Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 26, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ցենտրալնի մարզադաշտ (ՖԱԱ-2018-ի ժամանակահատվածում՝ «Եկատերինբուրգ արենա»), խոշոր սպորտային հաստատություն Եկատերինբուրգում, մինչև 2015 թվականը` բազմաֆունկցիոնալ, վերջին վերակառուցումից հետո` զուտ ֆուտբոլային մարզադաշտ:

Մարզադաշտը կառուցվել է 1953-1957 թվականներին, 2006-2011 թթ. վերակառուցվել է: 2015 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 29-ը կատարվել են վերակառուցման նոր աշխատանքներ, ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտը համապատասխանեցվել է ՖԻՖԱ-ի պահանջներին:

2018 թվականի հունիսի 15, 21, 24 և 27-ին մարզադաշտում կանցկացվեն 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի չորս խաղերը, կխաղան Եգիպտոսի և Ուրուգվայի, Ֆրանսիայի և Պերուի, Ճապոնիայի և Սենեգալի, Մեքսիկայի և Շվեյցարիայի ֆուտբոլային թիմերը: Առաջնության ընթացքում մարզադաշտը կունենա 35000 նստատեղ, այդ թվում, հավաքովի տրիբունաներ: Առաջնությունից հետո դրանք կապամոնտաժվեն, իսկ մարզադաշտի տարողությունը կլինի մոտ 25000 հանդիսատես

Մարզադաշտն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ և... Ավելին