Կենդանիների հատկանիշների ցանկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստորև ներկայացվում է կենդանիների ձագերի, խմբերի և ձայների հայերեն անվանումները։
- Կենդանիների ձագերի խումբը՝ ձագերամ, գազանների խումբը՝ ոհմակ, իսկ խոշոր ընտանի կենդանիները՝ արջառ։
- Որոշ կենդանիներ (հատկապես ընտանի եղջերավոր) հաշվվում են որպես միավոր օգտագործելով «գլուխը», օր.՝ «2 գլուխ ոչխար»։
Կենդանի | Խումբ | Ձագ | Ձայն | |
---|---|---|---|---|
Աղավնի | դոխ, աղավնյակ, վարուժնյակ (որձ) | ղունղունոց | ||
Աղվես | ճահուկ | |||
Այծ | հորան | ուլ, ալոջ (էգ) | մկկոց | |
Այծյամ | այծեմնիկ | |||
Առյուծ | փրայդ[1] | կորյուն | մռնչյուն | |
Արագիլ | կափկափյուն | |||
Արծիվ | արծվաձագ | |||
Արջ | քոթոթ, թոժյուն | մռթմռթոց | ||
Բադ | կականում | |||
Բազե | գավազ | |||
Բորենի | կլան | |||
Բու | գույժ | |||
Գայլ | ոհմակ | լակոտ | ոռնոց | |
Գոմեշ | գոմշաձագ (էգ) | |||
Գորտ | շերեփուկ | կռկռոց | ||
Եղնիկ, եղջերու | եղնորթ | թառանչյուն | ||
Էշ | քուռակ | զռռոց, խառանչյուն | ||
Թռչուն | երամ, տարմ, հույլ | ճուտ | ճռվողյուն, ծվծվոց | |
Թութակ | սուր ճղճղոց, մեղմ ճռվողյուն | |||
Խոզ | բոլուկ, խոզերամակ | խոճկոր, գոճի | ճվաղոց | |
Ծիծեռնակ | երամ | ճչյուն | ||
Ծիտ[2] | ճուտ, ծիտիկ | ծլվլոց, ճլվլոց | ||
Ծղրիդ | ճռճռոց | |||
Կատու | փիսիկ | մլավոց | ||
Կարապ | կռինչ | |||
Կաքավ | կղկղոց | |||
Կով, եզ, ցուլ | նախիր, պաճար, պախրե | հորթ (արջառ - արու, երինջ - էգ) | բառաչյուն (հորթ - պոռչյուն) | |
Կռունկ | խորդերամ, խորդապար | կռնչյուն | ||
Հավ, աքաղաղ | ճուտ | հավ՝ կչկչոց, աքաղաղ՝ ծուղրուղու | ||
Ձի | երամակ, ջոկ | մտրուկ, քուռակ | վրնջոց, խրխնջյուն, խրխինջ (քիթը՝ փնչոց) | |
Ձուկ | վտառ | ճուտ | ծլվլոց, ճլվլոց | |
Մեղու | պարս | բզզոց | ||
Մուկ | ծվծվոց | |||
Շուն | լակոտ, սկունդ[3] | հաչոց, ոռնոց, կաղկանձ | ||
Ոչխար | հոտ, գիհ, սուրու, օդիք | գառ | մայուն, բառաչյուն | |
Որսաշուն | ասպանակի | |||
Ուղտ | ուղտերամակ, քարավան | ուղտաձագ, կոզռակ | կառաչյուն | |
Սագ | կղկղոց | |||
Սարյակ | սուլոց | |||
Սիրամարգ | գոչում | |||
Սկյուռ | գանչյուն | |||
Սոխակ | գեղգեղանք | |||
Վագր | կորյուն | մռնչյուն | ||
Տավար | նախիր, պաճար, պախրե | հորթ | ||
Փիղ | փղերամ | |||
Օձ | վտառ, նքողակ | օձակորյուն | սուլոց |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ։
- ↑ Բառահոդված «ԾԻՏ» ― Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976 թիվ
- ↑ Բառահոդված «ՍԿՈՒՆԴ» ― Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976 թիվ