Կարևոր պատմություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարևոր պատմություններ
Важные истории
Երկիր Ռուսաստան[1] և  Լատվիա[2]
Գլխավոր խմբագիրՌոման Անին[3]
Հաստիքային լրագրողներ10 լրագրող
Հիմնադրման թվականապրիլի 30, 2020[4][5]
ՀիմնադիրՌոման Անին[6] և Olesya Shmagun?[6]
Լեզուռուսերեն[7] և անգլերեն[8]
Գլխավոր գրասենյակԼատվիա
ԿարգախոսРасследования – это модно
Կայքistories.media(ռուս.) և istories.media/en/(անգլ.)
Կայքի հաճախելիություն2 988 000 մարդ (2020)[9]

Կարևոր պատմություններ (ռուս.՝ Важные истории), ռուսական ինտերնետային պարբերական, որը զբաղվում է լրագրողական հետաքննություններով։

2020 թվականին հիմնադրել են «Նովայա գազետա» թերթի լրագրողներ Ռոման Անինը և Օլեսեյ Շմագունը[10]։

Կարևոր պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2020 թվականը Ռոման Անինը 10 տարի եղել է «Նովայա գազետա» թերթի հետաքննություններ բաժնի խմբագիրը[11]։ 2020 թվականին հիմնադրել է սեփական մեդիան, որը զբաղվում է հետաքննություններով[12]։

Սկզբնական շրջանում պարբերականը համատեղ աշխատում էր «Նովայա գազետա»-ի հետ, և նրանց նյութերը վերաբերվում էին ռուսական հիվանդանոցներ թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ և COVID-19 արագ թեստեր անօրինական մատակարարելուն, 2020 թվականի գարնանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ կառավարության կողմից մեկանգամյա օգտագործման դիմակների արտադրության մենաշնորհին[13]։ Ավելի ուշ, լրագրողները հեղինակային հետաքննություններ հրապարակեցին ՌԴ-ում արտադրական թափոնների մշակման և օգտագործման, Վլադիմիր Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի և նրա նախկին փեսայի՝ Կիրիլ Շամալովի մասին[14], «Ո՞վ է կազմակերպել Նավալնու դեմ որսը» վերնագրով հետաքննությունը[15] և այլն։ 2021 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի «Պանդորայի փաստաթղթեր» հետաքննությանը Ռուսաստանից մասնակցել են «Կարևոր պատմություններ»-ի լրագրողները[16]։

2021 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ արդարադատության նախարարությունը ԶԼՄ-ների «օտարերկրկա գործակալներ» գրանցամատյանում ներառեց Լատվիայում գրանցված Istories fonds իրավաբանական կազմակերպությանը, որը թողարկում է «Կարևոր պատմություններ»-ը, ինչպես նաև դրա գլխավոր խմբագիր Ռոման Անինին և պարբերականի լրագրողներ Ռոման Շլեյնովին, Ալեսյա Մարոխովսկայային, Իրինա Դոլինինային, Դմիտրի Վելիկովսկուն և Օլեսյա Շմագունին[17]։ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ելնելով օրենքի պահանջից, այդ գրանցամատյանում ներառվեց նաև «Կարևոր օտարերկրյա գործակալներ» կազմակերպությունը, որը ստեղծել էին «Կարևոր պատմություններ»-ի «օտարերկրյա գործակալներ» լրագրողները[18]։

Պարբերականի բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարևոր պատմություններ»-ը իրենց հետաքննությունները հրապարակում են փաստագրական ֆիլմերի և կարճ հոլովակների տեսքով Յություբ ալիքում, ինչպես նաև ռեպորտաժների, հարցազրույցների և տեքստային տարբերակով՝ իրենց կայքում[19]։ «Կարևոր պատմություններ»-ի կայքը հեղինակների կողմից ներկայացվում է նաև որպես հետաքննական լրագրության տեխնոլոգիաների վարպետաց դասերի հարթակ[20]։ Պարբերականն իր նյութերը հրապարակում է նաև Տելեգրամ, ՎԿ, Ինստագրամ, GitHub, Թվիթթեր և Ֆեյսբուք հարթակներում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարևոր պատմություններ»-ը գրանցված է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն և սեփականատեր չունի[10]։ Ըստ խմբագիրների՝ հետաքննությունների համար միջոցները պարբերականը ստանում է քրաուդֆանդինգից և նվիրատվություններից[21]։ Ըստ հեղինակների՝ պարբերականը շեշտը դնում է ապացուցելիության և առաջնային աղբյուրների տրամադրման վրա, որոնց հիման վրա ընթերցողը կարող է ստուգել նյութի իսկությունը, ինչպես նաև կարևորվում է այլ անկախ պարբերականների հետ համագործակցությունը[22]։ Որոշ հետաքննություններ հիմնված են անանուն աղբյուրներից ստացված գաղտնի տվյալների վրա[23]։

«Znak» պարբերականը նշում է, որ «Կարևոր պատմություններ»-ն իրենց գործունեության պատճառով ենթարկվում են ռուսական իշխանությունների ճնշմանը[24]։ Մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ընտանիքի մասին նյութի հրապարակումից հետո պարբերականի լրագրողների սոցիալական կայքերի հաշիվները հարձակման ենթարկվեցին[25]։ Անվտանգության նպատակներով պարբերականի գլխամասը տեղակայված է Ռիգայում, թեև բոլոր լրագրողներն աշխատում են Ռուսաստանից[26][27]՝ Մոսկվայից, Մագադանից, Յարոսլավլից և այլ քաղաքներից[28]։ 2021 թվականի ապրիլից գլխավոր խմբագրի տանը, ինչպես նաև պարբերականի խմբագրությունում՝ առանց խմբագիրներին տեղեկացնելու, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը խուզարկություններ է կատարել[29]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսին պարբերականը 7 անգամ արժանացել է «Редколлегия» մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.themoscowtimes.com/author/important-stories-istories
  2. https://meduza.io/en/feature/2021/08/20/we-re-left-with-no-choice
  3. https://www.rferl.org/a/russia-fsb-investigative-journalist-roman-anin/31195981.html
  4. Журналисты-расследователи запустили медиа «Важные истории». Его авторы — выходцы из «Новой газеты»
  5. «Важные истории» — новое медиа с независимыми расследованиями и курсами для журналистов
  6. 6,0 6,1 https://novayagazeta.ru/articles/2020/04/30/161147-zhurnalisty-rassledovateli-zapustili-media-vazhnye-istorii-ego-avtory-vyhodtsy-iz-novoy-gazety
  7. Важные истории (ռուս.)Важные истории.
  8. IStoriesiStories.
  9. «Посещаемость сайта istories.media». pr-cy.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  10. 10,0 10,1 «Журналисты-расследователи запустили медиа «Важные истории»». Wonderzine. 2020 թ․ ապրիլի 30. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  11. «Журналисты-расследователи запустили медиа «Важные истории». Его авторы — выходцы из «Новой газеты»». Новая газета (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  12. «Как российские журналисты создают новые независимые проекты». radioportal.ru (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  13. «Посредники отечества. «Важные истории» о том, как главными поставщиками отечественных ИВЛ стали фирмы, оформленные на «номиналов»». Новая газета (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  14. Ольга Мясникова (2020 թ․ դեկտեմբերի 17). ««Важные истории»: «Владимир Путин оклеветал журналистов, комментируя наше расследование»». znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  15. Александр Родин (2020 թ․ սեպտեմբերի 18). ««Была команда — паровоз поехал»». Общая газета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Опубликован «Архив Пандоры» об офшорах мировых лидеров и чиновников. Главное». Meduza.
  17. «Дождь» и «Важные истории» объявили СМИ-«иноагентами» в России // Meduza
  18. Минюст включил в реестр «иностранных агентов» созданную журналистами «Важных историй» организацию «Важные иноагенты» // Медиазона
  19. ««Важные истории» запустили курс по программированию на Python для журналистов». Журнал Журналист (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  20. Ольга Королева (2020 թ․ նոյեմբերի 9). «Бесплатные курсы программирования для журналистов от портала «Важные истории»». newreporter.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  21. Роман Чернянский (2020 թ․ ապրիլի 30). ««Важные истории» — новое медиа с независимыми расследованиями и курсами для журналистов». The Village (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  22. Анастасия Филиппова (2020 թ․ հունիսի 11). ««Важные истории». О новом проекте журналистов-расследователей». Журнал Журналист (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  23. ««Важные истории»: Кирилл Шамалов, известный как «зять Путина», купил долю в «Сибуре» всего за $100». RTVI (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  24. Мария Плюснина, Дмитрий Комаров (2020 թ․ դեկտեմբերի 16). «Почему СМИ стали публиковать больше расследований о коррупции и как власти этому противостоят». znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  25. Игнат Бакин (2020 թ․ դեկտեմբերի 18). «Неизвестные пытались взломать аккаунты авторов расследования о дочери и бывшем зяте Путина». znak.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  26. «О чем будут «Важные истории»». Hetq.am (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  27. «Российские журналисты-расследователи запустили новое издание «Важные истории»». radioportal.ru (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  28. Алексей Пивоваров (2020 թ․ դեկտեմբերի 24). «Кто они — авторы самого громкого расследования года? / Интервью Романа Анина Алексею Пивоварову». Редакция.
  29. ««Важные истории» сообщили об обыске в редакции. Его провели, когда там не было никого из сотрудников издания». meduza.io. meduza. 2021 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]