինչև 1956 թվականը) աշխատանքներին մասնակցել են գերմանացի ռազմագերիները, այդ թվում տարբեր մասնագետներ, ինժեներներ, շինարարներ և ճարտարապետներ։ Նրանց գիտելիքներն ու փորձը ջանացել են օգտագործել ըստ նշանակության և նրանց աշխատանքը գնահատվել է ըստ արժանվույն[26]։

Մեծ մարզադաշտի արենան ձևավորում են երկու տրիբունաները, արևելյան և արևմտյան, որոնք կարող են տեղավորել 27 հազար հանդիսատես[22]։ Արևմտյան տրիբունայի տակ տեղավորված են աթլետիկական և մարմնամարզական դահլիճները, բուժական կաբինետները, մրցավարական սենյակը, մամուլի կենտրոնը, հանդերձարանը, մարզիկների հանգստի սենյակները և բուֆետները։ Արևելյան տրիբունայի տակ գտնվում են հյուրանոցը, սրճարանը, ռադիոհանգույցը, ինժեներական ծառայությունները։ Բացի այդ մարզահամալիրում կառուցվել են մի քանի մարզադաշտեր, հոկեյի փոքր արենան, խոտի հոկեյի դաշտը, թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակները[27]։ Նախագծման փուլում մարզադաշտը կոչվում էր «Արևելքի Մետալուրգ»[28], սակայն վերջնական արդյունքում սպորտային համալիրը որոշվեց կոչել «Կենտրոնական»։

Սվերդլովսկի Կենտրոնական մարզադաշտի շահագործումից հետո, այն ընդգրկվեց Խորհրդային Միության սպորտային կառույցների լավագույն տասնյակի մեջ[29]։ Սպորտային համալիրի գործունեության ընթացքում այնտեղ անցկացվել են հազարավոր մարզա-մշակութային միջոցառումներ։ Բացման առաջին տարիներից մարզադաշտը դարձավ չմշկավազքի սպորտում աշխարհի գլխավոր մրցասպարեզներից մեկը, 1959 թվականին այստեղ անցկացվեց չմշկավազքի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև 1958, 1962, 1964, 1966 թվականների ԽՍՀՄ առաջնությունը (բազմիցս սահմանված համաշխարհային ռեկորդներով)[30], 1964-1973 թվականներին այստեղ հաճախակի անցկացվել են աշխարհի չմշկավազքի ուժեղագույն հավաքական թիմերի հանդիպումները (ԽՍՀՄ-ի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի)[30]։ Մարզադաշտում անցկացվեցին ԽՍՀՄ ժողովուրդների I, II, III, IV ձմեռային սպարտակիադաների եզրափակիչները, որոնք միաժամանակ համարվում էին ԽՍՀՄ առաջնություններ։ Ձմռան մարզադաշտը դառնում էր Սվերդլովսկի ՍՄԱ-ի լեգենդար հոկեյի թիմի տնական մրցասպարեզը։

1968 թվականի արդյունքներով «Ուրալմաշ» ֆուտբոլային թիմը նվաճեց ԽՍՀՄ բարձրագույն լիգայի առաջնությանը մասնակցելու իրավունք և 1969 թվականին Սվերդլովսկի Կենտրոնական մարզադաշտը հնարավորություն ստացավ ընդունելու երկրի ուժեղագույն թիմերին։ 1969 թվականի ապրիլի 23-ին «ուրալմաշցիները» իրենց դաշտում առաջին հանդիպումն անցկացրեցին Բաքվի «Նեֆտչիի» հետ, որին ոչ պաշտոնական տվյալներով ներկա են գտնվել շուրջ 34 հազար երկրպագու[22], խաղն ավարտվել է սվերդլովսկցիների հաղթանակով 3:2 հաշվով[31]։ «Ուրալմաշ» Կենտրոնական մարզադաշտում անցկացված հետագա խաղերը նույնպես անցել են բավականին հաջող, Կիևի «Դինամոյի» հետ խաղն ավարտվել է ոչ ոքի, սենսացիոն 0:0 հաշվով, այնուհետև «Արարատ»-ի հետ խաղացել են 1:1, 1:0 հաշվով հաղթել են «Կռիլյա Սովետովին», ոչ ոքի 0:0 խաղացել ԲԿՄԱ-ի հետ, և իր դաշտում 9-րդ փուլում առաջին պարտությունն է կրել Մոսկվայի «Դինամո»-ից (0:1), այս բոլոր խաղերի պաշտոնական արձանագրություններում հաճախելիությունը կազմել է 27000 հանդիսական, որը կազմում է «Կենտրոնական» մարզադաշտի առավելագույն տարողունակությունը[31]։

1996 թվականին մարզադաշտում կայացան Եվրոգավաթի հանդիպումներ, «Ուրալմաշը» Ինտերտոտոյի գավաթի շրջանակներում հանդիպեց ԲԿՄԱ (Սոֆիա), Կոջաէլիսպոր և Սիլկեբորգ ակումբների հետ։ Մինչև 2004 թ-ը մարզադաշտը եղել է քաղաքային իշխանությունների սեփականությունը։ Մարզադաշտի վերակառուցման նպատակով որոշվել է ստեղծել բաժնետիրական ընկերություն, ներգրավելով մասնավոր ընկերությունների։ 2004 թվականի դեկտեմբերի 29-ին Եկատերինբուրգի քաղաքապետ Արկադի Չերնեցկին և «Գրուպպա Սինարա » ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Պումպյանսկին համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում ստեղծվեց «Կենտրոնական մարզադաշտ» ԲԲԸ-ն, որի բաժնետոմսերի 74 %-ը հսկիչ ծրարով տնօրինում է «Գրուպպա Սինարա » ՓԲԸ-ն, իսկ 26 % -ը մնում է Եկատերինբուրգի վարչակազմի տնօրինության ներքո և սկսվում է մարզահամալիրի լայնածավալ վերակառուցման ծրագրի մշակումը[32][33]։

2008 թվականին Սվերդլովսկի երկրամասը«Գրուպպա Սինարա » ՓԲԸ-ից ձեռք է բերում «Կենտրոնական մարզադաշտ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի 26 %-ը, որից հետո բաժնետերերի կազմը ունենում է հետևյալ տեսքը, Սվերդլովսկի երկրամասի պետական ունեցվածքի նախարարություն` 26 %, «Եկատերինբուրգ քաղաքի» վարչակազմ` 26 %, «Գրուպպա Սինարա » ՓԲԸ` 48 %[33]։

2006-2011 թվականների վերակառուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը, որում նախատեսված էր պահպանել պատմական պատերը, մշակվել էր ֆիննական «Խանսա Ստրոյ» ընկերության կողմից և այն ներկայացվեց 2006 թվականի հոկտեմբերին[34]։ Վերակառուցումը սկսեց չեռնոգորիական «Նեյմար Ինժինիրինգ» ընկերությունը 2007 թվականին։ 2008 թվականի օգոստոսին պատրաստ էին ֆուտբոլային դաշտի ենթակառուցվածքները, մոնտաժվել էին ջեռուցման և ջրահեռացման համակարգերը, ցանվել էր խոտածածկը[35]։

2008 թվականի օգոստոսի 13-ին վերակառուցվող մարզադաշտ այցելեց Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը[36]։

2009 թվականի վերջին մարզահամալիրի պատրաստության աստիճանը գնահատվում էր 50 % , մեքենայացված ոռոգման և ջեռուցման համակարգերի հետ մեկտեղ կառուցվեցին տրիբունաների երկաթբետոնե հիմնակմախքները և արտաքին պատերը, մոնտաժվեցին ծածկի մետաղական կոնստրուկցիաները, վազքուղիների բետոնե հիմքերը, տեղադրվեցին չորս հատ 45 մետրանոց լուսավորության աշտարակները, ձեռք բերվեց մուլտիմեդիական պտտվող ցուցատախտակը, պատրաստ էր 600 մեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղի առաջին հերթը և արտաքին ինժեներական կառույցների ցանցը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարվեց, որ մարզադաշտը պատրաստ կլինի 2010 թվականի գարնանը։ Սակայն 2010 թվականի փետրվարին պատվիրատուն խզեց պայմանագիրը «Նեյմար Ինժինիրինգ» ընկերության հետ, նրան մեղադրելով անորակ աշխատանքներ կատարելու համար։ Որպես նոր գլխավոր կապալառու հանդես եկավ եկատերինբուրգյան «Աստրա Ստրոյ» բաց բաժնետիրական ընկերությունը[37][38], իսկ նախագծի վերափոխումը հանձնարարվեց «Դոմինանտա» նախագծային շինարարական ընկերությանը[37]։ «Կենտրոնական մարզադաշտ» ԲԲԸ-ի պատվերով իրականացվեց երկաթբետոնյա կոնստրուկցիաների կրող հնարավորությունների փորձաքննություն, որի արդյունքում էլ Հյուսիսային և հարավային տրիբունաներն ամբողջությամբ քանդվեցին և սկսեցին նորից կառուցել[39]։ 2011 թվականի հունիսին ավարտվեց ճակատային մասի երեսապատումը, վազքուղիների և թռիչքային հատվածի կառուցումը, հունիսի 14-ին ավարտվեց Իժևսկի «Ավանգարդ» գործարանի արտադրության նստարանների տեղադրումը[40][40][41]։ Վերակառուցումն ամբողջությամբ ավարտվեց 2011 թվականի օգոստոսի սկզբին։ Մարզադաշտի նստատեղերի թիվը կազմում է 27000[42]։

Մեծ մարզահամալիրի միջուկն են կազմում բնական խոտածածկով ֆուտբոլի դաշտը 105x68 մետր չափերով և թեթևատլետիկական համալիրը, որը բաղկացած է 8 վազքուղիներից, ցատկ երկարության, եռացատկի և գնդի հրման հրապարակներից։ Մրցասպարեզը ունի բնական ծածկ ջեռուցումով և արհեստական ոռոգումով, որը հնարավորություն է տալիս սահմանված ժամկետում սկսել ֆուտբոլային մրցաշրջանը։ Մարզադաշտում կան հանդիսականների համար նախատեսված երեք տեսակի տեղեր, ներառյալ սահմանափակ հնարավորություններով անձանց համար նախատեսված հատուկ տեղերը և երկրպագուների համար նախատեսված հատվածը։ Արևելյան և արևմտյան տրիբունաներում հանդիսականների համար նախատեսված տեղերի 30 %-ը գտնվում է ծածկի տակ։ Բացի այդ սարքավորված են 8 խցիկներ ռադիոյի և հեռուստատեսության մեկնաբանների համար, կա նաև մամուլի կենտրոն և սպորտային միջոցառումների ընթացքը լուսաբանող լրագրողների համար նախատեսված դահլիճ։ Հարավային տրիբունայի տակ մոնտաժված է պտտվող մուլտիմեդիական ցուցատախտակ 88 քառակուսի մետր մակերեսով և 365° պտտման անկյունով[43]։ Երեկոյան մարզադաշտի լուսավորությունը ապահովում են 45 մետրանոց լուսային աշտարակները, որոնց վրա տեղադրված են Philips[12] ընկերության կողմից արտադրված լուսատեխնիկական սարքավորումներ, 1400 լյուքս լուսային հոսքից ոչ պակաս հզորությամբ[44]։

Մարզադաշտի ճակատային մասի վերականգնման ընթացքում գիպսե քանդակները փոխարինվեցին մետաղականով, որոնք բոլորը պատրաստվել էին թիթեղագործ վարպետ Գալինա Կուկլինայի կողմից։ Ընդ որում այնտեղ կանգնեցված աղջկա արձանը ոչ թե սովորական սոցռեալիստական արձան էր մակույկաթիով, այլ որոշվեց աղջկա գիպսե արձանի ձեռքին ջահ տեղադրել[45]։

Մշակվեց մարզադաշտի մուտքի ժամանակակից համակարգ, որը ներառում էր գերմանական արտադրության Kaba Kentaur FTS-L01 շրջադարձային սարքավորումներ և միջազգային պահանջներին համապատասխանող տարհանման համակարգեր։ Մարզադաշտում տեղադրվեցին տեսահսկման, հեռահաղորդակցության, տեսանկարահանման և ձայնային վերարտադրության համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովել սպասարկման և անվտանգության բարձր մակարդակ։

Մեծ մարզադաշտին հարող տարածքում է գտնվում կայանատեղին և հարթ պատերով մարզական կառույցները, արհեստական ծածկով ֆուտբոլի խաղադաշտը և թենիսի չորս խաղահրապարակները բնահողային ծածկույթով։ C տրիբունայի շինության երրորդ հարկում է գտնվում սեղանի թենիսի դահլիճը 8 խաղասեղաններով։ C տրիբունայի առաջին հարկում է գտնվում սպորտի պատմության թանգարանը[12]։ Մարզադաշտի տարածքում է գտնվում հանդիսականների և մրցումների մասնակիցների մեքենաների համար նախատեսված կայանատեղին, որի տեղերի ընդհանուր քանակը 1330 է։

Իրադարձությունները մարզադաշտում (2011-2013)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի բացման արարողություն

Երկարատև վերակառուցումից հետո առաջին խաղը տեղի ունեցավ 2011 թվականի օգոստոսի 2-ին, դա ստուգողական խաղ էր «Ուրալ» ֆուտբոլային ակումբի և Նիժնի Տագիլի[46] «Ուրալեցի» միջև, որն անցավ առանց երկրպագուների և մասսայական ինֆորմացիայի միջոցների ներկայացուցիչների մասնակցության[47]։ Կենտրոնական մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությունը կայացավ 2011 թվականի օգոստոսի 19-ին, ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 22-րդ տուրի «Ուրալ»-«Խիմկի» խաղի օրը, բացումը հարմարեցվել էր Եկատերինբուրգ քաղաքի 288-ամյակի տոնակատարության հետ։ Արարողությանը ներկա էին ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, Սվերդլովսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը, Եկատերինբուրգի քաղաքային Դումայի նախագահ Եվգենի Պորունովը։ Խաղից առաջ ելույթ ունեցավ Կենտրոնական Ռազմական օկրուգի 50 նվագախմբային կոլեկտիվների ներկայացուցիչներից բաղկացած ռազմական նվագախումբը, որոնք եկել էին Ուրալի, Պովոլժեյի և Սիբիրի 46 քաղաքներից[48]։ Այդպիսի խոշոր նվագախմբի համաժամանակյա ելույթը ապահովում էին 40 դիրիժորները[48]։ 700 երաժիշտներից բաղկացած կոլեկտիվը կատարեց Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի միության ՖԻՖԱ-ի հիմնը, որը արձանագրեց «Գինեսի ռեկորդների գրքի» ներկայացուցիչը։ Այսպիսով, արդեն Կենտրոնական մարզադաշտի բացման առաջին օրը մտավ ռեկորդների գրքի մեջ, որպես ՖԻՖԱ-ի հիմնի ամենամասսայական կատարման վայր։

«Խիմկիի» հետ խաղը արդյունավետ ստացվեց և ավարտվեց 5:2 հաշվով հօգուտ տանտերերի[49]։ Բացումից հետո Կենտրոնական մարզադաշտը նորից դարձավ «Ուրալ»ֆուտբոլային ակումբի հիմնական մրցասպարեզը։ Հետագայում առաջնության խաղերում «Ուրալը» չունեցավ բարձր հաճախելիություն, միջին հաշվով մեկ խաղին ներկա էին գտնվում 4-ից 8 հազար հանդիսական, միայն Վլադիկավկազի «Ալանիայի» խաղին մասնակցեցին 12 000 երկրպագու։

Ռուսաստանի գավաթի եզրափակիչ 2011/2012

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 26-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ որոշում կայացվեց Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ խաղն անցկացնել Եկատերինբուրգի Կենտրոնական մարզադաշտում մայիսի 9-ին։ Հանդիպմանը ներկա էին 26700 հանդիսական, որը դարձավ Ռուսաստանի գավաթի եզրափակչի վերջին 5 մրցաշրջանների ամենաբարձր հաճախելիություն ապահոված խաղը։ Հանդիպումից հետո գավաթի հաղթող "Ռուբին" ակումբի գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևը մեկնաբանեց անցկացված եզրափակիչը։ Եկատերինբուրգում անցկացված եզրափակիչը ապացուցեց, որ ազգային գավաթի որոշիչ խաղը կարևոր և պարտադիր է անցկացնել մայրաքաղաքի սահմաններից դուրս։

Բոլորը տեսան, թէ ինչ ցնցող մթնոլորտ էր տիրում այսօր մարզադաշտում, իսկական ֆուտբոլային տոն ստացվեց։ Ռուսաստանի և Լեհաստանի երիտասարդական հավաքականների միջև 2012 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած խաղին ներկա էին 16000 հանդիսական (որոշ տվյալներով 17 500 ), իսկ սեպտեմբերի 10-ին Մոլդովիայի հավաքականի հետ կայացած հանդիպմանը ներկա էին 12 000 հանդիսականներ։ Այս երկու խաղերի արդյունքներով Ռուսաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց իր խմբում, ապահովելով Եվրոպայի առաջնության խաղերին մասնակցությունը։ Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Պիսարևն արժանին մատուցելով եկատերինբուրգցի երկրպագուներին, ցանկություն հայտնեց, հաջորդ խաղը նույնպես Եկատերինբուրգի կենտրոնական մարզադաշտում անցկացնելու վերաբերյալ։

2012 թվականի սեպտեմբերի 24-ին ՌՖՖ-ն հայտնեց, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հոկտեմբերի 16-ին նշանակված պատասխան խաղը դարձյալ կկայանա Եկատերինբուրգում։ Խաղը կայացավ 20000 հանդիսականների ներկայությամբ, այն ավարտվեց 2:2 հաշվով և երկու խաղերի արդյունքում Ռուսաստանի հավաքականը հնարավորություն ստացավ մասնակցելու 2013 թվականի Եվրոպայի առաջնությունը[50]։

Այլ միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտը Թանգարանային գիշերը

2013 թվականի մայիսի 8-ից 19-ը մարզադաշտն առաջին անգամ մասնակցեց «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային։ Կենտրոնական մարզադաշտում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումը կոչվեց «Ոչ միայն ֆուտբոլ»[51]։ Այցելուների համար կազմակերպվեցին գիշերային շրջագայություններ մարզադաշտում, միջոցառման հյուրերը հնարավորություն ստացան մուտք գործել ֆուտբոլային հանդերձարաններ, մեկնաբանական խցիկներ, VIP-օթյակներ, միքս-գոտիներ, լուսանկարվել ֆուտբոլային դաշտում[52][53]։ Ուրալցի երկրպագուների միության հետ համատեղ կազմավորվեց ֆան-գոտի, որտեղ երկրպագուները հսկայական բացիկի վրա կարող էին թողնել իրենց շնորհավորանքները Պրեմիեր-Լիգա դուրս եկած «Ուրալի» ֆուտբոլիստներին։ Կայացան ինքնագիր-սեսիաներ «Ուրալ» ֆուտբալային ակումբի խաղացողների հետ, վարպետության դասեր անցկացվեցին ֆուտբոլի և չմշկավազքի գծով (այն անցկացվեց Թուրինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Գալինա Լիխաչյովայի կողմից), թեթև ատլետիկայից (մեկնաբան Օլեսիա Կրասնոմովեց և Միխայիլ Լիպսկի), մականախաղից (Եվրոպայի չեմպիոն Դմիտրի Վոլկովի և «Դինամո-Ստրոիտել» թիմի անդամների մասնակցությամբ), ֆուտբոլային ֆրիսթայլից (Ռուսաստանի Ekaterinburg Football Freestyle թիմի լավագույն ֆրիսթայլերների մասնակցությամբ) և վորքաութից (Ռուսաստանի վորքաութի չեմպիոն Մաքսիմ Անանևի մասնակցությամբ)[54]։ «Թանգարանային գիշեր» միջոցառմանը հարմարեցվեց նաև C տրիբունայի շենքում տեղակայված սպորտի թանգարանի բացումը[55]։ Ծրագրի ավարտը դարձավ մեծ մարզական արենայում անցկացված ռեփ-դանս նախագիծ պերֆորմանսը, որը կազմակերպել էր «RE: բանաստեղծներ»-ի եկատերինբուրգյան ռեփեր Նաում Բլիքը Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի հետ համատեղ[54]։

2013 թվականի հունիսի 13-ին մարզադաշտում կայացավ «Միրաժ», «Տեխնոլոգիա» և «Plazma» խմբերի համատեղ ժամանակակից համերգը[56]։

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2013/2014 մրցաշրջանի 12-րդ տուրի «Սպարտակ»- «Թերոք» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին Եկատերինբուրգի Կենտրոնական մարզադաշտում։ Մոսկովյան «Սպարտակը» տեղափոխել էր խաղը Մոսկվայում մարզադաշտի բացակայության պատճառով[57]։ Անցկացված խաղը դարձավ տուրի ամենաբարձր հաճախելիություն ապահովածը` հավաքելով 10 500 հանդիսական[58]։

Մարզադաշտի վերակառուցումը 2018 թվականի աշխարհի առաջնության կապակցությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 5-ին ՖԻՖԱ-ին ներկայացվեց հայտարարագիր, որում ներկայացված էր Կենտրոնական մարզադաշտի դարպասների ետևում գտնվող ժամանակավոր հավաքովի կառույցների հաշվին մարզադաշտի ընդլայնման նախագիծը։ 2012 թվականի նոյեմբերի 22-ին Սվերդլովսկի երկրամասի կառավարությունը «Սինարայից» գնեց նրան պատկանող բոլոր բաժնետոմսերը և Եկատերինբուրգի վարչակազմը համախմբեց «Կենտրոնական մարզադաշտ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 100 %-ը, քանի որ դաշնային բյուջեից ֆինանսավորում ստանալու պայմաններից մեկը համարվում էր մարզադաշտի ամբողջությամբ պետական սեփականության ներքո գտնվելու հանգամանքը[33]։ 2013 թվականի փետրվարի 16-ին հայտարարվեց Եկատերինբուրգի աշխարհի առաջնությանը նախապատրասվելու համար հատկացվելիք ներդրումների գումարի մոտավոր չափը, 161 միլիարդ 121 միլիոն ռուբլի, որից 11 միլիարդը (ներառյալ նախագծային և հետախուզական աշխատանքները) պետք է ուղղվեր Կենտրոնական մարզադաշտի վերակառուցմանը[59]։ 2013 թվականի մայիսի 29-ին «Եկատերիբուրգ-ԷՔՍՊՕ» ցուցահանդեսային կենտրոնում կայացավ «Քաղաքի ապագան» բիզնես-համաժողովը, որի թեմաներից մեկը 2018 թվականի աշխարհի առաջնությունն էր, որտեղ էլ ներկայացվեց նախագծի տարբերակներից մեկը[60]։ 2013 թվականի սեպտեմբերի վերջին ՖԻՖԱ-ի կողմից որոշում ընդունվեց և համաձայնություն տրվեց մարզադաշտի պլանավորված տեղերի քանակը փոփոխել 45000-ից իջեցնել 35000[61]։

2015 թվականի սեպտեմբերի 11-ին «Սինարա-Դեվելոպմենթ» ընկերությունը պայմանագիր է կնքում պետական պատվիրատուի «Սպորտ-Ինժինիրինգ»- ի հետ Կենտրոնական մարզադաշտի վերակառուցման աշխատանքների կատարման վերաբերյալ և կատարում է գլխավոր կապալառուի դերը։ Պետական պայմանագրի գումարը կազմում է 12 միլիարդ 200 միլիոն ռուբլի։ 2015 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվեց մարզադաշտի վերակառուցումը, որի համար պետք է մոնտաժվեին 6 վերամբարձ կռունկներ[62][62]։ 2016 թվականի օգոստոսի 25-ին ավարտվեց հարավային և հյուսիսային տրիբունաների երկաթբետոնյա կոնստրուկցիաների մոնտաժումը։ Տրիբունայի տակի շինություններում իրականացվում էին աղյուսով շարի աշխատանքները և ինժեներական ցանցի, ջրմուղի, օդափոխության և կոյուղու անցկացումը։ Զուգահեռաբար շինարարները ձեռնամուխ եղան լրացուցիչ տրիբունաների հիմքերի նախապատրաստմանը[63]։

Մարզադաշտի վերակառուցում, հոկտեմբերի 1, 2016 թ.

2017 թվականի փետրվարի 3-ին մարզադաշտ այցելեց Վիտալի Մուտկոն, որը հայտնեց, որ արդեն տեղադրվել է մարզադաշտի ծածկը, փակվել է ուրվագիծը, գործարկվել է ինժեներական համակարգը, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները, բետոնային աշխատանքները համարյա ավարտվել են, մոնտաժվում են մուտքի հանգույցները և նման տեմպերով առաջ շարժվելու դեպքում մարզադաշտը կհանձնվի ժամկետից շուտ[64]։ 2017 թվականի մայիսի 11-ին ավարտվեցին հիմնական մետաղական կոնստրուկցիաների մոնտաժման (շուրջ 6 հազար տոննա) և տրիբունաների ծածկի հիմնակմախքի ու օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքները։ Ավարտվեցին մարզադաշտի ինժեներական հաղորդակցության ուղիների խոտածածկի հողային հիմքերի նախապատրաստման աշխատանքները։ Շուտով մասնագետները կտեղադրեն դաշտի մի քանի շերտերը, ոռոգման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերը։ Հունիսին ցանվեց բնական խոտածածկը։ Գրաֆիկի համաձայն մարզադաշտում կատարվում են նաև այլ աշխատանքներ, տանիքի ծածկի տեղադրման, հյուսիսային և հարավային հավաքովի տրիբունաների մոնտաժման, տրիբունաների շինությունների ներքին հարդարման աշխատանքներ։ Սեպտեմբերի 5-ի դրությամբ մարզադաշտը 87%-ով պատրաստ էր[65][66], հոկտեմբերի 27-ին ավարտվեցին տարածքի բարեկարգման աշխատանքները[67]։ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին մարզադաշտը պատրաստ էր[3], 2018 թվականի փետրվարի 28-ին այն ամբողջությամբ շահագործման հանձնվեց[68], իսկ ապրիլի 1-ին կայացավ առաջին ֆուտբոլային խաղը[69]։

Կենտրոնական մարզադաշտի հերթական վերակառուցումը մասնագետների շրջանում բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձավ, փաստարկների թվում նշվում էին նոր վերակառուցված օբյեկտում կապիտալ ներդրումների անարդյունավետությունը, որտեղ արդեն ծախսվել էր 2,5 միլիարդ ռուբլի, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտի ոչնչացումը[70]։ Միաժամանակ շատ մասնագետներ այն կարծիքին էին, որ մեկ այլ վայրում 2018 թվականի աշխարհի առաջնության համար նոր մարզադաշտի կառուցումն ավելի էժան կլիներ, քան «Կենտրոնական» մարզադաշտի վերակառուցումը[71][72][73][74][75]։

Աշխարհի առաջնությանն ընդառաջ նախատեսվում է զգալիորեն փոխել հասարակական տրանսպորտի երթուղիները, 2017 թվականի դեկտեմբերի 11-ին մարզադաշտի հարևանությամբ Տատիշչև փողոցում մեկնարկել է տրամվայի գիծը[76]։ 2017 թվականի դրությամբ Ցենտրալնի մարզադաշտ կարելի է հասնել հետևյալ տրանսպորտային միջոցներով՝

  • Ավտոբուսներ
    • Քաղաքային՝ 21, 24, 25, 28, 61[77] - կանգառներ՝ «Ցենտրալնի ստադիոն», «Կապի ինստիտուտ», 43, 85, 95 - կանգառ «Խառատների փողոց»
    • Առևտրային՝ 2, «Մելնիկովի փողոց», «Հավերժական կրակ»
  • Տրոլեյբուսներ՝ 3, 7 - կանգառներ՝ «Ցենտրալնի ստադիոն», «Կապի ինստիտուտ»
  • Տրամվայներ՝ 2, 18 - կանգառներ՝ «Մելնիկովի փողոց», «Հավերժական կրակ»
  • Մետրոպոլիտեն՝ մետրոյի մոտակա կայարան՝ «1905 թվականի հրապարակ», գտնվում է մարզադաշտից մեկուկես կմ հեռավորության վրա։ Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ նախատեսվում էր կառուցել մետրոպոլիտենի երկրորդ գծի գործարկման տեղամաս, որի երկու կայարանները` Տատիշչևսկայա և Կոմպյորով հրապարակները կլինեն մարզադաշտին մոտ, սակայն հետագայում Ֆեդերացիան հրաժարվել է ֆինանսավորել Եկատերինբուրգում մետրոյի կառուցումը[78] և ներկայումս երկրորդ գծի ոչ մի աշխատանք չի կատարվում[79]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Свод памятников истории и культуры Свердловской области / Звагельская В. Е. - Екатеринбург: Издательский дом «Сократ», 2007. - Т. 1. - 536 с. - 7000 экз. - ISBN 978-5-88664-313-3.
  • Н. Э. Шмидт, А. С. Полеев. Спортивные сооружения в СССР. - М: «Знание», 1970. - С. 79.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Новости - Министерство спорта Российской Федерации». www.minsport.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Стадион мирового значения». «Эксперт Урал» №32 (295). 2007 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  4. http://www.e1.ru/news/spool/news_id-484787.html
  5. Андрей Анфиногентов (2010 թ․ դեկտեմբերի 10). «Здравствуй, Азия!». Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  8. ««Екатеринбург Арена» готовится к новой жизни. Обзор стадионов ЧМ-2018». FIFA.com. 2016 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2018-04-19-ին.
  10. http://stadiumdb.com/designs/rus/tsentralnyi_stadion_ekaterinburg
  11. [1]
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Инвесторам - Проекты - Реконструкция Центрального стадиона». Группа Синара. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  13. Свод памятников истории и культуры Свердловской области, 2007, էջ 404
  14. Свод памятников истории и культуры Свердловской области, 2007, էջ 404
  15. IntiLED (2011). «Проекты: Екатеринбург, Центральный стадион». IntiLED. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  16. Фотография главного входа с ещё сохранившимися скульптурами
  17. «Реставраторов стадиона оштрафуют за уничтожение объектов истории». 66.ru - Новости. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  18. 18,0 18,1 В.П. Микитюк. «Агафуров Камалетдин Хисаметдинович». Хроника. События. Люди. Спорт на Урале. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  19. «История: 112 лет назад в Екатеринбурге открылся первый велодром». Официальный портал Екатеринбурга. 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  20. Ольга Бухаркина. «Бульвар наподобие Екатерингофского». журнал «Новый Град», №3, 2003 г. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  21. «Футбол: первую сборную Екатеринбурга тренировал английский консул». Официальный портал Екатеринбурга. 29 августа 2012. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 Алексей Кокорин (2013 թ․ մարտի 29). «Стадионы команд ФНЛ. Всё начиналось с велодрома». OneDivision.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  23. 23,0 23,1 «80 лет назад, прошли первые крупные соревнования в Свердловске – Урало-Кузбасская спартакиада». Библиотека Главы Екатеринбурга. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  24. Свод памятников истории и культуры Свердловской области, 2007, էջ 403
  25. «История: 55 лет назад в Свердловске было завершено строительство Центрального стадиона». Официальный портал Екатеринбурга. 2012 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  26. «Екатеринбург, построенный пленными немцами». Мегаполис. 2016 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  27. Свод памятников истории и культуры Свердловской области, 2007, էջ 403
  28. «К 100-летию со дня рождения архитектора К. К. Никулина» (PDF). Академический вестник УралНИИпроект РААСН. Екатеринбург: Уральский научно-исследовательский и проектно-конструкторский институт Российской академии архитектуры и строительных наук (1–2012): 102–104. ISSN 2074-2932. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն)(չաշխատող հղում)
  29. Спортивные сооружения в СССР, 1970
  30. 30,0 30,1 Свердловск спортивный. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1978.
  31. 31,0 31,1 «Протоколы футбольных матчей — ФК Уралмаш (Екатеринбург)». ФК Динамо (Москва). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  32. Владимир Терлецкий (2010 թ․ մայիսի 27). «С футбольного поля России удаляют иностранцев». РусБизнесНьюс. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  33. 33,0 33,1 33,2 «Свердловская область выкупила все акции "Центрального стадиона"». E1.RU Екатеринбург онлайн. 2012 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  34. Рябова Ольга (2006 թ․ հոկտեմբերի 9). ««Синара» представила новый проект реконструкции Центрального стадиона». Екатеринбург: Деловой Квартал. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  35. «Центральный стадион обновят». E1.ru Екатеринбург онлайн. 2008 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  36. «Завтра в Екатеринбург впервые с официальным визитом приедет главный тренер сборной России по футболу Гус Хиддинк. Он проводит четырехдневную поездку по регионам России». Официальный сайт телекомпании «Четвёртый канал». 2008 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  37. 37,0 37,1 Владимир Терлецкий (2011 թ․ փետրվարի 2). «"Синара" отфутболит свои долги в карман налогоплательщика». РусБизнесНьюс. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  38. «Объекты». Группа компаний «АСТРА», Екатеринбург. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  39. Оксана Луткова (2010 թ․ օգոստոսի 12). «Центральный стадион строили-строили… и начали разрушать. Колонны уже в аварийном состоянии». Российское информационное агентство URA.RU. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  40. 40,0 40,1 Артем Малянов (2011 թ․ հունիսի 9). «Центральный стадион Екатеринбурга: за месяц до открытия. ФОТО. ВИДЕО». Накануне.RU. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  41. «Стадионы — работы ООО «Авангард»». ООО ПСК «Авангард». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  42. «ФУТБОЛ. ПЕРВЕНСТВО РОССИИ. ФНЛ. 22-й тур. СВЫШЕ 25 ТЫСЯЧ ЗРИТЕЛЕЙ В ЕКАТЕРИНБУРГЕ». Газета «Спорт-Экспресс». 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
  43. «Эксперты ФИФА оценят Центральный стадион». E1.ru Екатеринбург онлайн. 2012 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  44. «Пользователи портала Е1.RU интересуются, как идет реконструкция Центрального стадиона». E1.ru Екатеринбург онлайн. 2010 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  45. Алексей Иванов (2009 թ․ նոյեմբերի 3). «Неженское дело, стальной характер и неиссякаемая энергия». Первый канал. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  46. Eugene Banmiller (2011 թ․ օգոստոսի 3). «Олег Шатов – автор первого гола на Центральном стадионе!». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  47. «Первый гол на Центральном стадионе в Екатеринбурге забил Олег Шатов». Onedivision.ru. 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  48. 48,0 48,1 «Открытие Центрального стадиона в Екатеринбурге». Свердловское областное телевидение ОТВ. 2011 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  49. Николай Степаненко (2011 թ․ սեպտեմբերի 5). «Тюменцы попали в Книгу Гиннесса с гимном ФИФА». Информационная газета «Мангазея». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  50. «ФНЛ. 27-й тур. Урал - Алания». Спорт-Экспресс. 2011 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  51. «Центральный стадион примет участие в «Ночи музеев – 2013»». It's my city. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  52. «Центральный стадион вошел в число участников проекта «Ночь музеев – 2013»». Информационное агентство «Европейско-Азиатские новости». 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  53. «Музей истории спорта (Центральный стадион)». Ночь музеев в Екатеринбурге. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  54. 54,0 54,1 «В "Ночь музеев" можно будет заняться спортом с чемпионами». Е1.ru — Екатеринбург онлайн. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  55. «На Центральном стадионе откроется Музей истории спорта». 66.ru — Новости. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  56. «На Центральном стадионе состоится концерт звезд российской эстрады». Центральный стадион. Официальный сайт. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  57. «Информационное сообщение». Российская футбольная Премьер-лига. Официальный сайт. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  58. «МАТЧ «СПАРТАК» — «ТЕРЕК» В ЕКАТЕРИНБУРГЕ СТАЛ САМЫМ ПОСЕЩАЕМЫМ В ТУРЕ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  59. «Подготовка Екатеринбурга к чемпионату мира обойдётся в 161 миллиард рублей». Министерство спорта Российской федерации. 2013 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  60. Михаил Старков (04 июня 2012). «Новая реконструкция стадиона обойдется вчетверо дороже». Деловой Квартал. Екатеринбург. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  61. «Арены ЧМ-2018 в Екатеринбурге и Калининграде будут вмещать 35000 зрителей». Официальный сайт ФЦП «Развитие физической культуры и спорта в Российской Федерации на 2006-2015 годы». 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  62. 62,0 62,1 [2]
  63. [3]
  64. [4]
  65. [5]
  66. https://www.youtube.com/watch?v=kSgx2OYs76A
  67. На Центральном стадионе в Екатеринбурге завершено благоустройство территории (ռուս.)
  68. https://www.e1.ru/news/spool/news_id-53592321.html
  69. https://www.e1.ru/news/spool/news_id-54252131.html
  70. [6]
  71. Блинами жопу вытирают
  72. ««Проще построить новый». Реконструкция Центрального стадиона и дорог к нему влетит бюджетам в копеечку». УралПолит.Ru. 2011 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  73. Артем Очеретин (2013 թ․ մայիսի 30). «Архитекторы считают реконструкцию Центрального стадиона ошибкой». 66.ru — Новости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  74. Сергей Панин (2013 թ․ հունիսի 4). «Григорий Иванов: «Какие деньги — такой и футбол»». 66.ru — Новости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  75. «Екатеринбургу нужен новый стадион к мундиалю-2018». УралИнформБюро. 2013 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  76. «В Екатеринбурге запустили движение трамваев по улице Татищева». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  77. «Маршруты, расписания, отображение на карте города». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  78. «Федералы окончательно отказались финансировать строительство метро в Екатеринбурге к ЧМ-2018». Информационное агентство «Европейско-Азиатские новости». 2013 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  79. «Вторую ветку метро не построят к чемпионату мира по футболу». 66.ru — Новости. 2013 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցենտրալնի (մարզադաշտ, Եկատերինբուրգ)» հոդվածին։