Ռոման Անին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Անին
ռուս.՝ Роман Анин[1]
Ծնվել էդեկտեմբերի 16, 1986(1986-12-16)[2][3] (37 տարեկան)
ԾննդավայրՔիշնև, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ[5] և John S. Knight Fellowships for Professional Journalists?[6]
ԵրկերԴրախտային փաստաթղթեր[7], Պանամայի փաստաթղթեր[7] և Secrecy for Sale: Inside the Global Offshore Money Maze?[7]
Մասնագիտությունinvestigative journalist
ԱշխատավայրԿարևոր պատմություններ[8]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[7]

Ռոման Անին (ռուս.՝ Рома́н Алекса́ндрович А́нин, դեկտեմբերի 16, 1986(1986-12-16)[2][3], Քիշնև, ԽՍՀՄ[4]), ռուսաստանցի հետաքննող լրագրող[25][26]։ «Նովայա գազետա» պարբերականի հետաքննությունների բաժնի նախկին հատուկ թղթակից[27]։ «Важные истории-ի» համահիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 16-ին Քիշնևում։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է հրապարակվել «Նովայա գազետա» պարբերականում։ 2006 թվականի ապրիլից եղել է սպորտային վերլուծաբան[28], իսկ 2009 թվականին տեղափոխվել հետաքննությունների բաժին, որտեղ աշխատել է մինչև 2018 թվականի վերջը։

2010 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[29]։ 2011-2012 թվականներին ֆուտբոլ է խաղացել «Ժուռֆակ» սիրողական լիգայի կազմում[30]։

2020 թվականին Անինը դարձել է «Важные истории» նախագծի համահիմնադիրներից մեկը[31]։

2021 թվականի ապրիլին Ռոման Անինը, որպես վկա, հարցաքննվել է ՌԴ քննչական կոմիտեի կողմից՝ Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինի նախկին կնոջ մասնավոր կյանքին միջամտելու համար, քանի որ Անինն իր հետաքննությունում օգտագործել էր Սեչինի նախկին կնոջ ինստագրամյան օգտահաշվի լուսանկարները[32]։ Հետաքննությունը հրապարակվել էր 2016 թվականին «Նովայա գազետա» պարբերականում[33]

2021 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ արդարադատության նախարարությունը Ռոման Անինին հայտարարել է «օտաերկրյա գործակալ»՝ ներառելով նրան համապատասխան ցանկում։ Բացի այդ, «օտաերկրյա գործակալ» է ճանաչվել նաև Istories fonds իրավաբանական անձը, որը գրանցված է Լատվիայում և թողարկում է «Важные истории»-ն։ «Օտարերկրյա գործակալ» են ճանաչվել նաև պարբերականի հինգ լրագրողներ[34]։ Ինչպես նշում է «Նովայա գազետան», «օտարերկրյա գործակալ» ճանաչվելուց մեկ օր առաջ Telegram-ն արգելափակել էր Անինի օգտահաշիվը[35]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին դարձել է John S. and James L. Knight Foundation-ի «Knight International Journalism Award» լրագրողների միջազգային մրցույթի հաղթող, որն անց էր կացվում Լրագրողների միջազգային կենտրոնի կողմից (ICFJ)[36][37]։

Ռուսական «Նովայա գազետա» օրաթերթի թղթակից Ռոման Անինը ցույց է տվել, թե ինչպես են ռուսական ընկերությունները և պաշտոնյաներն ստեղծել կոռուպցիայի մշակույթ, որը դուրս է գալիս երկրի սահմաններից[36]։

2012 թվականին դարձել է արտակարգ աշխարհաքաղաքական լրագրության ոլորտում Յուլիանա Սեմյոնովայի անվան մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է Մոսկվայի ժուռնալիստների միության կողմից[38]։

2017 թվականի ապրիլին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կազմում, 300 այլ լրագրողների հետ միասին, ստացել է Պուլիցերյան մրցանակ՝ բացատրական լրագրության անվանակարգում «Պանամայի փաստաթղթերի» հետաքննման համար[39]։

2018 թվականի փետրվարին Օլեսյա Շմագունի հետ միասին ստացել է «Редколлегия» մրցանակը՝ ռուսական բանակում նեպոտիզմի վերաբերյալ «Հայրենիքի որդյակները» վերնագրով հոդվածի համար, որը հրապարակվել էր «Նովայա գազետա» պարբերականում[40]։

2021 թվականի հունիսին «Հետաքննություն» անվանակարգում ստացել է Եվրասիական մամուլի մրցանակը՝ «Կիրիլ և Կատյա. սեր, բաժանում, օֆշորներ և անսահմանափակ ռեսուրս։ Ռուսաստանի ամենագաղտնի զույգի պատմությունը» հետաքննության համար (Ալեսյա Մարոխովսկայայի, Իրինա Դոլինինայի, Ռոման Շլեյնովի, Օլեսյա Շմագունի, Սոնյա Սավինայի, Միկա Վելիկովսկու հետ միասին)[41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://novayagazeta.ru/authors/44
  2. 2,0 2,1 Рождённые 16 декабря (ռուս.)Эхо.
  3. 3,0 3,1 Russische Polizei durchsucht Wohnung von Investigativreporter (գերմ.) — 2021.
  4. 4,0 4,1 4,2 Главный редактор «Важных историй» стал свидетелем по делу о нарушении тайны частной жизни: речь идет о бывшей супруге Сечина (ռուս.) — 2021.
  5. 5,0 5,1 https://www.icfj.org/roman-anin
  6. https://jsk.stanford.edu/news/2021/jsk-condemns-russian-authorities-actions-against-2019-fellow/
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.icij.org/journalists/roman-anin/
  8. https://www.currenttime.tv/a/vazhnye-istorii-i-occrp/31737767.html
  9. 9,0 9,1 9,2 https://www.europeanpressprize.com/laureate/roman-anin-3/
  10. https://foundation19-29.com/en/dt_team/roman-anin/
  11. https://theoryandpractice.ru/grants/349-premiya-artema-borovika-za-dostizheniya-v-zhurnalistike
  12. https://novayagazeta.ru/society/50710.html
  13. https://novayagazeta.ru/articles/2012/12/17/52827-sudite-ih-po-postupkam
  14. 14,0 14,1 https://www.icfj.org/about/profiles/roman-anin
  15. https://www.journalismfund.eu/journalists/roman-anin
  16. https://foundation19-29.com/dt_team/roman-anin/
  17. https://opcofamerica.org/wp-content/uploads/2016/03/october_2013_bulletin_88101.pdf
  18. 18,0 18,1 https://www.occrp.org/en/awards
  19. https://www.occrp.org/en/announcements/41-press-box/4604-occrp-wins-first-magnitsky-award-for-outstanding-investigative-journalism
  20. https://daily.afisha.ru/news/7365-obyavleny-laureaty-101-y-pulitcerovskoy-premii/json/
  21. https://pulitzercenter.org/people/roman-anin
  22. https://redkollegia.org/archives/authors/roman-anin
  23. https://redkollegia.org/archives/text/synki-otechestva
  24. https://gijn.org/2021/01/13/lyubimyie-instrumentyi-rossiyskogo-zhurnalista-romana-anina/
  25. Алина Пинчук (2021 թ․ ապրիլի 13). «"Их волновало все, что связано с заграницей". Роман Анин – о допросах». Радио Свобода. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  26. ««Роль региональных СМИ в формировании общественного сознания и навыков антикоррупционного поведения населения»». АРС-Пресс. 2012 թ․ մարտի 22.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  27. Ольга Демидова (2021 թ․ ապրիլի 11). «Евросоюз обеспокоен допросом российского журналиста Романа Анина». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  28. «СПАРТАКОВЕЦ ВЫДАВИЛ ИЗ СЕБЯ РАБА». Новая газета. 2006 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. «Наш дом на Моховой» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  30. «Анин Роман Александрович». Любительские футбольные лиги России.
  31. Роман Чернянский (2020 թ․ ապրիլի 30). ««Важные истории» — новое медиа с независимыми расследованиями и курсами для журналистов». The Village. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  32. Мария Плюснина (2021 թ․ ապրիլի 13). ««Непомерная роскошь» Сечина и нищета россиян. Как развивается конфликт «Роснефти» со СМИ». znak.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  33. Роман Анин (2016 թ․ հուլիսի 31). «Секрет «Принцессы Ольги». Текст статьи с опровержением по решению Басманного суда». Новая газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  34. «Дождь» и «Важные истории» объявили СМИ-«иноагентами» в России Արխիվացված 2021-08-20 Wayback Machine // Meduza
  35. «Telegram забанил аккаунт Романа Анина за день до признания журналиста «СМИ-иноагентом»». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  36. 36,0 36,1 «Intrepid Investigative Reporters in Russia and Pakistan Win Premier International Journalism Award». News (անգլերեն). ICFJ — International Center for Journalists. 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  37. «Корреспондент «Новой» Роман Анин удостоен международной премии Найта за расследование дела Магнитского». Новости. «Новая газета». 2013 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  38. «За заслуги перед профессией». Общество. «Новая газета», № 09 — Союз журналистов Москвы провел очередную церемонию награждения лучших журналистов печатных, электронных и интернет-СМИ за 2011 год. 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  39. «Пулитцеровскую премию в главной номинации получили журналисты The New York Daily News и ProPublica». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  40. Роман Анин Արխիվացված 2021-09-12 Wayback Machine // Редколлегия
  41. «Winners and Nominees 2021». European Press Prize. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]